https://arm.sputniknews.ru/20211208/khvoshvor-avtvovtar-aragatsvotni-marzum-vostikanutjan-majvory-teghum-mahacel-e-36206052.html
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ոստիկանության մայորը տեղում մահացել է
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ոստիկանության մայորը տեղում մահացել է
Sputnik Արմենիա
Վթարի հետևանքով երկու անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ 08.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-08T22:58+0400
2021-12-08T22:58+0400
2021-12-08T23:02+0400
վթար, պատահար, սպանություն, գողություն
վթար
մահ
զոհ
սպա
արագածոտնի մարզ
պարեկային ծառայություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938011_0:84:1600:984_1920x0_80_0_0_eef98717afb56c79ef01e8998a77dd8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` դեկտեմբերի 8–ին, Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Նշվում է, որ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Մինասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Ոսկեվազ գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Խաչատրյանը և Նիվայի վարորդ Է. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։Փաստի առթվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Վթար Կոտայքի մարզում. ՎԱԶ 2107–ի կին ուղևորը տեղում մահացել էԿայքի տեղեկություններով` վթարի հետևանքով մահացած Ս. Մինասյանն աշխատում էր ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում որպես ավագ տեսուչ, կոչումով ոստիկանության մայոր էր։
https://arm.sputniknews.ru/20211103/majrn-u-mankahasak-erekhan-mahacel-en-voghbergakan-vtar-aragatsvotni-marzum-34973191.html
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938011_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ce17169dd198773daf5660e5c70195cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, պատահար, սպանություն, գողություն, վթար, մահ, զոհ, սպա, արագածոտնի մարզ, պարեկային ծառայություն
վթար, պատահար, սպանություն, գողություն, վթար, մահ, զոհ, սպա, արագածոտնի մարզ, պարեկային ծառայություն
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ոստիկանության մայորը տեղում մահացել է
22:58 08.12.2021 (Թարմացված է: 23:02 08.12.2021) Վթարի հետևանքով երկու անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` դեկտեմբերի 8–ին, Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
«Ժամը 18։00-ի սահմաններում։ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 60 կմ հատվածում բախվել են Շենավան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Ստեփանյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և Մուղնի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Սիրակ Մինասյանի վարած Toyota Corolla մակնիշի ոստիկանական համարանիշներով ավտոմեքենաները»,–գրում է կայքը։
Նշվում է, որ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Մինասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Ոսկեվազ գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Խաչատրյանը և Նիվայի վարորդ Է. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Փաստի առթվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով` վթարի հետևանքով մահացած Ս. Մինասյանն աշխատում էր ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում որպես ավագ տեսուչ, կոչումով ոստիկանության մայոր էր։