00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

100 տարի անց. ի՞նչ կտա հայերին Թուրքիայի դեմ Կիլիկիո կաթողիկոսության սկսած դատական պրոցեսը

© Photo : Facebook / His Holiness Aram IՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուղիղ հարյուր տարի է անցել այն օրվանից, երբ վերացվեց Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գահը Սիս քաղաքում։ Դա Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության արդյունք էր։
Այդ ողբերգությունից մեկ դար անց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հստակ հայտարարում է Թուրքիայի կառավարության կողմից ապօրինաբար բռնագրաված ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման հասնելու վճռականության մասին։ Կաթողիկոս Արամ Ա-ն այդ կապակցությամբ հայտարարություն է արել։
1921 թվականի նոյեմբերի 25-ին Սահակ Բ Պատրիարքը ստիպված եղավ կատարել թուրք զինվորականների կողմից իրեն ներկայացված վերջնագրի պայմանները և ծխականների հետ լքեց Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաքը։ Կան անվիճելի ապացույցներ, որ զինվորականները գործել են ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ կատարել են Օսմանյան կայսրության բարձրագույն քաղաքական ղեկավարության հրամանը։ Թուրք հայտնի պատմաբան և իրավագետ Թաներ Աքչամը արխիվում գտել է հեռագիր, որը ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան ուղարկել էր այն ժամանակ 4-րդ դաշտային բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Ջեմալ փաշային։
Այնտեղ կարգադրություն է տրվում պատրիարքարանի ունեցվածքի բռնագրավման և կաթողիկոսի ու բոլոր քահանաների արտաքսման մասին։ Թադատաեր Աքչամն այդ կապակցությամբ բաց նամակով դիմել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Գիտնականն արդարացիորեն նշել է. «1948 թվականից նման գործողությունները կոչվում են «ցեղասպանություն»։ Գուցե դուք տեղյակ չեք, բայց մենք գիտենք դրա մասին։ Դուք ասում եք, որ թուրք ազգը ցեղասպանություն չի գործել։ Ապա պետք է պարզել, թե ով է նման բան արել։ Ովքե՞ր են այդ մարդիկ»։
Երուսաղեմ - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Մութ գործարք. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հողերում Իսրայելը հաստատվելու փորձեր է անում
Կիլիկիահայության տեղահանությունից հաշված տարիներ անց Սիսի Մայր տաճարն ամբողջությամբ ոչնչացվեց։ Սահակ կաթողիկոսն այդ ժամանակ մի խումբ քահանաների հետ թափառում էր հարևան երկրներում՝ կաթողիկոսության հիմնադրման համար հարմար վայր գտնելու նպատակով։ Երուսաղեմ, Հալեպ, Նիկոսիա․.. 1930-ին՝ Սիսից հեռանալուց 9 տարի անց, Կիլիկիայի Հայրապետական աթոռը հիմնադրվել է Բեյրութի արվարձանում՝ Անթիլիասում, որտեղ էլ գործում է մինչ օրս։

Սիսի աթոռի ոչնչացման տարելիցի կապակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել: «Հավատարիմ մնալով Սահակ կաթողիկոսի սրբազան ժառանգությանը՝ մենք հայց ենք ներկայացրել Թուրքիայի դատարան՝ պահանջելով վերադարձնել կաթողիկոսարանի ունեցվածքն իր օրինական տերերին։ Դատական գործընթացը շարունակվում է», - նշված է հայտարարության մեջ:

Դեռ ութ տարի առաջ պաշտոնապես հայտարարվեց փաստաթղթերի փաթեթ կազմելու աշխատանքների մեկնարկի մասին։ Այդ փաստաթղթերը կոչված են իրավաբանորեն հիմնավորել Կիլիկիայի մայրաքաղաքի Սուրբ աթոռի վերադարձի պահանջները: Գործում ներգրավված էին միջազգային իրավունքի հարցերում մասնագիտացած հեղինակավոր փորձագետներ։ Նրանց թվում էր ռուսաստանցի հայտնի իրավաբան-միջազգայնագետ Յուրի Բարսեղովը, որն իր մահից առաջ հասցրել էր ավարտել աշխատանքն այն նյութերի վրա, որոնք պետք է դառնային հայցի հիմքը։ Պատասխանողի հետ կապված ամեն ինչ պարզ էր։ Չէ որ դա Թուրքիայի կառավարությունն է՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը։ Բայց թե հատկապես որ իրավական ատյանին էր պետք ուղղել հայցը, կարծիքները տարբեր էին։ ՄԱԿ-ի Միջազգային դատարան, Հաագայի Միջազգային քրեական դատարան, Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, Թուրքիայի Սահմանադրական դատարան, արևմտյան պետությունների դատարաններ...
Արդյունքում որոշում է կայացվել նախ դիմել թուրքական արդարադատությանը։ Այդ գործում աջակցել են Ստամբուլի առաջադեմ մտավորականները։ Նրանց թվում է Թուրքիայում հայտնի փաստաբան Ալի Էլբեյօղլուն, որը վերջերս գիրք է հրատարակել՝ օգնություն հայերին, որոնք ուզում են վերադարձնել իրենց նախնիներից ապօրինաբար բռնագրավված գույքը։ Հայցի կազմմանը մասնակցել է նաև Բենդալ Ջելիլ Էզմանը, որը հայտնի է դարձել Թուրքիայի համաշխարհային դատարան իր դիմումով, որով պահանջում է «ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա կազմակերպիչներին՝ Թալեաթ փաշային ու նրա համախոհներին»:
Խաղի մեջ ներքաշել Թուրքիային, կամ ինչո՞ւ է Ալիևը հայասիրության մեջ մեղադրում Մինսկի խմբին
Կիլիկիայի կաթողիկոսն ի սկզբանե պատրանքներ չուներ թուրքական արդարադատության անկողմնակալության վերաբերյալ։ «Եթե հաղթենք դատը, դա կլինի մեր ժողովրդի, մեր հայրենիքի և մեր եկեղեցու հաղթանակը։ Իսկ եթե մեզ մերժեն, մենք, միևնույն է, կհաղթենք, որովհետև դրանով և՛ ցեղասպանություն կատարած պետությանը, և՛ միջազգային հանրությանը ցույց կտանք, որ հայ ժողովուրդը միշտ պաշտպանելու է իր իրավունքները, ինչքան ժամանակ էլ անցի», - ասել է Արամ Ա-ն՝ մեկնաբանելով հայցը։ Դիմումը, որին կցված է եղել փաստաթղթերի 100 էջանոց փաթեթը, ներկայացվել է Թուրքիայի Սահմանադրական դատարանի քննությանը։
Դատարանից 20 էջանոց պատասխան էր եկել, էությունը հետևյալն էր` Թուրքիայի Սահմանադրական դատարանը չի կարող հայցն ընդունել քննության։ Մասնագետները հաստատել են, որ եզրակացությունը բացարձակապես անօրինական է։ Որոշում է կայացվել վիճարկել մերժումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ինչպես հայտնի է, Ստրասբուրգի դատարանը միակ ատյանն է, որին մինչ օրս հաջողվում էր ստիպել թուրքական կառավարությանը փոխհատուցել հայերին իրենց կողմից ապօրինաբար բռնազավթված ունեցվածքը։ Եվրոպացի դատավորների օբյեկտիվությունը կասկածի ենթական չէ։ Բայց բանն այն է, որ ՄԻԵԴ-ի կանոնադրությամբ՝ բողոքը կարող է քննվել միայն այն դեպքում, եթե հայցն անցել է ազգային դատական համակարգի բոլոր ատյաններով։ Նկատի ունենալով այս հանգամանքը՝ դժվար էր վիճարկել բողոքը քննելուց հրաժարված ստրասբուրգցի դատավորների եզրակացությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բոլոր պահանջները պահպանելու համար այս տարվա սկզբին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայց է ներկայացրել Թուրքիայի առաջին ատյանի դատարան։ Դժվար չէ կանխատեսել դատավճիռը։ Բայց բողոքարկելով այն Վճռաբեկ դատարանում և ստանալով նույն պատասխանը՝ հնարավոր կլինի կրկին դիմել Ստրասբուրգ՝ արդեն հույս ունենալով, որ գործին ընթացք կտրվի։ Այս ամենն իհարկե ժամանակատար է։ Բայց այլ տարբերակ չկա։
Развалины армянской церкви в Ани - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Հնագետներին ուղղված թուրքական պատվեր. Անկարան ուզում է ջնջել Անիի հայկական պատմությունը
Ինչպես և կարելի էր ակնկալել՝ թուրքական Թետիսը սկսեց ժամանակ ձգել։ Առաջին ատյանի դատարանում հայցի քննությունը նշանակվել էր ապրիլի 21-ին, սակայն նիստն այդպես էլ չկայացավ։ Հայցվորի փաստաբաններին հայտնեցին, որ դատը տեղափոխվել է աշնան սկիզբ։ Արդեն ձմեռ է, բայց դատը դեռ չի սկսվել։ Ըստ ամենայնի՝ գործի քննությունը հաջորդ տարի նոր կմեկնարկի։
Ի՞նչ կտա աշխարհի հայերին այս դատավարությունը։ Պարզ է, որ խնդիրը չի սահմանափակվում միայն Կիլիկիո կաթողիկոսարանի սեփականության՝ ապօրինի բռնազավթված տաճարների, հողակտորների ու շինությունների նկատմամբ իրավունքի վերականգնման հարցով։ «Մենք գիտակցում ենք մեր պահանջի հետևանքների քաղաքական բնույթը։ Մենք գիտենք, որ դատարանը մեր առջև նոր հեռանկարներ կբացի դատական կարգով արդար պահանջների ներկայացման գլոբալ գործընթացի համար», - հարցազրույցում ասել է Արամ Ա կաթողիկոսը՝ պարզաբանելով առաջադրված խնդիրները։
Էրդողանն ուզում է, որ իրեն ենթարկվեն Հայաստանն ու Եվրասիայի ևս 15 պետություններ
Կաթողիկոսը չի արտասանել «ցեղասպանություն» բառը։ Բայց բոլորի համար պարզ է, որ ներկայացված հայցի բավարարումն անխուսափելիորեն ցույց կտա հայերի սեփականության կորստի պատճառները։ Հարյուր տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության հարցն ինքնըստինքյան է առաջանալու։ Անկարայում դա գիտակցում են։ Հենց այդ պատճառով էլ ձգձգում են առաջին ատյանի դատարանում գործի քննությունը։ Բայց վաղ թե ուշ գործը կհասնի Ստրասբուրգ, և այդ ժամանակ 1915-ի դեպքերի իրավական գնահատականն անխուսափելի կդառնա` դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով։
Լրահոս
0