https://arm.sputniknews.ru/20211211/aveli-qan-20-italaci-patgamavvorner-baqvic-pahanjel-en-azat-ardzakel-gerinerin-36329416.html
Ավելի քան 20 իտալացի պատգամավորներ Բաքվից պահանջել են ազատ արձակել գերիներին
Ավելի քան 20 իտալացի պատգամավորներ Բաքվից պահանջել են ազատ արձակել գերիներին
Sputnik Արմենիա
Ստորագրողների թվում է Մատեո Սալվինին` Lega Nord խոշոր հակաիսլամիստական կուսակցության ղեկավարը: 11.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-11T13:42+0400
2021-12-11T13:42+0400
2021-12-11T13:50+0400
իտալիա
գերի
ադրբեջան
ադրբեջանցի
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/15/24543841_0:27:1600:927_1920x0_80_0_0_87d1b9750b3f9f31a54660386be603af.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի հայ ռազմագերիներին և պահվող անձանց: Այս մասին նշված է Իտալիայի խորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող 26 պատգամավորների հայտարարության մեջ:Հայտարարության մեջ նշված է, որ մեկ տարի է անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից, սակայն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված է մնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման պատճառով:Պատգամավորները նշում են, որ դրան գումարած Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, սպառնում է արտատարածքային միջանցք ստեղծել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի միջով։«Մենք անհրաժեշտ ենք համարում, որ կառավարությունը (Իտալիայի,- խմբ.) «Արևելյան գործընկերության» շուրջ ԵՄ-Ադրբեջան երկխոսության շրջանակում պայման դնի ազատ արձակել գերիներին ու պատանդներին, դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը, իսկ դրա փոխարեն խաղաղ բանակցություններ սկսել՝ ի շահ ողջ Կովկասի տարածաշրջանի», - նշված է հայտարարության մեջ:Նշենք, որ ստորագրողների թվում է Մատեո Սալվինին` Lega Nord խոշոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարը, որը ավանդական արժեքների պահպանման և արմատական իսլամիզմին դիմակայելու կողմնակից է:
https://arm.sputniknews.ru/20211211/franiaji-nakhagahi-apaga-teknatsun-kzhamani-hajastan-36328066.html
https://arm.sputniknews.ru/20211209/khaghaghapahnery-gvortsn-avartin-khascnen-muradvovy-haj-gerineri-veradardzi-masin-36215129.html
իտալիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/15/24543841_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b56d62cb5802410cdc58ea0d2ed561d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իտալիա, գերի, ադրբեջան, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հայ գերիներ, անհետ կորածներ
իտալիա, գերի, ադրբեջան, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հայ գերիներ, անհետ կորածներ
Ավելի քան 20 իտալացի պատգամավորներ Բաքվից պահանջել են ազատ արձակել գերիներին
13:42 11.12.2021 (Թարմացված է: 13:50 11.12.2021) Ստորագրողների թվում է Մատեո Սալվինին` Lega Nord խոշոր հակաիսլամիստական կուսակցության ղեկավարը:
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի հայ ռազմագերիներին և պահվող անձանց: Այս մասին նշված է Իտալիայի խորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող 26 պատգամավորների հայտարարության մեջ:
11 դեկտեմբերի 2021, 12:41
Հայտարարության մեջ նշված է, որ մեկ տարի է անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից, սակայն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված է մնում
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման պատճառով:
«Մինչ օրս Ադրբեջանի բանտերում ապօրինաբար գերիներ ու պատանդներ են պահվում, իսկ վստահության արժանի բազմաթիվ աղբյուրներ վկայում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման վտանգի մասին»։
Պատգամավորները նշում են, որ դրան գումարած Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, սպառնում է արտատարածքային միջանցք ստեղծել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի միջով։
«Մենք անհրաժեշտ ենք համարում, որ կառավարությունը (Իտալիայի,- խմբ.) «Արևելյան գործընկերության» շուրջ ԵՄ-Ադրբեջան երկխոսության շրջանակում պայման դնի ազատ արձակել գերիներին ու պատանդներին, դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը, իսկ դրա փոխարեն խաղաղ բանակցություններ սկսել՝ ի շահ ողջ Կովկասի տարածաշրջանի», - նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ստորագրողների թվում է Մատեո Սալվինին` Lega Nord խոշոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարը, որը ավանդական արժեքների պահպանման և արմատական իսլամիզմին դիմակայելու կողմնակից է: