https://arm.sputniknews.ru/20211213/amberd-hekum-stugumner-en-arvel-14-mln-dram-vnasi-hatucman-pahanj-e-nerkajacvel-36429009.html
«Ամբերդ ՀԷԿ»–ում ստուգումներ են արվել. 14 մլն դրամ վնասի հատուցման պահանջ է ներկայացվել
«Ամբերդ ՀԷԿ»–ում ստուգումներ են արվել. 14 մլն դրամ վնասի հատուցման պահանջ է ներկայացվել
Sputnik Արմենիա
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» փոքր հիդրոէլեկտրոկայաններում խախտումներ են հայտնաբերել։ 13.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-13T19:06+0400
2021-12-13T19:06+0400
2021-12-13T19:06+0400
չարաշահում
հիդրոէլեկտրակայան (հէկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/2011/71/20117151_0:0:1001:563_1920x0_80_0_0_9f4c523bbde64cc4a8ff235df11a43bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ–ում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել։ Տեղեկությունը հայտնում է ԲԸՏՄ Facebook-ի էջը։«Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» փոքր հիդրոէլեկտրոկայանները (ՓՀԷԿ) խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները` իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ։ ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել»,– նշված է հաղորդագրության մեջ:Ընկերությունը վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացրել է սահմանված կարգի խախտմամբ և աղավաղմամբ։«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530 000 ՀՀ դրամի չափով, իսկ ներկայացված վնասի հատուցման պահանջի չափը կազմել է 14 մլն 259 հազար 226 ՀՀ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2011/71/20117151_0:0:969:727_1920x0_80_0_0_2b1d7f483c3d51d4dfd5f683c3413732.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չարաշահում, հիդրոէլեկտրակայան (հէկ)
չարաշահում, հիդրոէլեկտրակայան (հէկ)
«Ամբերդ ՀԷԿ»–ում ստուգումներ են արվել. 14 մլն դրամ վնասի հատուցման պահանջ է ներկայացվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» փոքր հիդրոէլեկտրոկայաններում խախտումներ են հայտնաբերել։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ–ում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել։ Տեղեկությունը հայտնում է ԲԸՏՄ
Facebook-ի էջը։
«Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» փոքր հիդրոէլեկտրոկայանները (ՓՀԷԿ) խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները` իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ։ ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացրել է սահմանված կարգի խախտմամբ և աղավաղմամբ։
«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530 000 ՀՀ դրամի չափով, իսկ ներկայացված վնասի հատուցման պահանջի չափը կազմել է 14 մլն 259 հազար 226 ՀՀ դրամ։