00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լարերը չեն դիմանա». Բարձրաշենի դպրոցում աշակերտները վերարկուով են մասնակցում դասերին

© Sputnik / Andranik GhazaryanԴպրոցականներ
Դպրոցականներ - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Դպրոցականներ
Բաժանորդագրվել
Բարձրաշենի միակ դպրոցում տարիներ շարունակ ջեռուցման խնդիրը չի լուծվում։ Աշակերտներն ու ուսուցիչները վերջին մեկ շաբաթվա ընթացքում ստիպված են վերարկուներով մասնակցել դասապրոցեսին, քանի որ դասասենյակներում սենյակային ջերմաստիճանը +11–ից բարձր չի լինում։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի միջնակարգ դպրոցի առնվազն 4 դասարանում, որոնք գտնվում են դպրոցի շենքի հյուսիսային հատվածում, սենյակային ջերմաստիճանը +11–ից չի բարձրանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արմինե Կարապետյանը։
Դասասենյակները տարիներ շարունակ ջեռուցվել են էլեկտրական տաքացուցիչներով, սակայն խնդիրն այսօր ոչ թե անհրաժեշտ տաքացուցիչների պակասն է, այլ շենքի հոսանքալարերի անսարքությունը։

«Տաքացուցիչների խնդիր չկա, նույնիսկ պահեստավորված տաքացուցիչներ ունենք։ Երբ ասում ենք` դասարաններում միանգամից 2-3 էլեկտրատաքացուցիչ միացնենք, մարզպետարանից թույլ չեն տալիս, ասում են` լարերը չեն դիմանա, կարող է հրդեհ բռնկվել»,- ասաց նա։

Տնօրենի պաշտոնակատարի խոսքով` անցած տարի նույնիսկ այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է դպրոց այցելել, խոստացել, որ նոր մասնաշենք կկառուցեն, սակայն հիմա էլ ասում են` շենքի կառուցման աշխատանքները 2022-ի գարնանը կմեկնարկեն։
Մինչև շինաշխատանքները կմեկնարկեն, աշակերտները ստիպված են վթարային մասնաշենքում ուսանել, որը կառուցվել է 1970-ականներին, իսկ վերջին մեկ շաբաթում տնօրինությունը ստիպված է եղել դասաժամերի տևողությունը կրճատելու որոշում կայացնել։ Սակայն նույնիսկ այդ դեպքում ուսուցիչները հրաժարվում են դասավանդել, ծնողներն էլ այսօր դպրոց են եկել, տնօրենից պահանջել, որ խնդրին լուծում տան, այլապես պատրաստվում են վաղվանից երեխաներին դպրոց չուղարկել։
«Աշակերտները ցրտի պատճառով դասի կեսից տուն են գնում, ուսուցիչներն էլ ասում են` դասարան չենք մտնի»,- պատմեց տնօրենի պաշտոնակատարը։
Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ խնդրի մասին գիտեն, սակայն կարճ ժամկետում հնարավոր չէ լուծել։ Շենքի վթարայնությունը թույլ չի տալիս նոր հոսանքալարեր անցկացնել, մնում է սպասել` մինչև հին մասնաշենքը ապամոնտաժեն, դրա փոխարեն նորը կառուցեն։
«Կարծում եմ` կանցնենք հեռավար ուսուցման, երեխաները այդ պայմաններում չեն կարող գալ դպրոց, 1-2 օրվա ընթացքում որոշում կայացնենք»,- նշեց նա։
Ավելի ուշ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Sputnik Արմենիային հայտնեց, որ հանդիպել է մարզպետարանի համապատասխան բաժնի պատասխանատուների հետ։ Քննարկել են ու որոշել, որ հեռավար ուսուցման անցնեն։ Խոսքը, սակայն, բոլոր դասարաններին չի վերաբերում։ Արևկող դասասենյակներում դասերը կշարունակվեն բնականոն հունով, իսկ այն դասարաններում, որտեղ հնարավոր չէ անհրաժեշտ ջեռուցում ապահովել (խոսքը դպրոցի 6-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դասարանցիների մասին է), կանցնեն հեռավար ուսուցման այնքան ժամանակ, մինչև ջերմաստիճանը կրկին բարձրանա։
Նշենք, որ Բարձրաշենի դպրոցն ունի 12 դասարան։ Աշակերտների ընդհանուր թիվը 231 է։
Современные теплицы интенсивной мощности в школах ряда поселков Лори Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
ՀՀ մարզերի դպրոցներում ժամանակակից ջերմատներ ու ինտենսիվ այգիներ են հիմնվել
Լրահոս
0