00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ մեծամասնությունը մերժեց սահմանագծման ու սահմանազատման մասին ընդդիմության առաջարկը

© Sputnik / Aram NersesyanՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր ԱԺ–ի արտահերթ նիստում քննարկել ու ընդունել սահմանազատման ու սահմանագծման մասին հայտարարություն։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հարցը ԱԺ արտահերթ նիստում քննարկելու` ընդդիմության առաջարկին։
Հարցը նիստի օրակարգում ընդգրկելուն դեմ քվեարկեցին հանձնաժողովի` 5, կողմ` 4 անդամներ։

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը խաղաղությանը, սահմանազատմանը, սահմանագծմանը դեմ չէ, սակայն դրա համար համապատասխան պայմանների կարիք է տեսնում՝ շեշտելով, որ հիմա Ադրբեջանի սադրանքները խարխլում են խաղաղ վիճակը:

Մինչ այդ, հարցը ներկայացնելով, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք սահմանազատմանն ու սահմանանշմանը սկզբունքորեն դեմ չեն, բայց գտնում են, որ դրա համար որոշակի պայմաններ պետք է լինեն։
Օհանյանը նախ արձանագրեց. Ադրբեջանն արդեն ավելի քան մեկ տարի է` չի կատարում 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո իր ստանձնած պարտավորությունները։ Բացի այդ` շարունակում է սադրանքներ իրականացնել ՀՀ սահմաններում:
«Եվ այս պայմաններում այսպես հապճեպ, արագ սահմանազատման, սահմանագծման գնալը և Արցախի ճակատագիրը հարվածի տակ դնելը անընդունելի ենք համարում»,-ասաց Օհանյանը:
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
«Սա նշանակում է մեր ժողովրդից թաքուն սահմանների ճշտումներ իրականացնել». Օհանյան
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր ԱԺ–ի արտահերթ նիստում քննարկել ու ընդունել սահմանազատման ու սահմանանշման մասին հայտարարություն, որում ՀՀ կառավարությունից կպահանջվեր.
ա) Զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը:
բ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման ու սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը, այդ թվում որպես անկախ սուբյեկտ ձևավորվելու օրինական փաստը:
Ադրբեջանցիներն ուշ երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ
գ) Պետության անվտանգության ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանն ու սահմանների կահավորմանը, հստակեցնել և կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները:
Բացի այդ հայտարարությամբ նաև կոչ կարվեր միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին` դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ:
Լրահոս
0