https://arm.sputniknews.ru/20211119/bzhshkakan-dimakneri-anvan-tak-pordzel-en-hajastan-nerkrel-hagust-u-koshkeghen----35547517.html
Բժշկական դիմակների անվան տակ փորձել են Հայաստան ներկրել հագուստ ու կոշկեղեն
Բժշկական դիմակների անվան տակ փորձել են Հայաստան ներկրել հագուստ ու կոշկեղեն
Sputnik Արմենիա
Մի քանի տոննա դիմակներով «քողարկված»՝ փորձել են այլ ապրանք ներմուծել Հայաստան։ 19.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-19T17:38+0400
2021-11-19T17:38+0400
2021-11-19T17:41+0400
տեսանյութեր
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ղրղզստան
մաքսանենգություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35546440_0:0:1281:721_1920x0_80_0_0_7a268cc3454174dcb7971ac73f8d3e39.jpg
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է մաքսային հսկողությունը շրջանցելու հերթական փորձը։ Բագրատաշենի մաքսակետում փորձ է արվել բժշկական դիմակների փոխարեն Ղրղզստանից Հայաստան ներկրել հագուստ և կոշիկ` խուսափելով այդ ապրանքների համար սահմանված ավելի բարձր հարկեր և տուրքեր վճարելուց: Խախտումը բացահայտվել է, երբ մաքսային հսկողության կետում Ղրղզստանից ժամանած բեռնատարը զննության է ենթարկվել ռենտգեն սարքավորման միջոցով։ Ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնյա ու նրանց կաշառած 3 գործարարներՊԵԿ–ը հայտնում է, որ նշված բեռնատարով Հայաստանում գործող երկու ընկերության հասցեագրված ապրանքներ են տեղափոխել ՌԴ-ում հաշվառված Ա/Ձ-ից: Զննության արդյունքում պարզվել է, որ ընկերություններից մեկին հասցեագրված ապրանքները չեն համապատասխանում հայտարարագրում նշվածին:Մասնավորապես՝ հայտարարագրված 14 տոննա բժշկական դիմակի փոխարեն մեքենայում եղել է ավելի քան 10 տոննա նոր հագուստ, 600 կգ կոշիկ, 18 կգ ռետինե ձեռնոց և միայն 2 տոննա բժշկական դիմակ: Այս դեպքի բացահայտումից հետո, նույն օրը հսկողության է վերցվել Բագրատաշենի մաքսակետի տարածք ժամանած մեկ այլ ղրղզական բեռնատար ևս, որի տեղափոխած բեռը հասցեագրված է եղել նույն ընկերությանը: Այս դեպքում էլ հայտարարագրված 12 տոննա բժշկական դիմակների փոխարեն ավտոմեքենայում միայն 3.5 տոննա դիմակ է եղել, մնացած ավելի քան 7 տոննան եղել է հագուստ, 500 կգ–ը` կոշիկ: Հարկահավաքությունը 2022–ին կավելանա 0.9 տոկոսով. ՊԵԿ նախագահը ներկայացրեց` ինչպեսՕրեր անց, Բագրատաշենի մաքսակետում զննության է ենթարկվել գրեթե նույն սխեմայով գործող մեկ այլ տրանսպորտային միջոց, որը տեղափոխում էր երկու այլ ընկերությունների հասցեագրված ապրանքներ: Այստեղ ևս 11 տոննա բժշկական դիմակի ու 460 կգ բժշկական կոշիկի փոխարեն հայտնաբերվել է 6,5 տոննա հագուստ, 150 կգ կոշիկ և միայն 4 տոննա դիմակ: Դեպքերի վերաբեյալ տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35546440_148:0:1109:721_1920x0_80_0_0_5d586195bdbd55d7ef660f316bb65c5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ղրղզստան, մաքսանենգություն, видео
տեսանյութեր, հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ղրղզստան, մաքսանենգություն, видео
Բժշկական դիմակների անվան տակ փորձել են Հայաստան ներկրել հագուստ ու կոշկեղեն
17:38 19.11.2021 (Թարմացված է: 17:41 19.11.2021) Մի քանի տոննա դիմակներով «քողարկված»՝ փորձել են այլ ապրանք ներմուծել Հայաստան։
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է մաքսային հսկողությունը շրջանցելու հերթական փորձը։ Բագրատաշենի մաքսակետում փորձ է արվել բժշկական դիմակների փոխարեն Ղրղզստանից Հայաստան ներկրել հագուստ և կոշիկ` խուսափելով այդ ապրանքների համար սահմանված ավելի բարձր հարկեր և տուրքեր վճարելուց:
Խախտումը բացահայտվել է, երբ մաքսային հսկողության կետում Ղրղզստանից ժամանած բեռնատարը զննության է ենթարկվել ռենտգեն սարքավորման միջոցով։
ՊԵԿ–ը հայտնում է, որ նշված բեռնատարով Հայաստանում գործող երկու ընկերության հասցեագրված ապրանքներ են տեղափոխել ՌԴ-ում հաշվառված Ա/Ձ-ից: Զննության արդյունքում պարզվել է, որ ընկերություններից մեկին հասցեագրված ապրանքները չեն համապատասխանում հայտարարագրում նշվածին:
Մասնավորապես՝ հայտարարագրված 14 տոննա բժշկական դիմակի փոխարեն մեքենայում եղել է ավելի քան 10 տոննա նոր հագուստ, 600 կգ կոշիկ, 18 կգ ռետինե ձեռնոց և միայն 2 տոննա բժշկական դիմակ:
Այս դեպքի բացահայտումից հետո, նույն օրը հսկողության է վերցվել Բագրատաշենի մաքսակետի տարածք ժամանած մեկ այլ ղրղզական բեռնատար ևս, որի տեղափոխած բեռը հասցեագրված է եղել նույն ընկերությանը: Այս դեպքում էլ հայտարարագրված 12 տոննա բժշկական դիմակների փոխարեն ավտոմեքենայում միայն 3.5 տոննա դիմակ է եղել, մնացած ավելի քան 7 տոննան եղել է հագուստ, 500 կգ–ը` կոշիկ:
Օրեր անց, Բագրատաշենի մաքսակետում զննության է ենթարկվել գրեթե նույն սխեմայով գործող մեկ այլ տրանսպորտային միջոց, որը տեղափոխում էր երկու այլ ընկերությունների հասցեագրված ապրանքներ:
Այստեղ ևս 11 տոննա բժշկական դիմակի ու 460 կգ բժշկական կոշիկի փոխարեն հայտնաբերվել է 6,5 տոննա հագուստ, 150 կգ կոշիկ և միայն 4 տոննա դիմակ:
Դեպքերի վերաբեյալ տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: