https://arm.sputniknews.ru/20211209/hetevvoghakan-kerpvov-sharunakelu-enq-ashkhatanqnery-hh-agnn-hajtararutjun-e-taratsel-36225527.html
Հետևողական կերպով շարունակելու ենք աշխատանքները. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
Հետևողական կերպով շարունակելու ենք աշխատանքները. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
Sputnik Արմենիա
Չնայած կատարված մեծ աշխատանքին` միջազգային հանրությունը դեռ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի ցեղասպան պետություններին պատասխանատվության ենթարկելու համար: 09.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-09T14:06+0400
2021-12-09T14:06+0400
2021-12-09T14:07+0400
հայաստան
հայոց ցեղասպանություն
եռակողմ հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491379_0:41:1600:941_1920x0_80_0_0_8e773479057c12304b95d0028f1a58c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը հետևողական կերպով կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին:ԱԳՆ–ն հիշեցնում է, որ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների առաջին պայմանագիրը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան:Այդ կոնվենցիան հստակ արձանագրում է, որ պատմության բոլոր փուլերում ցեղասպանությունները մեծ վնասներ են պատճառել մարդկությանը՝ դրանով իսկ հաստատելով, որ ցեղասպանության հանցանքներ տեղի են ունեցել նաև կոնվենցիայի ընդունումից առաջ: Ցեղասպանության կոնվենցիայի մշակման համար կարևոր օրինակ է ծառայել Հայոց ցեղասպանությունը, ինչի վերաբերյալ հրապարակայնորեն հանդես է եկել կոնվենցիայի տեքստի հեղինակ Ռաֆայել Լեմկինը:Վերոնշյալ կոնվենցիայի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթղթին միացած պետություններն իրավական պարտավորություն են ստանձնում ոչ միայն պատժելու, այլև կանխելու ցեղասպանությունները. հանգամանք, որը խիստ էական է ազգային, էթնիկ, կրոնական և ռասայական խմբերի համընդհանուր պաշտպանության համար:«Այսօր տարբերվում են ցեղասպանություններ գործելու մեթոդներն ու ձևերը, սակայն ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել զանգվածային ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը»,– նշում է գերատեսչությունը:2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020 թվականին առաջադրված և կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևում հստակ նշվում է, որ ցեղասպանության արդարացումը, անցյալի հանցագործությունների կանխակալ գնահատումն ու ժխտումը մեծացնում են բռնության կրկնության վտանգը:
https://arm.sputniknews.ru/20211208/mipy-parizum-khvosel-e-paterazmic-hetvo-sharunakvvogh-baqvi-ceghaspan-qaghaqakanutjunic---36169605.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491379_70:0:1494:1068_1920x0_80_0_0_1c3f7b982f221dfc0a19c8a970017d24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայոց ցեղասպանություն, եռակողմ հայտարարություն
հայաստան, հայոց ցեղասպանություն, եռակողմ հայտարարություն
Հետևողական կերպով շարունակելու ենք աշխատանքները. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
14:06 09.12.2021 (Թարմացված է: 14:07 09.12.2021) Չնայած կատարված մեծ աշխատանքին` միջազգային հանրությունը դեռ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի ցեղասպան պետություններին պատասխանատվության ենթարկելու համար:
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ
արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը հետևողական կերպով կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին:
«Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը, կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը: Դատապարտելի են մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերը, քանի որ հենց մշակութային ժառանգությունն է հնարավորություն ստեղծում պահպանել ազգային կամ կրոնական ինքնությունը: Անթույլատրելի են ազգային, էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի նկատմամբ գերակայության դրսևորումները կամ վերջիններիս նկատմամբ ուժի կիրառման արդարացումները»,– նշված է հայտարարության մեջ:
ԱԳՆ–ն հիշեցնում է, որ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների առաջին պայմանագիրը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան:
Այդ կոնվենցիան հստակ արձանագրում է, որ պատմության բոլոր փուլերում ցեղասպանությունները մեծ վնասներ են պատճառել մարդկությանը՝ դրանով իսկ հաստատելով, որ ցեղասպանության հանցանքներ տեղի են ունեցել նաև կոնվենցիայի ընդունումից առաջ: Ցեղասպանության կոնվենցիայի մշակման համար կարևոր օրինակ է ծառայել Հայոց ցեղասպանությունը, ինչի վերաբերյալ հրապարակայնորեն հանդես է եկել կոնվենցիայի տեքստի հեղինակ Ռաֆայել Լեմկինը:
Վերոնշյալ կոնվենցիայի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթղթին միացած պետություններն իրավական պարտավորություն են ստանձնում ոչ միայն պատժելու, այլև կանխելու ցեղասպանությունները. հանգամանք, որը խիստ էական է ազգային, էթնիկ, կրոնական և ռասայական խմբերի համընդհանուր պաշտպանության համար:
ԱԳՆ–ն շեշտում է` չնայած կատարված մեծ աշխատանքին, միջազգային հանրության կողմից դեռ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն ժամանակին և համարժեք արձագանքելու, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները դատապարտելու և ցեղասպան պետություններին պատասխանատվության ենթարկելու համար:
«Այսօր տարբերվում են ցեղասպանություններ գործելու մեթոդներն ու ձևերը, սակայն ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել զանգվածային ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը»,– նշում է գերատեսչությունը:
2015 թվականին
Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020 թվականին առաջադրված և կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևում հստակ նշվում է, որ ցեղասպանության արդարացումը, անցյալի հանցագործությունների կանխակալ գնահատումն ու ժխտումը մեծացնում են բռնության կրկնության վտանգը: