https://arm.sputniknews.ru/20211202/anhajt-marshal-hvovhannes-baghramjany-35982384.html
Անհայտ մարշալ Հովհաննես Բաղրամյանը
Անհայտ մարշալ Հովհաննես Բաղրամյանը
Sputnik Արմենիա
Ուղիղ 124 տարի առաջ Չարդախլու փոքրիկ գյուղում ծնվեց մի տղա, որին վիճակված էր առանցքային դեր խաղալ աշխարհը ֆաշիստներից փրկելու գործում։ Sputnik Արմենիան... 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T20:51+0400
2021-12-02T20:51+0400
2021-12-18T21:02+0400
խսհմ
բելառուս
հայ
կին
հովհաննես բաղրամյան
մարշալ
https://cdn.am.sputniknews.ru/img/2211/08/22110866_0:114:1200:789_1920x0_80_0_0_b821593cc8a9a660d4f0b25138e7c4cc.jpg
Լիլիթ Հարությունյան, Sputnik ԱրմենիաԽորհրդային ականավոր զորահրամանատարներից մեկը՝ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը, որը փառքի է արժանացել իր փայլուն հաղթանակներով, ծնվել է 1897 թ․-ի դեկտեմբերի 2-ին։Մեծ զորավարի ճակատագիրն առանձնահատուկ է. ամբողջ պատերազմի ընթացքում նա ոչ մի անգամ չի վիրավորվել, բայց նրա կյանքը բազմաթիվ անգամ է մազից կախվել։«Պատիվդ փոքրուց պահիր»Հայկական Չարդախլու գյուղը դարեր շարունակ ենթարկվել է անդրկովկասյան թուրքերի ասպատակություններին։ Շրջապատված լինելով թշնամիներով` տղաներին վաղ մանկությունից սովորեցնում էին, որ պետք է պաշտպանեն իրենց ընտանիքն ու իրենց ժողովրդին։Ինչպես հարցազրույցներից մեկում պատմել է Բաղրամյանի համագյուղացին, ապագա մարշալը, երբ 14 տարեկան դեռահաս էր, մի անգամ կռվել է կողքի գյուղի հասուն տղամարդկանցից մեկի հետ։ Ոտքի վրա է մնացել ամբողջ կռվի ընթացքում, թեև բազմաթիվ կապտուկներ է ստացել։ Հետագայում ծերունիները կատակել են, թե հենց այդ կռվի միջոցով էլ նա Խորհրդային Միության կրկնակի հերոս դարձավ։Ժողովրդի թշնամու ազգականըՔչերը գիտեն, որ 1938թ․-ին Բաղրամյանին` որպես ժողովրդի թշնամու ազգականի, հեռացրել են զինվորական ծառայությունից։ Բանն այն է, որ դրանից մեկ տարի առաջ ռեպրեսիայի էին ենթարկել նրա եղբորը, որն աշխատում էր Բաքվում՝ տրանսպորտային ոլորտում։ Բաղրամյանը բոլոր հնարավոր ձևերով փորձել է պաշտպանել նրան, արդյունքում մեկ տարի անց իր անունը չի գտել Գլխավոր շտաբի ակադեմիայի շրջանավարտների ցանկում, թեև քննությունները գերազանց էր հանձնել։Մնալով առանց ապրուստի միջոցի` ապագա մարշալի ընտանիքը մոտ կես տարի գրեթե աղքատության մեջ է ապրել։ Բաղրամյանը նույնիսկ քաղաքացիական հագուստ չի ունեցել, և երբ պետք է եղել լուսանկարվել անձնագրի համար, ստիպված կնոջ՝ Թամարայի վերարկուն է հագել։Արդյունքում նա մի հուսահատ քայլի է դիմել․ մի գնդապետի հետ, որին նույնպես հանիրավի հեռացրել էին բանակից, նա փորձել է ներխուժել Կրեմլ՝ պաշտպանության ժողկոմիսար Վորոշիլովի մոտ։ Նրանց մերժել են։ Այդ ժամանակ, ի նշան բողոքի, նստել են ուղիղ Սպասսկայա աշտարակի տակ․․․ Հաջորդ օրը, Վորոշիլովի հետ հանդիպումից հետո, երկու գնդապետների կոչումները վերականգնվել են և թույլ են տվել ծառայության անցնել բանակում։Բելառուսն ազատագրողըՈչ բոլորին է հայտնի, որ Բաղրամյանը Վասիլևսկու և Չերնյախովսկու հետ ղեկավարել է Բելառուսական ռազմավարական հարձակողական գործողությունը («Բագրատիոն»)։Դրա բաղկացուցիչ մասն էր 1944թ․-ի Վիտեբսկո-Օրշանսկի օպերացիան, որն անցկացվեց Արևելյան Բելառուսում՝ նպատակ ունենալով փլուզել «Կենտրոն» բանակների խմբի աջ թևի պաշտպանությունը․ նացիստական Գերմանիան երեք բանակային խումբ էր կենտրոնացրել ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար, «Կենտրոնը» դրանցից ամենահզորն էր։Բաղրամյանը եղել է նաև Գորոդոկի գործողության հրամանատարը 1943թ․-ին և Պոլոցկի գործողության հրամանատարը 1944թ․-ին։ 2018թ․-ին նրա բրոնզաձույլ արձանը տեղադրվել է Գորոդոկում (Վիտեբսկի մարզ)՝ մարշալի անունը կրող կենտրոնական փողոցներից մեկում։Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը Օրյոլ քաղաքումՔիչ էր մնում` գնդակահարեին1942թ․-ին տաղանդավոր զորահրամանատարը կարող էր գնդակահարվել խարկովյան գործողությունը ձախողելու համար։ Թեև մարտական գործողությունների ընթացքում բոլոր որոշումներն ընդունում էին Տիմոշենկոն ու Խրուշչովը, այդուհանդերձ Ստալինը Բաղրամյանին անվանեց պարտության գլխավոր մեղավորը։Ռազմական տրիբունալից նրան փրկեց մարշալ Ժուկովը, որը Ստալինին հայտարարեց, որ ձախողման մեղքը մասամբ «Ստավկա»-ինն է և գլխավոր շտաբինը։ Ժուկովն ընդգծեց նաև, որ փորձառու զորահրամանատարների պակաս կա, և երաշխավորեց Բաղրամյանի համար։Բաղրամյանի կիսանդրին ԱդրբեջանումՀետաքրքիր է, որ 1981թ․-ի հուլիսի 2-ին Բաղրամյանի բրոնզե կիսանդրին տեղադրվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի Կիրովաբադ (այժմ՝ Գյանջա, հայերեն՝ Գանձակ) քաղաքում՝ այն ուսումնարանի դիմաց, որտեղ Բաղրամյանը սովորել էր պատանի հասակում։Կիսանդրու բացման հանդիսություններին մարշալն անձամբ մասնակցեց։ Սակայն 1988թ․-ին՝ հակահայկական ջարդերի ժամանակ, ամբոխը քանդեց Խորհրդային Միության գլխավոր հերոսի արձանն ու քարշ տվեց Կիրովաբադի գլխավոր փողոցով՝ Լենինի պողոտայով։Ինչո՞վ է հայերենը վատ լատիշերենիցՏաղանդավոր մարշալն աչքի էր ընկնում նաև սրամտությամբ։ Նրա հետ կապված զվարճալի պատմություն կա։ Լատվիական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ նախագահը սկսում է լատիշերեն խոսել։ Նրան հետևելով` բոլորը սկսում են լատիշերեն ելույթ ունենալ։ Բաղրամյանը, որը նիստին ներկա էր որպես նախարար, խոսք է վերցնում և հայերեն ճառ ասում։ Դրանից հետո բոլոր նիստերը սկսում են ռուսերեն վարել, որը հասկանում էին բոլոր ներկաները։Առաջին անգամ արտասվեց․․․Շատերը գիտեն, որ մարշալն ամբողջ կյանքի ընթացքում նվիրված է եղել միայն մեկ կնոջ՝ Թամարային, սակայն քչերին է հայտնի, որ ամուսինները մինչև կյանքի վերջին օրերը պահպանել են հարաբերությունների քնքուշ ռոմանտիկան։ Մարշալի թոռը՝ Կարինան, մի անգամ պատմել է, որ աշխատանքի գնալիս պապը տատիկի համար սրտառուչ երկտողներ էր թողնում՝ սիրո խոստովանություններով։ Իսկ երբ սիրելի Թամարան մահացավ, մարշալը կյանքում առաջին անգամ արտասվեց․․․Խորհրդային զորահրամանատարի սիրո պատմությունը նույնպես յուրահատուկ է։ Ապագա մարշալը 20 տարեկանում խելակորույս սիրահարվում է չքնաղ Թամարային, որն այդ ժամանակ ուրիշի հետ էր նշանված։ Սակայն ճակատագիրը հավանաբար որոշել էր ամեն գնով միավորել նրանց։ Շուտով Թամարայի ամուսինը զոհվում է։ Այդ մասին իմանալով` Բաղրամյանը վերադառնում է հայրենիք և, բամբասանքներին ուշադրություն չդարձնելով, ամուսնանում արդեն հղի Թամարայի հետ։ Մովսես Բաղրամյան անունով տղային նա սեփական որդու պես է դաստիարակում։ Շուտով նրանք նաև դուստր են ունենում, անունը դնում Մարգարիտա։... Երբ Թամարան երկար հիվանդությունից հետո մահացավ, Բաղրամյանը թողեց իր մոսկովյան բնակարանը, տեղափոխվեց ամառանոց և այնտեղ ապրեց մինչև մահ․․․Մի կողմից՝ Հովհաննես Բաղրամյանը հերոս է և անվախ զորահրամանատար, մյուս կողմից՝ նուրբ սրտով ռոմանտիկ, որը հանուն սիրելի կնոջ անցել է արգելքների ու պայմանականությունների վրայով։Մոսկվայում բացվել է երկու ժողովուրդների մարշալի` Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը
https://arm.sputniknews.ru/20170830/armenia-zoravar-andranik-hovhannes-baxramyan-8446688.html
https://arm.sputniknews.ru/20161120/hovhannes-baxramyan-5536774.html
խսհմ
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2211/08/22110866_0:1:1200:901_1920x0_80_0_0_6cd9a703a0036850f20037ea1fda0a56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խսհմ, բելառուս, հայ, կին, հովհաննես բաղրամյան, մարշալ
խսհմ, բելառուս, հայ, կին, հովհաննես բաղրամյան, մարշալ
Անհայտ մարշալ Հովհաննես Բաղրամյանը
20:51 02.12.2021 (Թարմացված է: 21:02 18.12.2021) Ուղիղ 124 տարի առաջ Չարդախլու փոքրիկ գյուղում ծնվեց մի տղա, որին վիճակված էր առանցքային դեր խաղալ աշխարհը ֆաշիստներից փրկելու գործում։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարշալ Հովհաննես (Իվան) Բաղրամյանի կենսագրության հետաքրքիր էջերը։
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Խորհրդային ականավոր զորահրամանատարներից մեկը՝ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը, որը փառքի է արժանացել իր փայլուն հաղթանակներով, ծնվել է 1897 թ․-ի դեկտեմբերի 2-ին։
Մեծ զորավարի ճակատագիրն առանձնահատուկ է. ամբողջ պատերազմի ընթացքում նա ոչ մի անգամ չի վիրավորվել, բայց նրա կյանքը բազմաթիվ անգամ է մազից կախվել։
Հայկական Չարդախլու գյուղը դարեր շարունակ ենթարկվել է անդրկովկասյան թուրքերի ասպատակություններին։ Շրջապատված լինելով թշնամիներով` տղաներին վաղ մանկությունից սովորեցնում էին, որ պետք է պաշտպանեն իրենց ընտանիքն ու իրենց ժողովրդին։
Ինչպես հարցազրույցներից մեկում պատմել է Բաղրամյանի համագյուղացին, ապագա մարշալը, երբ 14 տարեկան դեռահաս էր, մի անգամ կռվել է կողքի գյուղի հասուն տղամարդկանցից մեկի հետ։ Ոտքի վրա է մնացել ամբողջ կռվի ընթացքում, թեև բազմաթիվ կապտուկներ է ստացել։ Հետագայում ծերունիները կատակել են, թե հենց այդ կռվի միջոցով էլ նա Խորհրդային Միության կրկնակի հերոս դարձավ։
Ժողովրդի թշնամու ազգականը
Քչերը գիտեն, որ 1938թ․-ին Բաղրամյանին` որպես ժողովրդի թշնամու ազգականի, հեռացրել են զինվորական ծառայությունից։ Բանն այն է, որ դրանից մեկ տարի առաջ ռեպրեսիայի էին ենթարկել նրա եղբորը, որն աշխատում էր Բաքվում՝ տրանսպորտային ոլորտում։ Բաղրամյանը բոլոր հնարավոր ձևերով փորձել է պաշտպանել նրան, արդյունքում մեկ տարի անց իր անունը չի գտել Գլխավոր շտաբի ակադեմիայի շրջանավարտների ցանկում, թեև քննությունները գերազանց էր հանձնել։
Մնալով առանց ապրուստի միջոցի` ապագա մարշալի ընտանիքը մոտ կես տարի գրեթե աղքատության մեջ է ապրել։ Բաղրամյանը նույնիսկ քաղաքացիական հագուստ չի ունեցել, և երբ պետք է եղել լուսանկարվել անձնագրի համար, ստիպված կնոջ՝ Թամարայի վերարկուն է հագել։
Արդյունքում նա մի հուսահատ քայլի է դիմել․ մի գնդապետի հետ, որին նույնպես հանիրավի հեռացրել էին բանակից, նա փորձել է ներխուժել Կրեմլ՝ պաշտպանության ժողկոմիսար Վորոշիլովի մոտ։ Նրանց մերժել են։ Այդ ժամանակ, ի նշան բողոքի, նստել են ուղիղ Սպասսկայա աշտարակի տակ․․․ Հաջորդ օրը, Վորոշիլովի հետ հանդիպումից հետո, երկու գնդապետների կոչումները վերականգնվել են և թույլ են տվել ծառայության անցնել բանակում։
Ոչ բոլորին է հայտնի, որ Բաղրամյանը Վասիլևսկու և Չերնյախովսկու հետ ղեկավարել է Բելառուսական ռազմավարական հարձակողական գործողությունը («Բագրատիոն»)։
Դրա բաղկացուցիչ մասն էր 1944թ․-ի Վիտեբսկո-Օրշանսկի օպերացիան, որն անցկացվեց Արևելյան Բելառուսում՝ նպատակ ունենալով փլուզել «Կենտրոն» բանակների խմբի աջ թևի պաշտպանությունը․ նացիստական Գերմանիան երեք բանակային խումբ էր կենտրոնացրել ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար, «Կենտրոնը» դրանցից ամենահզորն էր։
Բաղրամյանը եղել է նաև Գորոդոկի գործողության հրամանատարը 1943թ․-ին և Պոլոցկի գործողության հրամանատարը 1944թ․-ին։ 2018թ․-ին նրա բրոնզաձույլ արձանը տեղադրվել է Գորոդոկում (Վիտեբսկի մարզ)՝ մարշալի անունը կրող կենտրոնական փողոցներից մեկում։
Քիչ էր մնում` գնդակահարեին
1942թ․-ին տաղանդավոր զորահրամանատարը կարող էր գնդակահարվել խարկովյան գործողությունը ձախողելու համար։ Թեև մարտական գործողությունների ընթացքում բոլոր որոշումներն ընդունում էին Տիմոշենկոն ու Խրուշչովը, այդուհանդերձ Ստալինը Բաղրամյանին անվանեց պարտության գլխավոր մեղավորը։
Ռազմական տրիբունալից նրան փրկեց մարշալ Ժուկովը, որը Ստալինին հայտարարեց, որ ձախողման մեղքը մասամբ «Ստավկա»-ինն է և գլխավոր շտաբինը։ Ժուկովն ընդգծեց նաև, որ փորձառու զորահրամանատարների պակաս կա, և երաշխավորեց Բաղրամյանի համար։
Բաղրամյանի կիսանդրին Ադրբեջանում
Հետաքրքիր է, որ 1981թ․-ի հուլիսի 2-ին Բաղրամյանի բրոնզե կիսանդրին տեղադրվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի Կիրովաբադ (այժմ՝ Գյանջա, հայերեն՝ Գանձակ) քաղաքում՝ այն ուսումնարանի դիմաց, որտեղ Բաղրամյանը սովորել էր պատանի հասակում։
Կիսանդրու բացման հանդիսություններին մարշալն անձամբ մասնակցեց։ Սակայն 1988թ․-ին՝ հակահայկական ջարդերի ժամանակ, ամբոխը քանդեց Խորհրդային Միության գլխավոր հերոսի արձանն ու քարշ տվեց Կիրովաբադի գլխավոր փողոցով՝ Լենինի պողոտայով։
Ինչո՞վ է հայերենը վատ լատիշերենից
Տաղանդավոր մարշալն աչքի էր ընկնում նաև սրամտությամբ։ Նրա հետ կապված զվարճալի պատմություն կա։ Լատվիական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ նախագահը սկսում է լատիշերեն խոսել։ Նրան հետևելով` բոլորը սկսում են լատիշերեն ելույթ ունենալ։ Բաղրամյանը, որը նիստին ներկա էր որպես նախարար, խոսք է վերցնում և հայերեն ճառ ասում։ Դրանից հետո բոլոր նիստերը սկսում են ռուսերեն վարել, որը հասկանում էին բոլոր ներկաները։
Շատերը գիտեն, որ մարշալն ամբողջ կյանքի ընթացքում նվիրված է եղել միայն մեկ կնոջ՝ Թամարային, սակայն քչերին է հայտնի, որ ամուսինները մինչև կյանքի վերջին օրերը պահպանել են հարաբերությունների քնքուշ ռոմանտիկան։ Մարշալի թոռը՝ Կարինան, մի անգամ պատմել է, որ աշխատանքի գնալիս պապը տատիկի համար սրտառուչ երկտողներ էր թողնում՝ սիրո խոստովանություններով։ Իսկ երբ սիրելի Թամարան մահացավ, մարշալը կյանքում առաջին անգամ արտասվեց․․․
Խորհրդային զորահրամանատարի սիրո պատմությունը նույնպես յուրահատուկ է։ Ապագա մարշալը 20 տարեկանում խելակորույս սիրահարվում է չքնաղ Թամարային, որն այդ ժամանակ ուրիշի հետ էր նշանված։ Սակայն ճակատագիրը հավանաբար որոշել էր ամեն գնով միավորել նրանց։ Շուտով Թամարայի ամուսինը զոհվում է։ Այդ մասին իմանալով` Բաղրամյանը վերադառնում է հայրենիք և, բամբասանքներին ուշադրություն չդարձնելով, ամուսնանում արդեն հղի Թամարայի հետ։ Մովսես Բաղրամյան անունով տղային նա սեփական որդու պես է դաստիարակում։ Շուտով նրանք նաև դուստր են ունենում, անունը դնում Մարգարիտա։
... Երբ Թամարան երկար հիվանդությունից հետո մահացավ, Բաղրամյանը թողեց իր մոսկովյան բնակարանը, տեղափոխվեց ամառանոց և այնտեղ ապրեց մինչև մահ․․․
Մի կողմից՝ Հովհաննես Բաղրամյանը հերոս է և անվախ զորահրամանատար, մյուս կողմից՝ նուրբ սրտով ռոմանտիկ, որը հանուն սիրելի կնոջ անցել է արգելքների ու պայմանականությունների վրայով։