00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի աջակցություն Առուշանյանի` Գորիսում և Երևանում բողոքի ակցիաներ են իրականացվում

© Photo : Facebook / Գորիսի համայնքապետարան / Goris MunicipalityМэр Гориса Аруш Арушанян
Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Բաժանորդագրվել
Գորիսում` ակցիային զուգահեռ նոյեմբերի 29-ին ընթանում է Գորիսի համայնքապետի գործով դատական նիստը։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի, ինչպես նաև Երևանում` Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ, նոյեմբերի 29-ին քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել` ի աջակցություն Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի։
Ներկա պահին դատարանում ընթանում է Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ։ Գորիսում ակցիան լուռ է ընթանում։
Երևանի ակցիայի մասնակիցները Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ հայտարարեցին, որ իրենք անկախ ամեն ինչից չեն պատրաստվում դադարեցնել իրենց դիմադրությունը և շարունակելու են այնքան, մինչև կարողանան ապահովել ՀՀ անվտանգ ու խաղաղ զարգացումը։
Նրանց ձեռքին կան պաստառներ, որոնց վրա գրված է. «Վերջ զանգովի արդարադատությանը», «Սյունիքը` վտանգված, պաշտպանները` կալանավորված»։
Առուշ Առուշանյանը պատասխանում է դատարանի հարցերին իր գործով դատական նիստի ժամանակ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Վստահ եմ` Առուշանյանի գործով կարող են ճնշումներ լինել. պաշտպան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ դատավորի վրա ազդեցություն չեն ունենա ոչ բողոքի ակցիաները, ոչ էլ այլ ճնշումներ ու նա անկողմնակալ վճիռ կկայացնի։
«Կարծում եմ, որ օրենքով առաջնորդվելու դեպքում Առուշ Առուշանյանն ու մեր մյուս գործընկերները (Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը – հեղ.) անհապաղ ազատ կարձակվեն»,– նշեց Մանուկյանը։
Գորիսում գտնվող լրագրողների հետ զրույցում էլ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ գուցե չհասցնեն այսօր միջնորդություն ներկայացնել Առուշանյանի կալանքի վերաբերյալ։

«Կարծում եմ` դատավորի ներսում կռիվ է գնում չարի ու բարու միջև, վերջում արդարադատությունը կհաղթի, դատավորը պարզ աչքեր ունի, հույսեր ունեմ»,– նշեց Մելքոնյանը։

Այսօրվա դատական նիստին նախատեսվում է հարցաքննել գործով ամբաստանյալ Լուսինե Ավետյանին, ով Քարահունջի ղեկավարն է։ Տեղեկություններ կան, որ հենց Ավետյանն է Առուշանյանի դեմ ցուցմունք տվել, այդ պատճառով էլ վերջինս կալանավորված է։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
«Մեր պայքարը շարունակվում է, չե՛նք հանձնվելու». «Առուշ Առուշանյան» դաշինք
Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։
Լրահոս
0