00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեզան դարձած պարմեզանը, կամ Միքայելյանների ստեղծած «ոգելից պանիրների արքայությունը»

© Sputnik / Aram NersesyanCыродел Маринэ Микаэлян
Cыродел Маринэ Микаэлян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեղարքունիքի մարզում Միքայելյանների ընտանիքը պանրի բացառիկ տեսակներ է արտադրում։ Նրանց մոտ կարելի է համտեսել երկու տեսակի «ոգելից» պանիր, կաչոտտա, խաղողի տերևի մեջ փաթաթած պանիր և պարմեզանի տեսակ, ինչը նրանք «Արմեզան» են անվանել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի –Sputnik, Նանա Մարտիրոսյան. Տեխնոլոգիաների և մեծ քաղաքների դարում դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է հաջողակ տնտեսագետը գյուղ տեղափոխվել և ֆերմերությամբ զբաղվել։ 2012 թվականին նման որոշում կայացրեց Միքայելյանների ընտանիքը։ Ընտանիքի հայրը` Արման Միքայելյանը, ինչպես ինքն է ասում` սիրում է հոսքին հակառակ ուղղությամբ լողալ, ինչն էլ արտահայտվել է նաև ընտրած գործի վրա։

© Sputnik / Aram NersesyanՊանրագործ Արման Միքայելյանը
Արմեզան դարձած պարմեզանը, կամ Միքայելյանների ստեղծած  «ոգելից պանիրների արքայությունը» - Sputnik Արմենիա
Պանրագործ Արման Միքայելյանը

Ի տարբերություն Գեղարքունիքի մարզում ձկնորսությամբ կամ հողագործությամբ զբաղվող մի շարք գյուղացիների, նրանց ընտանիքը պանրի բացառիկ տեսակներ է արտադրում` «Առոմա դել վինո» (գինով պանիր) և «Կոնյակ թրադիշնս» (կոնյակով պանիր)։  Զբոսաշրջային սեզոնին նրանց են այցելում հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից։

Кабак в селе Арени - Sputnik Արմենիա
Նվաճել հայկական սարերը, թե՞ գինու մառանները․ ո՞րն է ավելի դժվար զբոսաշրջիկի համար

Ամուսինները բաժանել են պարտականությունները` հաշվի առնելով յուրաքանչյուրի հնարավորություններն ու մասնագիտությունը։ Արմանը տնտեսագետ է։ Նա զբաղվում է մարքեթինգով և պանրի առաքմամբ։ Մարինեն կենսաքիմիկոս է։ Նա բաղադրատոմսեր է հորինում և պանիր պատրաստում։ Երկու բացառիկ բաղադրատոմսերն էլ հանպատրաստից են ստեղծվել։ Մտահղացումն Արմանինն էր, սակայն այն կյանքի է կոչել նրա կինը։

«Մի օր ինձ գինով եվրոպական պանիր հյուրասիրեցին։ Համը հավանեցի և որոշեցի, որ պետք է սրա հայկական տարբերակը լինի։ Մի փոքր փորձարկումներ արեցինք և մեզ հաջողվեց ստանալ այն։ Սրա համը էապես տարբերվում է եվրոպականից։ Այնուհետև ինձ կոնյակով, դարչինով և ծովի աղով պատրաստված կոկտեյլ հյուրասիրեցին։ Այն ինձ նույնպես դուր եկավ, սկսեցի Մարինեի հետ քննարկել, թե ինչպես կարելի է նման հետաքրքիր համ ստանալ հայկական կոնյակի օգտագործմամբ։ Նրան հաջողվեց ստանալ պատրաստման տեխնոլոգիան», – պատմեց Արմանը Sputnik Արմենիային։

© Sputnik / Aram NersesyanՊանրագործ Մարինե Միքայելյան
Արմեզան դարձած պարմեզանը, կամ Միքայելյանների ստեղծած  «ոգելից պանիրների արքայությունը» - Sputnik Արմենիա
Պանրագործ Մարինե Միքայելյան

Ամեն օր ընտանիքի մայրն իջնում է սառը նկուղը, որտեղ հատուկ պայմաններում պահվում են պանիրները և դրանց գլուխները պատում կոնյակից պատրաստված կոկտեյլով։ Այս ըմպելիքի շնորհիվ պանիրները համեղ կեղև են ստանում, որի տակ այն «եփվում» և հետաքրքիր համ է ձեռք բերում։  Բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց թվում քիչ չեն նաև տոհմական պանրագործներ, այնքան են հետաքրքրված այս պանրի պատրաստման տեխնոլոգիայով, որ հաճախ նրանից բաղադրատոմս են խնդրում։ Թեև Մարինեն տրամադրում է բաղադրատոմսը, բայց իր գաղտնիքները մինչև վերջ չի բացահայտում։

© Sputnik / Aram NersesyanՊանիր և կոնյակ. հայ պանրագործը օրիգինալ բաղադրատոմս է հորինել
Արմեզան դարձած պարմեզանը, կամ Միքայելյանների ստեղծած  «ոգելից պանիրների արքայությունը» - Sputnik Արմենիա
Պանիր և կոնյակ. հայ պանրագործը օրիգինալ բաղադրատոմս է հորինել

«Բավական բարդ է նոր տեխնոլոգիա հորինելը։ Եղել է մի դեպք, երբ կաթը շատ է տաքացել, և հիանալի մազդամ տեսակի պանիր է ստացվել։ Մի անգամ էլ բավական սուր համով պանիր էր ստացվել, կեսը ծանոթներին բաժանեցինք։  Սակայն մի անգամ զբոսաշրջիկները ցանկացան համտեսել հենց այդ պանրից ու հավանեցին։ Իսկ մենք ափսոսեցինք, որ այդ համի սիրահարներն այլևս չեն կարողանա համտեսել դրանից», – ասաց Մարինեն։

Առաջին անգամ պատրաստված պանրի համտեսը հատուկ պայմաններում է իրականացվում։ Արմանի խոսքով` Մարինեն ամուսնուն և ծնողներին նստեցնում է սեղանի շուրջ։ Հանդիսավոր մթնոլորտում բերում կտրտած պանիրը, իսկ նրանք էլ ավելի լուրջ տեսքով ճաշակում են այն և իրենց կարծիքը հայտնում։ Երեխաները համտեսին չեն մասնակցում։ Ամուսինները խոստովանում են, որ նրանք պանիր չեն սիրում, եթե նույնիսկ ուտում են, ապա միայն ավանդական չեչիլը, չանախն ու լոռին։

© Sputnik / Aram NersesyanՄիքայելյանների զավակները
Արմեզան դարձած պարմեզանը, կամ Միքայելյանների ստեղծած  «ոգելից պանիրների արքայությունը» - Sputnik Արմենիա
Միքայելյանների զավակները

«Երբեմն ստիպված եմ լինում «բեմադրություն» անել։ Հատուկ փաթեթավորում եմ հորինում, բերում տուն, բացում այն և խնդրում համտեսել, սակայն կրտսերի դեպքում նույնիսկ դա չի անցնում։ Նա պանիր չի սիրում», – պատմում է Մարինեն։

Միքայելյանների ընտանիքում երեխաներ շատ կան։ Երեք աղջիկ և մեկ տղա` Հայուհին, Անին, Աշոտը և Սոնան։ Տանը նրանց, չգիտես ինչու, «զանգուլակ» են անվանում։ Դժվար է բակի մի ծայրից մյուսը վազող Աշոտին ու Սոնային չնկատել.  այս երկուսն իրենց չարաճճիությամբ և ճարպկությամբ շատ նման են։ Երկու ավագ աղջիկներն ավելի հանգիստ են։ Սակայն բոլորն էլ փորձում են ինչ-որ կերպ օգնել մայրիկին։ Հայուհին և Անին գրառումներ են անում պանիրների վրա, երբեմն նրանց օգնում է նաև Աշոտը, իսկ Սոնայի հետ կապված ամեն ինչ ավելի հետաքրքիր է։ Մի օր նա պանրի բոլոր գլուխները շարել էր աշտարակի նման և համոզված էր, որ բոլորից շատ է օգնել մայրիկին։

© Sputnik / Aram Nersesyan«Ոգելից» պանիրները
Արմեզան դարձած պարմեզանը, կամ Միքայելյանների ստեղծած  «ոգելից պանիրների արքայությունը» - Sputnik Արմենիա
«Ոգելից» պանիրները

«Նախևառաջ երեխաների համար ենք տեղափոխվել։ Ուզում էինք, որ նրանք էկոլոգիապես մաքուր մթերքներ ուտեն, և կարծես թե, մեզ հաջողվել է անել դա», – ասաց Արմանը։

Ամուսինները խոստովանում են, որ շատ բաներ նրանց նաև զբոսաշրջիկներն են սովորեցրել։ Հյուրերից մեկը Մարինեին խորհուրդ է տվել պանիրը ոչ թե վարդի, այլ բալի մուրաբայով մատուցել։ Նա լսել է խորհուրդը, և այս տարի զբոսաշրջիկները հյուրասիրության երկու տարբերակ կունենան։ Մարինեն մտադիր չէ բավարարվել ձեռքբերածով և սահմանափակվել պանրի եղած տեսակներով, որոնք, ի դեպ, շատ են, թեև վաճառքի են հանվում միայն երկուսը։ Նրանց մոտ կարելի է համտեսել կաչոտտա, խաղողի տերևի մեջ փաթաթած պանիր և պարմեզանի տեսակ, ինչը ընտանիքի անդամները յուրահատուկ համի համար «Արմեզան» են կոչում։ Միքայելյանները տարեկան շուրջ մեկ տոննա պանիր են արտադրում, մի մասն էլ Ռուսաստան արտահանում։

© Sputnik / Aram NersesyanՄիքայելյանների արտադրած պանիրները
Արմեզան դարձած պարմեզանը, կամ Միքայելյանների ստեղծած  «ոգելից պանիրների արքայությունը» - Sputnik Արմենիա
Միքայելյանների արտադրած պանիրները
Լրահոս
0