https://arm.sputniknews.ru/20211211/pn-u-gsh-ghekavarnery-zbaghvats-en-ajl-banvov-ynddimadir-patgamavvory-banaki-depqeri-masin-36327598.html
ՊՆ ու ԳՇ ղեկավարները զբաղված են այլ բանով. ընդդիմադիր պատգամավորը` բանակի դեպքերի մասին
ՊՆ ու ԳՇ ղեկավարները զբաղված են այլ բանով. ընդդիմադիր պատգամավորը` բանակի դեպքերի մասին
Sputnik Արմենիա
Աբրահամյանը նշում է, որ բանակում առկա խնդիրների կարգավորում հնարավոր չէ , քանի դեռ իշխանության ղեկին անձինք են, որոնք նման կամք չունեն։ 11.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-11T12:04+0400
2021-12-11T12:04+0400
2021-12-11T12:06+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
բանակ
զոհ
պատգամավոր
տիգրան աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551794_0:0:1600:901_1920x0_80_0_0_c51d408d36043d82144ec2f4f84134da.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Facebook-ում կատարած գրառմամբ անդրադարձել է բանակում կատարվող հանցագործությունների պատճառներին։Նրա խոսքով` կան նաև այլ խորքային պատճառներ, որոնց մասին, սակայն, ընդդիմադիր պատգամավորն առայժմ ձեռնպահ է մնում խոսել։Փոխարենն Աբրահամյանը նշում է, որ այդ խնդիրների կարգավորում ակնկալել չի կարելի, քանի դեռ իշխանության ղեկին անձինք են, որոնք նման կամք չունեն։«Իսկ ՊՆ-ն ու ԳՇ-ն ղեկավարող անձինք զբաղված են լրիվ այլ բնույթի աշխատանքներով՝ առավելապես ներքաղաքական. նման խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ տիրապետում են դրա լուծման ճանապարհներին»,– գրում է Աբրահամյանը։Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն այսօր հայտարարել էր, որ Հայաստանի զորամասերից մեկում 19–ամյա զինվոր է մահացել, ևս 2 զինծառայող վիրավոր են։Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում։ Նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ։Նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև 2 օր առաջ` դեկտեմբերի 9–ին։
https://arm.sputniknews.ru/20210717/tsarayakci-ardzakats-krakocic-20-tarekan-zintsarayox-e-mahacel-28316706.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551794_73:0:1497:1068_1920x0_80_0_0_63ebee9741fd86b5c408446ce9275514.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), բանակ, զոհ, պատգամավոր, տիգրան աբրահամյան
հհ պաշտպանության նախարարություն (պն), բանակ, զոհ, պատգամավոր, տիգրան աբրահամյան
ՊՆ ու ԳՇ ղեկավարները զբաղված են այլ բանով. ընդդիմադիր պատգամավորը` բանակի դեպքերի մասին
12:04 11.12.2021 (Թարմացված է: 12:06 11.12.2021) Աբրահամյանը նշում է, որ բանակում առկա խնդիրների կարգավորում հնարավոր չէ , քանի դեռ իշխանության ղեկին անձինք են, որոնք նման կամք չունեն։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը
Facebook-ում կատարած գրառմամբ անդրադարձել է բանակում կատարվող հանցագործությունների պատճառներին։
«Բանակում անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, ծառայակցի արձակած գնդակից արձանագրվող մահվան դեպքերի ու վիրավորումների աճը պայմանավորված է առաջին հերթին կարգապահության սուր խնդիրներով, սպա-զինվոր փոխհարաբերությունների որակով, գաղափարաքարոզչական աշխատանքների ոչ բավարար մակարդակով»,– գրում է նա` հավելելով, որ պետական բարձր էշելոններից շարունակական ձևով հարվածներ ընդունող կառույցում չէր էլ կարող այլ վիճակ արձանագրվել։
Նրա խոսքով` կան նաև այլ խորքային պատճառներ, որոնց մասին, սակայն, ընդդիմադիր պատգամավորն առայժմ ձեռնպահ է մնում խոսել։
Փոխարենն Աբրահամյանը նշում է, որ այդ խնդիրների կարգավորում ակնկալել չի կարելի, քանի դեռ իշխանության ղեկին անձինք են, որոնք նման կամք չունեն։
«Իսկ ՊՆ-ն ու ԳՇ-ն ղեկավարող անձինք զբաղված են լրիվ այլ բնույթի աշխատանքներով՝ առավելապես ներքաղաքական. նման խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ տիրապետում են դրա լուծման ճանապարհներին»,– գրում է Աբրահամյանը։
Հիշեցնենք`
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն այսօր հայտարարել էր, որ Հայաստանի զորամասերից մեկում 19–ամյա զինվոր է մահացել, ևս 2 զինծառայող վիրավոր են։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում։ Նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ։
Նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև 2 օր առաջ` դեկտեմբերի 9–ին։