https://arm.sputniknews.ru/20211202/pashinjany-davtjanin-handznararec-parzel-inchu-en-covid-i-hetevanqvov-maheri-tvjalnery-tarber-35954257.html
Փաշինյանը Դավթյանին հանձնարարեց պարզել` ինչու են Covid-ի հետևանքով մահերի տվյալները տարբեր
Փաշինյանը Դավթյանին հանձնարարեց պարզել` ինչու են Covid-ի հետևանքով մահերի տվյալները տարբեր
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է պարզել՝ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ, որ կորոնավիրուսի հետևանքով մահացածների տվյալները երկու կառույցները տարբեր թվեր են... 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T11:36+0400
2021-12-02T11:36+0400
2021-12-02T11:37+0400
նիկոլ փաշինյան
արթուր դավթյան
մահ
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1d/25106619_0:145:2223:1395_1920x0_80_0_0_f9906cb6e3a8d22507c18b2bbf528e8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են ԱՎԾ-ն ու նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել։Հայտնել էինք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ տարի 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։558 նոր դեպք, 21 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում«Պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի ու հարցի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, պետք է պարզվի ամեն ինչ»,–ասաց Փաշինյանը։Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ վարչապետի հանձնարարականի համաձայն` ուսումնասիրությունները շարունակվում են և ամբողջական պատկեր ունենալու պարագայում հանրությանը կտեղեկացնեն: Նախարարը նշեց, որ ժամանակի ընթացքում ուղղակի որոշ տվյալներ չեն ներառվել հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի «Արմեդ» համակարգ։Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավանեսյանը նշել էր` հարցն այն է, որ փուլ առ փուլ են անցել էլեկտրոնային համակարգի, և հիմա ճշտում են, թե որ փուլում են տվյալները դուրս մնացել։
https://arm.sputniknews.ru/20211202/kvorvonavirusi-het-kapvats-iradrutjan-meghmacum-ka-pashinjan-35953275.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1d/25106619_83:0:2138:1541_1920x0_80_0_0_60480d2fd456b122687874dcf6829e7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արթուր դավթյան, մահ, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, անահիտ ավանեսյան
նիկոլ փաշինյան, արթուր դավթյան, մահ, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, անահիտ ավանեսյան
Փաշինյանը Դավթյանին հանձնարարեց պարզել` ինչու են Covid-ի հետևանքով մահերի տվյալները տարբեր
11:36 02.12.2021 (Թարմացված է: 11:37 02.12.2021) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է պարզել՝ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ, որ կորոնավիրուսի հետևանքով մահացածների տվյալները երկու կառույցները տարբեր թվեր են ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են ԱՎԾ-ն ու նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել։
Հայտնել էինք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ տարի 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։
«Պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի ու հարցի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, պետք է պարզվի ամեն ինչ»,–ասաց Փաշինյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ վարչապետի հանձնարարականի համաձայն` ուսումնասիրությունները շարունակվում են և ամբողջական պատկեր ունենալու պարագայում հանրությանը կտեղեկացնեն: Նախարարը նշեց, որ ժամանակի ընթացքում ուղղակի որոշ տվյալներ չեն ներառվել հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի «Արմեդ» համակարգ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավանեսյանը նշել էր` հարցն այն է, որ փուլ առ փուլ են անցել էլեկտրոնային համակարգի, և հիմա ճշտում են, թե որ փուլում են տվյալները դուրս մնացել։