00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:49
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:55
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարզաբանման կարիք չկա. Առուշ Առուշանյանն ու Լուսինե Ավետյանը չեն ընդունում մեղադրանքները

© Sputnik / Andranik GhazaryanԱռուշ Առուշանյան
Առուշ Առուշանյան - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Առուշ Առուշանյան
Բաժանորդագրվել
Դատարանն արգելեց լրատվամիջոցներին ուղիղ եթերով հեռարձակել դատական նիստը։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ու Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։
Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատարանը, մեղադրող կողմի առաջարկին ընդառաջելով, արգելեց ԶԼՄ–ներին ուղիղ եթերով հեռարձակել նիստը, սակայն թույլատրեց տեսագրել։
Մեղադրող կողմը ներկայացրեց մեղադրանքը, որն Առուշանյանը չընդունեց։

«Այն, ինչ լսեցի, իրականությանը չի համապատասխանում։ Մեղադրանքի պարզաբանման կարիք չկա, լսում եմ նախադասություններ, որոնք ճիշտ չեն»,– ասաց Առուշանյանը և հավելեց, որ իր դիրքորոշումը հիմնավոր կներկայացնեն փաստաբանները։

Մեղադրող կողմը ներկայացրեց նաև Լուսինե Ավետյանի մեղադրանքը, որը վերջինս նույնպես չընդունեց։
«Ինձ համար ամեն ինչ պարզ է, մեղքս չեմ ընդունում»,– ասաց Քարահունջի ղեկավարը։
Դատական նիստին նախատեսվում է հարցաքննել գործով ամբաստանյալ Ավետյանին։
Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Ի աջակցություն Առուշանյանի` Գորիսում և Երևանում բողոքի ակցիաներ են իրականացվում
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
«780 էջ է կցված մեղադրանքին»․ ի՞նչ են ասել Գորիսի փոխքաղաքապետները հարցաքննության ժամանակ
Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։ Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։
Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով:
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պաշտպան Արման Մելքոնյանն ավելի վաղ ասել էր, որ Ավետյանը ցուցմունք է տվել Գորիսի համայնքապետի դեմ։ Փաստաբանի խոսքով՝ Առուշանյանը կալանավորվել է այդ ցուցմունքի հիման վրա։
Լրահոս
0