https://arm.sputniknews.ru/20211206/erevanum-haci-artadramaseric-meki-gvortsuneutjuny-kasecvel-e-36102410.html
Երևանում գործող հացի արտադրամասերից մեկի գործունեությունը կասեցվել է
Երևանում գործող հացի արտադրամասերից մեկի գործունեությունը կասեցվել է
Sputnik Արմենիա
Արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։ 06.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-06T17:24+0400
2021-12-06T17:24+0400
2021-12-06T17:25+0400
հայաստան
խախտում
երևան
արտադրամաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36102312_0:241:1100:860_1920x0_80_0_0_71ad4d8b5f801256b03f446d037851eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երևանում սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հայտնաբերման պատճառով կասեցվել է «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմինը։Ըստ հաղորդագրության` խախտումները հայտնաբերել են Երևանի կենտրոնի տեսուչները։«Պարզվել է, որ արտադրական, օժանդակ և կենցաղային շենքերն ունեն վերանորոգման կարիք, արտադրամասում ապահովված չէ պաշտպանությունը խաչաձև աղտոտումից, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման»,– նշում են ՍԱՏՄ–ից։Պարզվել է, որ կենցաղային հատվածները նույնպես չեն համապատասխանում հիգիենայի պահանջներին, աղբի հավաքման համար տեղադրված չեն անջրաթափանց, կափարիչներով փակվող կուտակիչ տարողություններ:Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։Սարիգյուղի «կարմիր ոսկին»․ Հայաստանում աճեցնում են աշխարհի ամենաթանկ համեմունքը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36102312_0:241:1100:1066_1920x0_80_0_0_5cff2523d25e660f3e4b49c0d018c5c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, խախտում, երևան, արտադրամաս
հայաստան, խախտում, երևան, արտադրամաս
Երևանում գործող հացի արտադրամասերից մեկի գործունեությունը կասեցվել է
17:24 06.12.2021 (Թարմացված է: 17:25 06.12.2021) Արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երևանում սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հայտնաբերման պատճառով կասեցվել է «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմինը։
Ըստ հաղորդագրության` խախտումները հայտնաբերել են Երևանի կենտրոնի տեսուչները։
«Պարզվել է, որ արտադրական, օժանդակ և կենցաղային շենքերն ունեն վերանորոգման կարիք, արտադրամասում ապահովված չէ պաշտպանությունը խաչաձև աղտոտումից, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման»,– նշում են ՍԱՏՄ–ից։
Պարզվել է, որ կենցաղային հատվածները նույնպես չեն համապատասխանում հիգիենայի պահանջներին, աղբի հավաքման համար տեղադրված չեն անջրաթափանց, կափարիչներով փակվող կուտակիչ տարողություններ:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։