https://arm.sputniknews.ru/20211013/mauglin-veradarnum-e-gjumri-atshemjancineri-masshtabajin-nerkajacumy-34172726.html
«Մաուգլին» վերադառնում է Գյումրի. աճեմյանցիների մասշտաբային ներկայացումը
«Մաուգլին» վերադառնում է Գյումրի. աճեմյանցիների մասշտաբային ներկայացումը
Sputnik Արմենիա
Ներկայացման համար նախատեսված ավելի քան 13 մլն դրամը Դրամատիկականը սեփական բյուջեից է վճարել: 13.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-13T08:28+0400
2021-10-13T08:28+0400
2021-10-13T12:17+0400
գյումրի
թատրոն
թատերական ներկայացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34170246_0:40:1600:940_1920x0_80_0_0_ac15b8d915876815b0be122b55e7e058.jpg
Յուրահատուկ դեկորներ ու զգեստներ, ներկայացման մեջ զբաղված 70 դերասան, հրավիրված տարբեր մասնագետներ ու խմբեր. ավելի քան 13 մլն դրամ արժողությամբ «Մաուգլի» ներկայացումը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի դեկտեմբերին:Շատերի կարծիքով «Մաուգլին» ներկայացնելը ռիսկային է՝ հաշվի առնելով այն, որ Գյումրու դրամատիկը 1988 թվականի երկրաշարժից առաջ այն արդեն ներկայացրել էր. բեմադրիչ ռեժիսոր Խորեն Աբրահամյանի ներկայացումը տարբերվող էր իր երաժշտական ձևավորմամբ ու մասշտաբայնությամբ: Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը վստահեցնում է՝ մերօրյա «Մաուգլին» կտարբերվի:«Շատ եմ լսել, որ այդ ներկայացումը շատ լավն է եղել, բայց այս «Մաուգլին» կապ չունի դրա հետ: Ասեմ, որ վերջին տարիների ընթացքում նման մասշտաբի ներկայացում դեռ չի եղել: Սա մանկական ներկայացում չէ, թեպետ երեխաներն էլ կարող են դիտել»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը:Գյումրու տարբեր թատերական խմբերից հրավիրվել են դերասաններ, թատերականի ուսանողներ, խմբեր են հրավիրված նաև Երևանից: Բեմը կվերածվի ջունգլիների: Դեկորների մեծ մասը պատրաստվում են Երևանում:Ներկայացման համար նախատեսված ավելի քան 13 մլն դրամը Դրամատիկականը սեփական բյուջեից է վճարել: Հագուստների ֆինանսավորումը ԿԳՄՍ նախարարությունն է արել:«Երևանում են պատրաստվում դիմակները, զգեստներն էլ են հիմնականում կարվում Երևանում: Ներկայացումը կլինի այսօրեական շեշտադրումներով ու հատուկ ասելիքով»,- Sputnik Արմենիային ասաց թատրոնի տնօրենը վստահություն հայտնելով, որ յուրաքանչյուր մարդ իրեն կտեսնի ներկայացման մեջ:«Հանդիսատեսն ինքն իրեն կտեսնի այս ներկայացման մեջ: Երկրում բավականին իրադարձություններ եղան, ու չնայած թատրոնը հեռու է քաղաքականությունից, բայց այն միշտ զինվորի ու բանակին կողքին է եղել։ Իսկ երկրում տիրող իրավիճակը թատրոնը վերարտադրում է իր ներկայացումներով»,- ասում է Լյուդվիգը Հարությունյանը։Ներկայացման նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանինն է, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանինը: Ներկայացման համար հատուկ հրավիրել են բեմական շարժման մասնագետ, խորեոգրաֆ Արիկ Ասատուրյանին:Թատրոնի տնօրենը վստահ է՝ «Մաուգլին» մեծ հաջողություն է ունենալու՝ արդարացնելով բոլորի սպասումները:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34170246_0:0:1600:1200_1920x0_80_0_0_27f36488205474f6a69f53bd4e9b7dfd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
գյումրի, թատրոն, թատերական ներկայացում
գյումրի, թատրոն, թատերական ներկայացում
«Մաուգլին» վերադառնում է Գյումրի. աճեմյանցիների մասշտաբային ներկայացումը
08:28 13.10.2021 (Թարմացված է: 12:17 13.10.2021) Ներկայացման համար նախատեսված ավելի քան 13 մլն դրամը Դրամատիկականը սեփական բյուջեից է վճարել:
Յուրահատուկ դեկորներ ու զգեստներ, ներկայացման մեջ զբաղված 70 դերասան, հրավիրված տարբեր մասնագետներ ու խմբեր. ավելի քան 13 մլն դրամ արժողությամբ «Մաուգլի» ներկայացումը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի դեկտեմբերին:
Շատերի կարծիքով «Մաուգլին» ներկայացնելը ռիսկային է՝ հաշվի առնելով այն, որ Գյումրու դրամատիկը 1988 թվականի երկրաշարժից առաջ այն արդեն ներկայացրել էր. բեմադրիչ ռեժիսոր Խորեն Աբրահամյանի ներկայացումը տարբերվող էր իր երաժշտական ձևավորմամբ ու մասշտաբայնությամբ: Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը վստահեցնում է՝ մերօրյա «Մաուգլին» կտարբերվի:
«Շատ եմ լսել, որ այդ ներկայացումը շատ լավն է եղել, բայց այս «Մաուգլին» կապ չունի դրա հետ: Ասեմ, որ վերջին տարիների ընթացքում նման մասշտաբի ներկայացում դեռ չի եղել: Սա մանկական ներկայացում չէ, թեպետ երեխաներն էլ կարող են դիտել»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը:
Գյումրու տարբեր թատերական խմբերից հրավիրվել են դերասաններ, թատերականի ուսանողներ, խմբեր են հրավիրված նաև Երևանից: Բեմը կվերածվի ջունգլիների: Դեկորների մեծ մասը պատրաստվում են Երևանում:
Ներկայացման համար նախատեսված ավելի քան 13 մլն դրամը Դրամատիկականը սեփական բյուջեից է վճարել: Հագուստների ֆինանսավորումը ԿԳՄՍ նախարարությունն է արել:
«Երևանում են պատրաստվում դիմակները, զգեստներն էլ են հիմնականում կարվում Երևանում: Ներկայացումը կլինի այսօրեական շեշտադրումներով ու հատուկ ասելիքով»,-
Sputnik Արմենիային ասաց թատրոնի տնօրենը վստահություն հայտնելով, որ յուրաքանչյուր մարդ իրեն կտեսնի ներկայացման մեջ:
«Հանդիսատեսն ինքն իրեն կտեսնի այս ներկայացման մեջ: Երկրում բավականին իրադարձություններ եղան, ու չնայած թատրոնը հեռու է քաղաքականությունից, բայց այն միշտ զինվորի ու բանակին կողքին է եղել։ Իսկ երկրում տիրող իրավիճակը թատրոնը վերարտադրում է իր ներկայացումներով»,- ասում է Լյուդվիգը Հարությունյանը։
Ներկայացման նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանինն է, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանինը: Ներկայացման համար հատուկ հրավիրել են բեմական շարժման մասնագետ, խորեոգրաֆ Արիկ Ասատուրյանին:
Թատրոնի տնօրենը վստահ է՝ «Մաուգլին» մեծ հաջողություն է ունենալու՝ արդարացնելով բոլորի սպասումները: