https://arm.sputniknews.ru/20211206/akunq-gjughum-shuny-kheghdel-u-masamb-hvoshvotel-e-anasnagvomum-ashkhatvogh-knvojy-36107269.html
Ակունք գյուղում շունը խեղդել ու մասամբ հոշոտել է անասնագոմում աշխատող կնոջը
Ակունք գյուղում շունը խեղդել ու մասամբ հոշոտել է անասնագոմում աշխատող կնոջը
Sputnik Արմենիա
Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 06.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-06T18:53+0400
2021-12-06T18:53+0400
2021-12-06T18:57+0400
շուն
մահ
կին
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0a/71013903_0:520:1600:1420_1920x0_80_0_0_c638e9b5976df45a389b1334f71ca5cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Այսօր դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները Ակունք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ռուստամ Սահակյանին պատկանող անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց, գետին ընկած վիճակում հայտնաբերել են մասամբ հոշոտված կնոջ դի։Պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 63-ամյա Գայանե Եղոյանն է, որն աշխատելիս է եղել անասնագոմում և որին խեղդել է գոմի տիրոջ շունը:Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Շանն էլ, shamshyan.com-ի բնորոշմամբ, մեծ դժվարությամբ կարողացել են վնասազերծել և տեղավորել վանդակում։
https://arm.sputniknews.ru/20211206/erevani-kentrvonum-aghbarkghi-mvot-tghamardu-diak-e-hajtnabervel-36084074.html
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0a/71013903_0:256:1600:1456_1920x0_80_0_0_8654d8e25e4bec3f084a9ad94e2af173.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շուն, մահ, կին, գեղարքունիքի մարզ
շուն, մահ, կին, գեղարքունիքի մարզ
Ակունք գյուղում շունը խեղդել ու մասամբ հոշոտել է անասնագոմում աշխատող կնոջը
18:53 06.12.2021 (Թարմացված է: 18:57 06.12.2021) Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Այսօր դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է
Shamshyan.com-ը, ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները Ակունք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ռուստամ Սահակյանին պատկանող անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց, գետին ընկած վիճակում հայտնաբերել են մասամբ հոշոտված կնոջ դի։
Պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 63-ամյա Գայանե Եղոյանն է, որն աշխատելիս է եղել անասնագոմում և որին խեղդել է գոմի տիրոջ շունը:
Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Շանն էլ, shamshyan.com-ի բնորոշմամբ, մեծ դժվարությամբ կարողացել են վնասազերծել և տեղավորել վանդակում։