https://arm.sputniknews.ru/20211125/ishkhanutjunn-arajnagitsy-chkahavvorec-erkiry-kangnecnelvov-ajsorva-agheti-arjev-ohanjan-35716608.html
Իշխանությունն առաջնագիծը չկահավորեց` երկիրը կանգնեցնելով այսօրվա աղետի առջև. Օհանյան
Իշխանությունն առաջնագիծը չկահավորեց` երկիրը կանգնեցնելով այսօրվա աղետի առջև. Օհանյան
Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանը նշում է, որ թշնամին տարածքներ պոկելու մեթոդով միակողմանի սահմանազատում է իրականացնում, իսկ իշխանությունը քայլեր չի իրականացնում։ 25.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-25T11:50+0400
2021-11-25T11:50+0400
2021-11-25T12:40+0400
հայաստան
սեյրան օհանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789230_0:0:1601:901_1920x0_80_0_0_493d6a945b2f70089bf3eef31e9dc880.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Թուրք–ադրբեջանական տանդեմը փաստացի տիրացել է Արցախի մեծ մասին և, ներխուժելով ՀՀ տարածք, ամրանում է իր համար շահավետ դիրքերում։ Սահմանազատման և սահմանագծման թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։«Թշնամին տարածքներ պոկելու մեթոդով միակողմանի սահմանազատում է իրականացնում, հատկապես Սյունիքում ճանապարհների ապաշրջափակման անվան տակ «Զանգեզուրի միջանցք» ձևավորելու համար։ Իսկ ՀՀ իշխանությունն Արցախը Հայաստանին միացնող կարևորագույն ռազմավարական տարածքները, սահմանային կարևոր կետերը հանձնեցին հակառակորդին»,–ասաց Օհանյանը։Նրա խոսքով` իշխանությունը հղում է անում վարչատարածքային բաժանման ներքին օգտագործման օրենքին և ժամանակին ոչ մի քայլ չի ձեռնարկել պաշտպանության, ինժեներական կառույցների արագ ձևավորմանը։ Օհանյանը նշեց, որ իշխանությունն առաջնագծի արագ կահավորման գործընթացը չիրականացրեց` երկիրը կանգնեցնելով այսօրվա աղետի առջև։«Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծեց` ՀՀ–ն չունի միջազգային որևէ պարտավորվածություն սահմանազատման գնալու որևէ քարտեզով, որը չի համապատասխանում միջազգային փորձին։ Բացի այդ, ինչպես Արցախը, այնպես էլ Արցախից օկուպացված տարածքները չեն կարող Ադրբեջանի մաս լինել։ Եվ այս համատեքստում ՀՀ–ն ներկայացնող որևէ անձ չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ` խախտելով Արցախի և Հայաստանի հիմնարար իրավունքները։Նա նշեց, որ լսումներից հետո «Հայաստան» խմբակցությունը նախատեսում է Ազգային ժողովի անունից հայտարարություն ընդունել։
https://arm.sputniknews.ru/20211123/pashinjann-asac-inch-pastatught-e-stvoragrelu-35665391.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789230_82:0:1505:1067_1920x0_80_0_0_01a0a8f0f74e9b6157528ab5b7a33168.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սեյրան օհանյան
Իշխանությունն առաջնագիծը չկահավորեց` երկիրը կանգնեցնելով այսօրվա աղետի առջև. Օհանյան
11:50 25.11.2021 (Թարմացված է: 12:40 25.11.2021) Սեյրան Օհանյանը նշում է, որ թշնամին տարածքներ պոկելու մեթոդով միակողմանի սահմանազատում է իրականացնում, իսկ իշխանությունը քայլեր չի իրականացնում։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Թուրք–ադրբեջանական տանդեմը փաստացի տիրացել է Արցախի մեծ մասին և, ներխուժելով ՀՀ տարածք, ամրանում է իր համար շահավետ դիրքերում։ Սահմանազատման և սահմանագծման թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Թշնամին տարածքներ պոկելու մեթոդով միակողմանի սահմանազատում է իրականացնում, հատկապես Սյունիքում ճանապարհների ապաշրջափակման անվան տակ «Զանգեզուրի միջանցք» ձևավորելու համար։ Իսկ ՀՀ իշխանությունն Արցախը Հայաստանին միացնող կարևորագույն ռազմավարական տարածքները, սահմանային կարևոր կետերը հանձնեցին հակառակորդին»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` իշխանությունը հղում է անում վարչատարածքային բաժանման ներքին օգտագործման օրենքին և ժամանակին ոչ մի քայլ չի ձեռնարկել պաշտպանության, ինժեներական կառույցների արագ ձևավորմանը։ Օհանյանը նշեց, որ իշխանությունն առաջնագծի արագ կահավորման գործընթացը չիրականացրեց` երկիրը կանգնեցնելով այսօրվա աղետի առջև։
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծեց` ՀՀ–ն չունի միջազգային որևէ պարտավորվածություն սահմանազատման գնալու որևէ քարտեզով, որը չի համապատասխանում միջազգային փորձին։ Բացի այդ, ինչպես Արցախը, այնպես էլ Արցախից օկուպացված տարածքները չեն կարող Ադրբեջանի մաս լինել։ Եվ այս համատեքստում ՀՀ–ն ներկայացնող որևէ անձ չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ` խախտելով
Արցախի և
Հայաստանի հիմնարար իրավունքները։
Նա նշեց, որ լսումներից հետո «Հայաստան» խմբակցությունը նախատեսում է Ազգային ժողովի անունից հայտարարություն ընդունել։