00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբոտը մարում է կրակը. ՀՀ գյուղերի դպրոցականները զարմացրել են ժյուրիի անդամներին

© Sputnik / Aram GareginyanArmRobotics ռոբոտատեխնիկայի հանրապետական դպրոցական մրցույթ Երևանում
ArmRobotics ռոբոտատեխնիկայի հանրապետական դպրոցական մրցույթ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Բաժանորդագրվել
10-17 տարեկան երեխաները պետք է ռոբոտներ հավաքեին, որոնք քաղաքի մանրակերտի վրա առանց որևէ կառավարման անցնեին փողոցներով` կանգ առնելով լուսացույցների և հետիոտնի անցումների մոտ, մարելով հրդեհներն ու վերցնելով աղբարկղերը։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի մարզերում սովորող դպրոցականները ռոբոտատեխնիկայի հերթական մրցույթում ոչ պակաս, իսկ որոշ դեպքերում՝ շատ ավելի լավ արդյունքներ ցուցադրեցին, քան նրանց տարեկիցները Երևանից և մյուս խոշոր քաղաքներից։ 180 թիմից եզրափակիչ դուրս եկան 45-ը, ընդ որում՝ մեծամասնությունը հենց մարզերից էին, շատերն էլ՝ գյուղերից։
© Sputnik / Aram GareginyanArmRobotics ռոբոտատեխնիկայի հանրապետական դպրոցական մրցույթ Երևանում
ArmRobotics ռոբոտատեխնիկայի հանրապետական դպրոցական մրցույթ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
ArmRobotics ռոբոտատեխնիկայի հանրապետական դպրոցական մրցույթ Երևանում
«Մեր մարզից, օրինակ, եզրափակիչ անցան երեք թիմ Թեղուտ, Շնող և Նեղոց գյուղերից։ Վանաձորից ոչ մի թիմ չկար։ Ես նույնիսկ ուրախ եմ դրա համար, թեև ինքս աշխատում եմ Վանաձորի թիմի հետ։ Մեր գաղափարն արդարացվեց․ եթե երեխան ուզում է ինչ-որ բան սովորել, որտեղ ասես կսովորի, չկասկածեք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վանաձորի դպրոցներից մեկի «Արմաթ» դպրոցական ինժեներական լաբորատորիայի հրահանգիչ և Լոռու մարզի ArMath-ի համակարգող Եղիշե Սարգսյանը։
Նա քաղաքային թիմերից մի քանիսին մրցույթի չի ուղարկել հենց այն պատճառով, որ նրանք ցանկացել են, որ իրենց փոխարեն հրահանգիչը մտածի և որոշի։
«Եթե նրանք 80 տոկոսով են ինքնուրույն ինչ-որ բան անում և 20 տոկոսով են ինձ խնդրում հուշել, ապա հարց չկա։ Եթե հակառակն է, ուրեմն` ոչ»,- ասաց Եղիշեն։
© Sputnik / Aram GareginyanArmRobotics ռոբոտատեխնիկայի հանրապետական դպրոցական մրցույթ Երևանում
ArmRobotics ռոբոտատեխնիկայի հանրապետական դպրոցական մրցույթ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
ArmRobotics ռոբոտատեխնիկայի հանրապետական դպրոցական մրցույթ Երևանում
Մրցույթի խնդիրները տարեցտարի ավելի ու ավելի են բարդանում։ Ռոբոտատեխնիկայի առաջին մրցույթներում (2008թ․-ին, երբ ArMath լաբորատորիաներ դեռ չկային) անվավոր ռոբոտը պետք է հասներ միայն մինչև նշանակված գիծը։
Այժմ նրանք պետք է կանգ առնեին լուսացույցի մոտ՝ կանաչ լույսի տակ, և ստվարաթղթե հետիոտնի մոտ (նույնիսկ եթե վերջինս կարմիր լույսի տակ անցնի), ճանաչեին ծուխն ու հանգցնեին կրակը, բարձրանային և իջնեին կամրջով, ինչպես նաև բարձրացնեին ու իջեցնեին խաղալիք աղբարկղը։ Ընդ որում՝ ռոբոտները պետք է իրենց երթուղին անցնեին միանգամայն ինքնուրույն` առանց նվազագույն միջամտության (առավել ևս՝ առանց հեռակառավարման)։
Դրա համար ռոբոտների վրա պետք է ոչ միայն միկրոպրոցեսոր տեղադրվեր ռոբոտի «ուղեղի» համար, այլև մի քանի տվիչներ․ լուսային (ճանապարհի սև գիծը շրջապատող մակերևույթից տարբերելու համար), ծխի, գույնի (լուսացույցների համար) և կրակի տվիչներ։ Դպրոցականները պետք է ինքնուրույն որոշեին, թե ինչպես մոնտաժեն այդ տվիչները և սարքեն ռոբոտի շարժիչային մասը։
© Sputnik / Aram GareginyanArmRobotics ռոբոտատեխնիկայի հանրապետական դպրոցական մրցույթ Երևանում
ArmRobotics ռոբոտատեխնիկայի հանրապետական դպրոցական մրցույթ Երևանում - Sputnik Արմենիա
1/5
ArmRobotics ռոբոտատեխնիկայի հանրապետական դպրոցական մրցույթ Երևանում
© Sputnik / Aram GareginyanArmRobotics ռոբոտատեխնիկայի հանրապետական դպրոցական մրցույթ Երևանում
ArmRobotics ռոբոտատեխնիկայի հանրապետական դպրոցական մրցույթ Երևանում - Sputnik Արմենիա
2/5

3/5

4/5

5/5

Իսկ կոնտեյները վերցնելու համար պետք էր մեխանիկական «ճանկ» հավաքել։ Որոշ թիմեր այն գրեթե անշարժ էին հավաքել, հենց կոնտեյների լայնությամբ, բաց այդ դեպքում այն ավելի ուժեղ սեղմելու անհրաժեշտություն էր առաջանում։ Թիմերից մեկը խնդիրն իր ձևով էր լուծել` «ճանկը» շարժական էր սարքել ու ծրագրավորել այնպես, որ կոնտեյներին մոտենալիս այն բացվի և սեղմվի հարկավոր լայնությամբ (ռոբոտի համար ծրագիրը ստիպված են լինում բարդացնել, փոխարենը կրճատվում է նրա ջանքն ու շարժիչի ծանրաբեռնվածությունը)։
«Երեխաներից ամեն մեկն իր անկյունում նստած չէ, և նրանք մեջքով ռոբոտներին չեն փակում։ Նոր բան սարքեցին՝ ցույց են տալիս մյուսներին։ Միայն դրա համար արժե այստեղ գալ»,-ասում է Դիլիջանի ArMath լաբորատորիայի հրահանգիչ Շահեն Արաբաչյանը։
Ինչ-որ մեկը կրակը հանգցնելու համար ռոբոտի վրա ջրի փոքրիկ բաք ու պոմպ է տեղադրել։ Մեկ ուրիշի մոդելն էլ առանց մարտկոցի է աշխատում, ոմանք էլ որոշել են ջրի փոխարեն հովհարիչ տեղադրել։
«Իսկ Գորայք գյուղի երեխաները դրա փոխարեն ավազով շերեփ են դրել։ Որպեսզի ռոբոտն ինքը ջրի շիթը ճիշտ ուղղի, բարդ, արդեն ոչ ուսումնական տվիչներ են հարկավոր, իսկ եթե ավազը լցրեցիր, հաստատ ստացվելու է։ Այդպես էլ եղավ»,-ժպտում է Սյունիքի մարզի ArMath-ի համակարգող Վարդուհի Անդրեասյանը։ Այս մարզից եզրափակիչ հասած չորս թիմերից երկուսը գյուղական էին (Գորայքից և Հարժիսից)։
Շահեն Արաբաչյանը Դիլիջանի «Արմաթն օդում» խմբակի երեխաների հետ - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Գրեթե Su-27-ի պես է. ինչ են արել երեխաները ԱԹՍ-ի մշակման առաջին խմբակում ընդամենը 4 ամսում
Եզրափակիչ անցած արցախյան թիմերը նույնպես գյուղերից էին (Սոս, Նորշեն, Խնուշինակ), ինչպես նաև Ասկերան քաղաքից։
Հաջորդ խնդիրն էր այնպես անել, որ ռոբոտը գծից դուրս չգա։ Դրա համար հարկավոր էր «սև-սպիտակի» (լույսի կլանման և անդրադարձման) տվիչները ծրագրավորել թույլատրելի «սևությամբ», որպեսզի այն կանգ չառնի, եթե գծի վրա, օրինակ, սպիտակ քերծվածք լինի կամ ինչ-որ տեղ սպիտակ կպչուն ժապավեն լինի։ Որպեսզի ռոբոտը կարողանա շրջադարձեր կատարել, տվիչները պետք էր տեղակայել այնպես, որ չշարժվեին։ Գորիսի թիմն այդ խնդիրն իր ձևով էր լուծել։
«Գորիսի թիմը գիրոսկոպ է վերցրել, որը հաշվում է շրջադարձի անկյունը, և ծրագրում գրել 90 աստիճան շրջադարձը»,-պատմում է Վարդուհին։
Ոմանք էլ, ինչպես իսկական ավտոմեքենայում, կախոց են պատրաստել, որպեսզի տվիչները մշտապես գետնից միանման հեռավորության վրա մնան (նույնիսկ երբ ռոբոտն անցնում կամրջի կամ խոչընդոտի վրայով)։
Հին հեռախոսը ձանձրացրե՞լ է. ամերիկահայ գործարարն ուզում է ՀՀ–ում նոր տեխնոլոգիա գործարկել
Իսկ Դիլիջանի թիմը (Արաբաչյանի) մտածել է, թե ինչպես պարզեցնի մոդելը․ երեխաները խելամտորեն որոշել են` որքան քիչ լինեն տվիչները, այնքան ավելի պարզ կլինի մոդելը։
Դիլիջանի թիմի մասին մենք արդեն գրել ենք։ Նրանք երկրորդ տեղն են զբաղեցրել անօդաչու թռչող սարքերի հայաստանյան առաջին մրցույթում։

«Պատրաստվում ենք Պոլիտեխնիկ ընդունվել, արդեն պարապում ենք»,-ասում է երեխաներից մեկը։

Մնում է միայն հասկանալ, թե որտեղ են աշխատելու այս ապագա մասնագետները։ «Իմպուլս» ռադիոդետալների գործարանը, որը խորհրդային տարիներին գործում էր Դիլիջանում, վաղուց արդեն կանգնած է։ Երեք տարբերակ է մնում` կա՛մ որպես ծրագրավորող մեկնել Երևան, կա՛մ մնալ Դիլիջանում (եթե որևէ ՏՏ ընկերություն այստեղ մասնաճյուղ բացի), կա՛մ ինքնուրույն ռոբոտատեխնիկայի ստարտափ բացել։
Միայն սոֆթ գրելն իհարկե լավ է, բայց հույս ունենք, որ իրականություն կդառնա երրորդ տարբերակը (ինչպես Դիլիջանում, այնպես էլ մյուս քաղաքներում ու գյուղերում, որտեղից եկել են երեխաները)։
Ավելացնենք, որ 10-13 տարեկանների անվանակարգում հաղթեց Գորիսի թիմը, մրցանակներ ստացան նաև Գեղարքունիքի մարզի Այգուտ և Գեղարքունիք գյուղերի թիմերը։ 14-17 տարեկանների անվանակարգում հաղթեց ևս մեկ թիմ Գեղարքունիքի կազմից (Գանձակ գյուղ), մրցանակներ ստացան Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղի (Տավուշ)և Էջմիածնի «Մաչանենց տուն» կենտրոնի թիմերը։
Проект Инженерного городка в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Հայ ուսանողներն ինժեներական քաղաքում տիեզերական արբանյակ-«կուբիկ» են հավաքել
Մեխով հնարք՝ 200 դոլարի դիմաց, կամ ֆիզիկա սովորեք. հայկական հայթեք-բիզնեսի ծրագրերը
Լրահոս
0