https://arm.sputniknews.ru/20211123/pashinjann-asac-inch-pastatught-e-stvoragrelu-35665391.html
Նիկոլ Փաշինյանն ասաց` ինչ փաստաթուղթ է ստորագրելու
Նիկոլ Փաշինյանն ասաց` ինչ փաստաթուղթ է ստորագրելու
Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրելու են փաստաթուղթ, որով ձևավորվելու է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներով զբաղվող հանձնաժողով։ 23.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-23T21:20+0400
2021-11-23T21:20+0400
2021-11-23T21:23+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
փաստաթուղթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35530144_0:0:1601:901_1920x0_80_0_0_a3711c3d9cf7043ba0a8790e619a280a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, պատասխանելով լրագրողների ու ՀԿ–ների հարցերին, պարզաբանեց, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպումների ընթացքում։Հիշեցնենք` որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։Այսօր հայտնի դարձավ, որ մինչ այդ նրանք նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ են անցկացնելու Սոչիում:Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35530144_53:0:1476:1067_1920x0_80_0_0_ecc92fdc45ea56fd8a3f5ce71a927981.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, փաստաթուղթ
հայաստան, նիկոլ փաշինյան, փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանն ասաց` ինչ փաստաթուղթ է ստորագրելու
21:20 23.11.2021 (Թարմացված է: 21:23 23.11.2021) Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրելու են փաստաթուղթ, որով ձևավորվելու է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներով զբաղվող հանձնաժողով։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, պատասխանելով լրագրողների ու ՀԿ–ների հարցերին, պարզաբանեց, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպումների ընթացքում։
«Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման ու սահմանագծման արդյունքների մասին։ Այդպիսի բան հնարավոր չէ ուղղակի։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներով։ Այդ թղթի մեջ գրված չի լինելու` սահմանն անցնում է այստեղով, այստեղով, այստեղով։ Այդ վերջին ձևակերպումը տեղի է ունենալու ձևավորվող հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»,– ասաց նա։
Հիշեցնենք` որ Փաշինյանն ու Ալիևը
համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Այսօր հայտնի դարձավ, որ մինչ այդ նրանք նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ
բանակցություններ են անցկացնելու Սոչիում:
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։