https://arm.sputniknews.ru/20211213/shutov-mer-tghanery-karogh-en-hrazharvel-baqvic-veradarnal-hajastan-stambuljan--36395958.html
Շուտով մեր տղաները կարող են հրաժարվել Բաքվից վերադառնալ Հայաստան. Ստամբուլյան
Շուտով մեր տղաները կարող են հրաժարվել Բաքվից վերադառնալ Հայաստան. Ստամբուլյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ հայրենիք վերադարձող գերիներին կալանավորելով` Բաքվում գտնվողները կարող են պահանջել, որ իրենց երրորդ երկիր տեղափոխեն։ 13.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-13T12:48+0400
2021-12-13T12:48+0400
2021-12-13T12:48+0400
հայաստան
ադրբեջան
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/03/28162668_0:23:1600:923_1920x0_80_0_0_16df9a0614d2ca69bff42ca0e9c23243.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Գերիների վերաբերյալ հայտարարություններն ու գործողությունները կարող են պատճառ դառնալ, որ նրանք այլևս չցանկանան Բաքվից վերադառնալ Հայաստան։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը` անդրադառնալով գերիների կալանավորման փաստին։ Հայտնել էինք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ կալանավորվել են նոյեմբերի 16-ին գերեվարված և ՀՀ վերադարձված 4 զինծառայողներ։ «Գերիներին համատարած հերոսացնողը եղել է իշխանությունը` առանց նայելու, թե ինչ պարագայում են գերի ընկել այն ժամանակ։ Հիմա կրկին իշխանությունն է ամբողջական կերպով տանում գերիների ոչ հերոսացման պրոցեսը։ Սրանով իշխանությունն ակնհայտորեն ադրբեջանական շահն է առաջ տանում»,–ասաց Ստամբուլյանը։ Նրա խոսքով` իշխանությունը չի մտածում, թե ինչ տեղի կունենա հետո, երբ Ադրբեջանը տեսնի, որ հայրենիք վերադարձողներին այստեղ կալանավորում են։ Ստամբուլյանը նշեց` մեր տղաները կարող են հրաժարվել Հայաստան վերադառնալ ու խնդրեն, որ հայտնվեն որևէ երրորդ երկրում։ Պատգամավորը հավելեց` սա լրջագույն միջազգային խնդիրների առաջ կարող է կանգնեցնել ՀՀ–ին։
https://arm.sputniknews.ru/20211209/khaghaghapahnery-gvortsn-avartin-khascnen-muradvovy-haj-gerineri-veradardzi-masin-36215129.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/03/28162668_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d30282f90c5cb4f65c5f96ea60a1baae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ գերիներ, անհետ կորածներ
հայաստան, ադրբեջան, հայ գերիներ, անհետ կորածներ
Շուտով մեր տղաները կարող են հրաժարվել Բաքվից վերադառնալ Հայաստան. Ստամբուլյան
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ հայրենիք վերադարձող գերիներին կալանավորելով` Բաքվում գտնվողները կարող են պահանջել, որ իրենց երրորդ երկիր տեղափոխեն։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Գերիների վերաբերյալ հայտարարություններն ու գործողությունները կարող են պատճառ դառնալ, որ նրանք այլևս չցանկանան Բաքվից վերադառնալ Հայաստան։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը` անդրադառնալով գերիների կալանավորման փաստին։
Հայտնել էինք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ
գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ
կալանավորվել են նոյեմբերի 16-ին գերեվարված և ՀՀ վերադարձված 4 զինծառայողներ։
«Գերիներին համատարած հերոսացնողը եղել է իշխանությունը` առանց նայելու, թե ինչ պարագայում են գերի ընկել այն ժամանակ։ Հիմա կրկին իշխանությունն է ամբողջական կերպով տանում գերիների ոչ հերոսացման պրոցեսը։ Սրանով իշխանությունն ակնհայտորեն ադրբեջանական շահն է առաջ տանում»,–ասաց Ստամբուլյանը։
Նրա խոսքով` իշխանությունը չի մտածում, թե ինչ տեղի կունենա հետո, երբ Ադրբեջանը տեսնի, որ հայրենիք վերադարձողներին այստեղ կալանավորում են։ Ստամբուլյանը նշեց` մեր տղաները կարող են հրաժարվել Հայաստան վերադառնալ ու խնդրեն, որ հայտնվեն որևէ երրորդ երկրում։
Պատգամավորը հավելեց` սա լրջագույն միջազգային խնդիրների առաջ կարող է կանգնեցնել ՀՀ–ին։