https://arm.sputniknews.ru/20211201/parmezan-panri-hajkakan-armezan-tesaky-kareli-e-hamtesel-gastro-bakum--35946225.html
«Պարմեզան» պանրի հայկական` «Արմեզան» տեսակը կարելի է համտեսել «Գաստրո բակում»
«Պարմեզան» պանրի հայկական` «Արմեզան» տեսակը կարելի է համտեսել «Գաստրո բակում»
Sputnik Արմենիա
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչն ու Հայաստանում ՌԴ դեսպանը նշեցին, որ նմանատիպ զբոսաշրջային վայրերը շատ պահանջված են գյուղական բնակավայրերում կյանքի որակի... 01.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-01T21:38+0400
2021-12-01T21:38+0400
2021-12-01T21:44+0400
սերգեյ կոպիրկին
պանիր
գավառ
արտադրամաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35946074_0:83:1600:983_1920x0_80_0_0_b9dd6fbcda67b42ba2b1b0960e0bc223.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այսօր տեղի է ունեցել Միքայելյանների պանրի մառանի՝ «Գաստրո բակի» պաշտոնական բացման արարողությունը: Տեղեկությունը հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Միքայելյանների ընտանեկան բիզնեսն արդեն ճանաչված է իր պանրի մառանով ու այնտեղ արտադրվող ավելի քան 10 տեսակի պանիրներով, որոնցից են՝ «Պարմեզան» պանրի հայկական` «Արմեզան» տարբերակը, կոնյակի և գինու մեջ պատրաստված ու խաղողի տերևի մեջ փաթաթված պանիրը, այլ տեսակներ։ Այստեղ պատրաստվում է նաև հայկական ինքնատիպ խամոն՝ ոսկորով խոզապուխտ: «Գաստրո բակը» հանդիսանում է Միքայելյանների ընտանեկան բիզնեսը, որը հիմնադրվել է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ և ֆինանսավորվել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից: ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչն ու Հայաստանում ՌԴ դեսպանը նշեցին, որ նմանատիպ զբոսաշրջային վայրերը շատ պահանջված են գյուղական բնակավայրերում կյանքի որակի բարելավման, զբոսաշրջության ոլորտի և համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից: Նույն օրը Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ նաև կաթի վերամշակման լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը։ Պանի՞ր, թե՞ պանրային մթերք. ի՞նչ իրավիճակ է հայաստանյան կաթնամթերքի շուկայումՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, շնորհակալություն հայտնելով ՌԴ կառավարությանը եւ ՄԱԶԾ-ին՝ նշեց, որ այդ նախաձեռնությունը շատ կարեւոր է թիրախային ու բովանդակային առումներով։ «Ծրագիրն ունի թե՛ կրթական, թե՛ արտադրական նշանակություն, այն շատ պահանջված է Գեղարքունիքի մարզի կայուն զարգացման, տնտեսական ակտիվության, նոր աշխատատեղերի ստեղծման առումներով»,-նշեց նա։ Հանդիսավոր արարողությունից հետո ներկաները լաբորատորիայում ականատես եղան քոլեջի ուսանողների կողմից ցուցադրվող պանրի պատրաստման վարպետաց դասին:
https://arm.sputniknews.ru/20181125/armenia-panragorcner-konyaki-hamov-panir-15857824.html
գավառ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35946074_90:0:1511:1066_1920x0_80_0_0_943be1b8f7166c68ec82d401b01ce6d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, պանիր, գավառ, արտադրամաս
սերգեյ կոպիրկին, պանիր, գավառ, արտադրամաս
«Պարմեզան» պանրի հայկական` «Արմեզան» տեսակը կարելի է համտեսել «Գաստրո բակում»
21:38 01.12.2021 (Թարմացված է: 21:44 01.12.2021) ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչն ու Հայաստանում ՌԴ դեսպանը նշեցին, որ նմանատիպ զբոսաշրջային վայրերը շատ պահանջված են գյուղական բնակավայրերում կյանքի որակի բարելավման, զբոսաշրջության ոլորտի և համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից:
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այսօր տեղի է ունեցել Միքայելյանների պանրի մառանի՝ «Գաստրո բակի» պաշտոնական բացման արարողությունը: Տեղեկությունը հայտնում են
Գեղարքունիքի մարզպետարանից։ Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Միքայելյանների ընտանեկան բիզնեսն արդեն ճանաչված է իր պանրի մառանով ու այնտեղ արտադրվող ավելի քան 10 տեսակի պանիրներով, որոնցից են՝ «Պարմեզան» պանրի հայկական` «Արմեզան» տարբերակը, կոնյակի և գինու մեջ պատրաստված ու խաղողի տերևի մեջ փաթաթված պանիրը, այլ տեսակներ։
Այստեղ պատրաստվում է նաև հայկական ինքնատիպ խամոն՝ ոսկորով խոզապուխտ:
«Գաստրո բակը» հանդիսանում է Միքայելյանների ընտանեկան բիզնեսը, որը հիմնադրվել է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ և ֆինանսավորվել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչն ու Հայաստանում ՌԴ դեսպանը նշեցին, որ նմանատիպ զբոսաշրջային վայրերը շատ պահանջված են գյուղական բնակավայրերում կյանքի որակի բարելավման, զբոսաշրջության ոլորտի և համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից:
Նույն օրը Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ նաև կաթի վերամշակման լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, շնորհակալություն հայտնելով ՌԴ կառավարությանը եւ ՄԱԶԾ-ին՝ նշեց, որ այդ նախաձեռնությունը շատ կարեւոր է թիրախային ու բովանդակային առումներով։
«Ծրագիրն ունի թե՛ կրթական, թե՛ արտադրական նշանակություն, այն շատ պահանջված է Գեղարքունիքի մարզի կայուն զարգացման, տնտեսական ակտիվության, նոր աշխատատեղերի ստեղծման առումներով»,-նշեց նա։
Հանդիսավոր արարողությունից հետո ներկաները լաբորատորիայում ականատես եղան քոլեջի ուսանողների կողմից ցուցադրվող պանրի պատրաստման վարպետաց դասին: