https://arm.sputniknews.ru/20211122/dprvocic-veradarnalu-tshanaparhin-pakhcrel-e-13amja-aghjkan-u-tarel-harevan-gjugh-35606571.html
Դպրոցից վերադառնալու ճանապարհին փախցրել է 13–ամյա աղջկան ու տարել հարևան գյուղ
Դպրոցից վերադառնալու ճանապարհին փախցրել է 13–ամյա աղջկան ու տարել հարևան գյուղ
Sputnik Արմենիա
Մինչ ոստիկանները միջոցառումներ են իրականացրել աղջկան ու նրան փախցնողին հայտնաբերելու ուղղությամբ, աղջկա հարազատները ծեծել են տղայի ընտանիքի անդամներին ու... 22.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-22T14:11+0400
2021-11-22T14:11+0400
2021-11-22T14:21+0400
հայաստան
աղջիկ
ոստիկան
առևանգում
տեսանյութեր
արմավիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/16/35606227_0:0:1281:721_1920x0_80_0_0_040cf640582076ab6e3fae3e7939c6be.jpg
Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում օրեր առաջ անսովոր դեպք է տեղի ունեցել։ Նոյեմբերի 15-ին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին փախցրել են 13 տարեկան աղջկա, հայտնում են ոստիկանությունից։ Աղջկա մայրն ահազանգել է իրավապահներին։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ անչափահաս աղջկան փախցրել է 22–ամյա երիտասարդ` ամուսնության նպատակով։ Նա եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, ընկերների հետ։ Ռուսաստանում ՃՏՊ-ի ժամանակ մեքենայի բեռնախցիկից դի է ընկել. սպանվածը հայ է. տեսանյութՄինչ ոստիկանները միջոցառումներ են իրականացրել աղջկան ու նրան փախցնողներին հայտնաբերելու ուղղությամբ՝ նույն օրը, ժամը 23.30-ին նոր ահազանգ է ստացվել, այս անգամ` աղջկան փախցրած տղայի ընտանիքի անդամներից։ Նրանք հայտնել են, որ աղջկա հարազատները ծեծել են իրենց ընտանիքի անդամներին ու վնասել իրենց ավտոմեքենան։ Մեկ օր անց երիտասարդն ու աղջիկը հայտնաբերվել են հարևան Ծաղկալանջ գյուղում։ Երիտասարդը բերման է ենթարկվել։ Երասխահուն գյուղից բերման են ենթարկվել նաև նրա ընկերները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/16/35606227_79:0:1040:721_1920x0_80_0_0_ab77bd9efdcd381783c9baef35120e63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աղջիկ, ոստիկան, առևանգում, видео, տեսանյութեր, արմավիր
հայաստան, աղջիկ, ոստիկան, առևանգում, видео, տեսանյութեր, արմավիր
Դպրոցից վերադառնալու ճանապարհին փախցրել է 13–ամյա աղջկան ու տարել հարևան գյուղ
14:11 22.11.2021 (Թարմացված է: 14:21 22.11.2021) Մինչ ոստիկանները միջոցառումներ են իրականացրել աղջկան ու նրան փախցնողին հայտնաբերելու ուղղությամբ, աղջկա հարազատները ծեծել են տղայի ընտանիքի անդամներին ու վնասել նրանց ավտոմեքենան։
Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում օրեր առաջ անսովոր դեպք է տեղի ունեցել։ Նոյեմբերի 15-ին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին փախցրել են 13 տարեկան աղջկա, հայտնում են ոստիկանությունից։ Աղջկա մայրն ահազանգել է իրավապահներին։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ անչափահաս աղջկան փախցրել է 22–ամյա երիտասարդ` ամուսնության նպատակով։ Նա եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, ընկերների հետ։
Մինչ ոստիկանները միջոցառումներ են իրականացրել աղջկան ու նրան փախցնողներին հայտնաբերելու ուղղությամբ՝ նույն օրը, ժամը 23.30-ին նոր ահազանգ է ստացվել, այս անգամ` աղջկան փախցրած տղայի ընտանիքի անդամներից։
Նրանք հայտնել են, որ աղջկա հարազատները ծեծել են իրենց ընտանիքի անդամներին ու վնասել իրենց ավտոմեքենան։
Մեկ օր անց երիտասարդն ու աղջիկը հայտնաբերվել են հարևան Ծաղկալանջ գյուղում։ Երիտասարդը բերման է ենթարկվել։ Երասխահուն գյուղից բերման են ենթարկվել նաև նրա ընկերները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։