https://arm.sputniknews.ru/20211210/hh-marzeri-dprvocnerum-zhamanakakic-jermatner-u-intensiv-ajginer-en-himnvel-36282362.html
ՀՀ մարզերի դպրոցներում ժամանակակից ջերմատներ ու ինտենսիվ այգիներ են հիմնվել
ՀՀ մարզերի դպրոցներում ժամանակակից ջերմատներ ու ինտենսիվ այգիներ են հիմնվել
Sputnik Արմենիա
Աշակերտները կարողանում են անմիջական մասնակցություն ունենալ գյուղմթերքի մշակմանը և ձեռք բերել մշակաբույսերի աճեցման հմտություններ։ 10.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-10T16:05+0400
2021-12-10T16:05+0400
2021-12-10T16:20+0400
հայաստան
դպրոց
այգի
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36280839_0:41:1100:660_1920x0_80_0_0_ee14765519c0c216a7096d121eb05588.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչն այցելել են Լոռի և Տավուշ մարզերի մի շարք համայնքներ դպրոցներում գյուղատնտեսական նորարար կարողությունները դիտարկելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։Պաշտոնյաները այցելել են Վանաձորի թիվ 27 և Թեղուտի դպրոցներին կից կառուցված ժամանակակից ջերմատներ, որտեղ աճեցվում են ավանդական և բարձրարժեք մշակաբույսեր, այդ թվում՝ բրոկոլի և կոլրաբի։ Ջերմատներում իրականացվող աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են դպրոցի սաները։Այցի ընթացքում Արման Խոջոյանն ու Ելենա Միլոշևիչն այցելել են նաև Շահումյանի և Դարպասի միջնակարգ դպրոցներ, որոնց տարածքում հիմնվել են ինտենսիվ այգիներ։ Ակնկալվում է, որ այգիներից տարեկան կստացվի ավելի քան 10-15 տոննա բերք։ Դպրոցները հագեցած են մրգի և բանջարեղենի չորացման սարքավորումներով, որոնց միջոցով ինտենսիվ այգիներից հավաքած բերքից կկազմակերպվի չրերի արտադրություն։Խոջոյանի խոսքով՝ դպրոցներում այսպիսի կարողությունների ներդրումը համահունչ է գյուղոլորտում պետական քաղաքականությանն ու կարող է օրինակ ծառայել նաև այլ համայնքների համար։Նախարարի տեղակալը կարևորել է, որ աշակերտները հնարավորություն են ստանում անմիջական մասնակցություն ունենալ գյուղմթերքի մշակմանը և ձեռք բերել ժամանակակից եղանակներով մշակաբույսերի աճեցման հմտություններ։Միլոշևիչն իր հերթին շեշտել է աշակերտների գյուղատնտեսական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը։Նրա խոսքով`սա դրական ազդեցություն կունենա տնտեսական ոլորտում երկրի ընդհանուր ազգային կարողությունների վրա:Նշենք, որ ՊՀԾ աջակցությամբ Հայաստանի 44 համայնքի դպրոցներում հիմնվել են ջերմատներ, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ, որտեղ աշակերտները կարող են ներգրավված լինել գյուղատնտեսական գործունեության մեջ։Հայաստանի դպրոցականները ռոբոտներ են հավաքելու
https://arm.sputniknews.ru/20211209/sjuniqi-marzi-14-dprvocnerum-inzhenerakan-labvoratvorianer-ksteghtsven-36211086.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36280839_83:0:1018:701_1920x0_80_0_0_b963542744b65f8fcacbe0effc533b00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոց, այգի, էկոնոմիկայի նախարարություն
հայաստան, դպրոց, այգի, էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ մարզերի դպրոցներում ժամանակակից ջերմատներ ու ինտենսիվ այգիներ են հիմնվել
16:05 10.12.2021 (Թարմացված է: 16:20 10.12.2021) Աշակերտները կարողանում են անմիջական մասնակցություն ունենալ գյուղմթերքի մշակմանը և ձեռք բերել մշակաբույսերի աճեցման հմտություններ։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչն այցելել են Լոռի և Տավուշ մարզերի մի շարք համայնքներ դպրոցներում գյուղատնտեսական նորարար կարողությունները դիտարկելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Պաշտոնյաները այցելել են Վանաձորի թիվ 27 և Թեղուտի դպրոցներին կից կառուցված ժամանակակից ջերմատներ, որտեղ աճեցվում են ավանդական և բարձրարժեք մշակաբույսեր, այդ թվում՝ բրոկոլի և կոլրաբի։ Ջերմատներում իրականացվող աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են դպրոցի սաները։
Այցի ընթացքում Արման Խոջոյանն ու Ելենա Միլոշևիչն այցելել են նաև Շահումյանի և Դարպասի միջնակարգ դպրոցներ, որոնց տարածքում հիմնվել են ինտենսիվ այգիներ։ Ակնկալվում է, որ այգիներից տարեկան կստացվի ավելի քան 10-15 տոննա բերք։ Դպրոցները հագեցած են մրգի և բանջարեղենի չորացման սարքավորումներով, որոնց միջոցով ինտենսիվ այգիներից հավաքած բերքից կկազմակերպվի չրերի արտադրություն։
Խոջոյանի խոսքով՝ դպրոցներում այսպիսի կարողությունների ներդրումը համահունչ է գյուղոլորտում պետական քաղաքականությանն ու կարող է օրինակ ծառայել նաև այլ համայնքների համար։
«Սա շատ կարևոր նախագիծ է, քանի որ այն կարծես գալիս է լրացնելու գործող պետական օժանդակության ծրագրերը, որոնք խրախուսում են ջերմատների, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների ստեղծումը։ Այն նաև ցուցադրում է, որ փոքր տարածքներում հնարավոր է ստեղծել այնպիսի ինտենսիվ այգի, որը կարող է ավելի եկամտաբեր լինել, քան ավելի ընդարձակ տարածք զբաղեցնող ավանդական այգիները», - նշել է նա։
Նախարարի տեղակալը կարևորել է, որ աշակերտները հնարավորություն են ստանում անմիջական մասնակցություն ունենալ գյուղմթերքի մշակմանը և ձեռք բերել ժամանակակից եղանակներով մշակաբույսերի աճեցման հմտություններ։
Միլոշևիչն իր հերթին շեշտել է աշակերտների գյուղատնտեսական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը։
Նրա խոսքով`սա դրական ազդեցություն կունենա տնտեսական ոլորտում երկրի ընդհանուր ազգային կարողությունների վրա:
Նշենք, որ ՊՀԾ աջակցությամբ
Հայաստանի 44 համայնքի դպրոցներում հիմնվել են ջերմատներ, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ, որտեղ աշակերտները կարող են ներգրավված լինել գյուղատնտեսական գործունեության մեջ։