https://arm.sputniknews.ru/20211207/sa-nshanakum-e-mer-zhvoghvovrdic-taqun-sahmanneri-tshshtumner-irakanacnel-ohanjan-36133696.html
«Սա նշանակում է մեր ժողովրդից թաքուն սահմանների ճշտումներ իրականացնել». Օհանյան
«Սա նշանակում է մեր ժողովրդից թաքուն սահմանների ճշտումներ իրականացնել». Օհանյան
Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանի դիտարկմամբ` Ալիևի հոխորտանքը վկայում է, որ ՀՀ պարտված իշխանությունը գտնվում է Ադրբեջանի պարտադրանքի ներքո։ 07.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-07T16:03+0400
2021-12-07T16:03+0400
2021-12-07T16:24+0400
հայաստան
ադրբեջան
իլհամ ալիև
սեյրան օհանյան
դեմարկացիա
դելիմիտացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28774255_0:0:1600:901_1920x0_80_0_0_774f17417ef5fd903f571d4e4ef91a4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը չի ցանկանում անդրադառնալ այն զգայուն հարցին, ինչպիսին է սահմանագծումն ու սահմանազատումը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով այն փաստը, որ ԱԺ մեծամասնությունը մերժեց այդ հարցով լսումներ կազմակերպելու իրենց նախաձեռնությունը։«Ժողովրդի առջև հաշվետու լինելու պատրաստակամությունը հակադրվում է այն գործողություններին, որ այս իշխանություններն իրականացնում են` ինչպես ուզում ենք, այնպես էլ բանակցում ենք, մարտական գործողություններից հետո բանավոր հրամաններ տալը, որ դիրքերից հետ քաշվեն, ռազմավարական կետեր, բարձունքներ, ճանապարհներ հանձնելը ադրբեջանցիներին` առանց սահմանագծման ու սահմանազատման` չհասկանալով, որ մի օր, երբ դա իրականացնելու լինենք, այլևս դժվար է լինելու ադրբեջանցիների զինվորներին այդտեղից հետ շպրտելը»,– ասաց Օհանյանը։Որպես իր խոսքերի ապացույց` ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց Սյունիքում ռազմավարական բարձունքներում, Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանցիների տեղակայման փաստերը։«Երբ անհրաժեշտ է լինում զինվորական ստորաբաժանում արագ տեղակայել, չեն անում, բայց երբ ադրբեջանցիները մաքսակետ են տեղադրել, միանգամից տարել, մեր կողմից մաքսակետը դիմացը տեղադրել են։ Սա նշանակում է մեր ժողովրդից թաքուն, ժողովրդի թիկունքի հետևում սահմանների ճշտումներ իրականացնել, մանավանդ որ ադրբեջանցիներն այդ սահմանազատումն իրականացնում են պարտադրանքի ձևով»,– ասաց Օհանյանը։Նրա դիտարկմամբ` Ալիևի հոխորտանքը ևս վկայում է, որ ՀՀ պարտված իշխանությունը գտնվում է Ադրբեջանի պարտադրանքի ներքո։Օհանյանի խոսքով` որպես ապաշրջափակում ներկայացվող գործընթացն իրականում Հայաստանի համար խորը շրջափակում է առաջ բերելու։«Այդ ապաշրջափակման անվան տակ մենք հայտնվելու ենք խորը շրջափակման մեջ` տնտեսական ճնշմամբ ու նաև Սյունիքի հատվածում ժողովրդագրական մեր դիմապատկերի փոփոխության առումով»,– ասաց խմբակցության ղեկավարը` հավելելով, որ Ալիևի վերջին մեսիջ–սպառնալիքն ուղղված էր ինչպես Հայաստանին, այնպես էլ միջազգային հանրությանը։Հիշեցնենք` Իլհամ Ալիևը երեկ իր ելույթում Հայաստանից պահանջել էր հնչեցնել այն օրը, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը»` սպառնալով հակառակ դեպքում դիմել համապատասխան քայլերի։
https://arm.sputniknews.ru/20211207/barojakanutjunic-zurk-hajtararutjun-ohanjany-alen-simonjani-tesanjuti-masin-36132399.html
https://arm.sputniknews.ru/20211207/dirqeri-amrashinakan-ashkhatanqneri-harcum-ishkhanutjan-hamar-misht-dzmer-e-mamijanjan-36132177.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28774255_180:0:1600:1065_1920x0_80_0_0_29837f69b4734a870e750283dc977d22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, սեյրան օհանյան, դեմարկացիա, դելիմիտացիա
հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, սեյրան օհանյան, դեմարկացիա, դելիմիտացիա
«Սա նշանակում է մեր ժողովրդից թաքուն սահմանների ճշտումներ իրականացնել». Օհանյան
16:03 07.12.2021 (Թարմացված է: 16:24 07.12.2021) Սեյրան Օհանյանի դիտարկմամբ` Ալիևի հոխորտանքը վկայում է, որ ՀՀ պարտված իշխանությունը գտնվում է Ադրբեջանի պարտադրանքի ներքո։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը չի ցանկանում անդրադառնալ այն զգայուն հարցին, ինչպիսին է սահմանագծումն ու սահմանազատումը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով այն փաստը, որ ԱԺ մեծամասնությունը մերժեց այդ հարցով լսումներ կազմակերպելու իրենց նախաձեռնությունը։
«Ժողովրդի առջև հաշվետու լինելու պատրաստակամությունը հակադրվում է այն գործողություններին, որ այս իշխանություններն իրականացնում են` ինչպես ուզում ենք, այնպես էլ բանակցում ենք, մարտական գործողություններից հետո բանավոր հրամաններ տալը, որ դիրքերից հետ քաշվեն, ռազմավարական կետեր, բարձունքներ, ճանապարհներ հանձնելը ադրբեջանցիներին` առանց սահմանագծման ու սահմանազատման` չհասկանալով, որ մի օր, երբ դա իրականացնելու լինենք, այլևս դժվար է լինելու ադրբեջանցիների զինվորներին այդտեղից հետ շպրտելը»,– ասաց Օհանյանը։
Որպես իր խոսքերի ապացույց` ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց Սյունիքում ռազմավարական բարձունքներում, Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանցիների տեղակայման փաստերը։
«Երբ անհրաժեշտ է լինում զինվորական ստորաբաժանում արագ տեղակայել, չեն անում, բայց երբ ադրբեջանցիները մաքսակետ են տեղադրել, միանգամից տարել, մեր կողմից մաքսակետը դիմացը տեղադրել են։ Սա նշանակում է մեր ժողովրդից թաքուն, ժողովրդի թիկունքի հետևում սահմանների ճշտումներ իրականացնել, մանավանդ որ ադրբեջանցիներն այդ սահմանազատումն իրականացնում են պարտադրանքի ձևով»,– ասաց Օհանյանը։
Նրա դիտարկմամբ` Ալիևի հոխորտանքը ևս վկայում է, որ ՀՀ պարտված իշխանությունը գտնվում է Ադրբեջանի պարտադրանքի ներքո։
Օհանյանի խոսքով` որպես ապաշրջափակում ներկայացվող գործընթացն իրականում
Հայաստանի համար խորը շրջափակում է առաջ բերելու։
«Այդ ապաշրջափակման անվան տակ մենք հայտնվելու ենք խորը շրջափակման մեջ` տնտեսական ճնշմամբ ու նաև Սյունիքի հատվածում ժողովրդագրական մեր դիմապատկերի փոփոխության առումով»,– ասաց խմբակցության ղեկավարը` հավելելով, որ Ալիևի վերջին մեսիջ–սպառնալիքն ուղղված էր ինչպես
Հայաստանին, այնպես էլ միջազգային հանրությանը։
Հիշեցնենք` Իլհամ Ալիևը երեկ իր ելույթում Հայաստանից պահանջել էր հնչեցնել այն օրը, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը»` սպառնալով հակառակ դեպքում դիմել համապատասխան քայլերի։