https://arm.sputniknews.ru/20211209/erevanci-usanvoghneri-nerkajacumy-gitis-fest-um-zhjurii-hatuk-mrcanaki-e-arzhanacel-36227397.html
Երևանցի ուսանողների ներկայացումը GITIS-fest-ում ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել
Երևանցի ուսանողների ներկայացումը GITIS-fest-ում ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել
Sputnik Արմենիա
GITIS-fest դիպլոմային ներկայացումների առաջին միջազգային ուսանողական փառատոնն անցկացվել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը։ 09.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-09T14:31+0400
2021-12-09T14:31+0400
2021-12-09T14:33+0400
հայաստան
մոսկվա
ուսանող
թատրոն
փառատոն
թատերական ներկայացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36203978_0:0:1100:619_1920x0_80_0_0_83b9692bd77175ab93d7427f0947e79d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Անտոն Չեխովի պիեսի հիման վրա բեմադրված «Երեք քույր» հայկական ներկայացումը GITIS-fest դիպլոմային ներկայացումների առաջին միջազգային ուսանողական փառատոնում արժանացել է «Լավագույն դերասանական համույթի համար» ժյուրիի հատուկ մրցանակի, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։Ներկայացումը բեմադրել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները։Լավագույն ներկայացում է ճանաչվել Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի «Սեր։ Մահ։ Սեր» բեմադրությունը։Լավագույն կանացի դերի համար մրցանակներ են ստացել Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի ուսանողուհի Էրիկա Բաբյակը` Բորիս Զայցևի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Սեր։ Մահ։ Սեր» ներկայացման մեջ Ագրաֆենայի կերպարը մարմնավորելու համար և Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտի ուսանողուհի Աննա Դենիսովան` Եվրիպիդեսի և Լյուդմիլա Ռազումովսկայայի պիեսների հիման վրա բեմադրած համանուն ներկայացման մեջ Մեդեայի դերի համար։«Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի` ԳԻՏԻՍ–ի ուսանող Ալեքսեյ Կրուչինինը` Ալեքսանդր Օստրովսկու «Անտառ» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ Նեսչաստլիվցևի դերի համար և Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ) դպրոց–ստուդիայի սան Իլյա Վինսը, ով Նիկոլայ Եվրեինովի «Ամենակարևորը» պիեսի ներկայացման մեջ միանգամից մի քանի դեր է խաղացել. բժիշկ Ֆրեգոլիի, Շմիտի, գուշակի և վանականի։GITIS-fest դիպլոմային ներկայացումների առաջին միջազգային ուսանողական փառատոնին մասնակցել է 15 թատերական բուհ 6 երկրից`Հայաստան, Ղազախստան, Մոնղոլիա, Սերբիա, Խորվաթիա և Ռուսաստան։ Այն անցկացվել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Մոսկվայում։
https://arm.sputniknews.ru/20211013/mauglin-veradarnum-e-gjumri-atshemjancineri-masshtabajin-nerkajacumy-34172726.html
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36203978_95:0:1042:710_1920x0_80_0_0_1ae9fc1dbda305ce11e18d254eb59773.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մոսկվա, ուսանող, թատրոն, փառատոն, թատերական ներկայացում
հայաստան, մոսկվա, ուսանող, թատրոն, փառատոն, թատերական ներկայացում
Երևանցի ուսանողների ներկայացումը GITIS-fest-ում ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել
14:31 09.12.2021 (Թարմացված է: 14:33 09.12.2021) GITIS-fest դիպլոմային ներկայացումների առաջին միջազգային ուսանողական փառատոնն անցկացվել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Անտոն Չեխովի պիեսի հիման վրա բեմադրված «Երեք քույր» հայկական ներկայացումը GITIS-fest դիպլոմային ներկայացումների առաջին միջազգային ուսանողական փառատոնում արժանացել է «Լավագույն դերասանական համույթի համար» ժյուրիի հատուկ մրցանակի, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։
Ներկայացումը բեմադրել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները։
Լավագույն ներկայացում է ճանաչվել Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի «Սեր։ Մահ։ Սեր» բեմադրությունը։
Լավագույն կանացի դերի համար մրցանակներ են ստացել Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի ուսանողուհի Էրիկա Բաբյակը` Բորիս Զայցևի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Սեր։ Մահ։ Սեր» ներկայացման մեջ Ագրաֆենայի կերպարը մարմնավորելու համար և Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտի ուսանողուհի Աննա Դենիսովան` Եվրիպիդեսի և Լյուդմիլա Ռազումովսկայայի պիեսների հիման վրա բեմադրած համանուն ներկայացման մեջ Մեդեայի դերի համար։
13 հոկտեմբերի 2021, 08:28
«Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի` ԳԻՏԻՍ–ի ուսանող Ալեքսեյ Կրուչինինը` Ալեքսանդր Օստրովսկու «Անտառ» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ Նեսչաստլիվցևի դերի համար և Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ) դպրոց–ստուդիայի սան Իլյա Վինսը, ով Նիկոլայ Եվրեինովի «Ամենակարևորը» պիեսի ներկայացման մեջ միանգամից մի քանի դեր է խաղացել. բժիշկ Ֆրեգոլիի, Շմիտի, գուշակի և վանականի։
GITIS-fest դիպլոմային ներկայացումների առաջին միջազգային ուսանողական փառատոնին մասնակցել է 15 թատերական բուհ 6 երկրից`Հայաստան, Ղազախստան, Մոնղոլիա, Սերբիա, Խորվաթիա և Ռուսաստան։ Այն անցկացվել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Մոսկվայում։