https://arm.sputniknews.ru/20211118/amnum-tunavvorel-en-turq-ynddimadir-qarvozich-fetullah-gjulenin-zlm-35507031.html
ԱՄՆ–ում թունավորել են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին. ԶԼՄ
ԱՄՆ–ում թունավորել են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը մեղադրում են 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։ 18.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-18T21:07+0400
2021-11-18T21:07+0400
2021-11-18T23:03+0400
թուրքիա
ամն
թունավորում
թուրք
ֆեթուլլահ գյուլեն
մահափորձ
https://cdn.am.sputniknews.ru/img/466/79/4667967_20:0:982:541_1920x0_80_0_0_e70947975d856e1bdcaf15ebed0c8b3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի -Sputnik. Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որն Անկարայի կողմից մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի մեջ, թունավորել են։ Այս մասին հայտնում է թուրքական Oda TV լրատվական կայքը։Աղբյուրը նշում է, որ Գյուլենը թունավորվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի իր տանը: Գյուլենի շրջապատից մեկ մարդ մահացել է, իսկ առանձնատան աշխատակիցներին հրամայել են խուսափել մամուլի հետ շփումից, նշում է Oda TV-ն ՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին:Ամերիկյան տեղական լրատվամիջոցները չեն լուսաբանում այդ մասին տեղեկատվությունը։Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը` FETO-ին(Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել կամ հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: ԱՄՆ-ում գտնվող Գյուլենն ինքը դատապարտել է հեղաշրջման փորձն ու հերքել մեղադրանքները։
https://arm.sputniknews.ru/20210525/ankarayi-dataxazutyuny-gyuleni-hetkapi-mej-kaskatsvox-aveli-qan-40-mardue-dzerbakalel-27675394.html
թուրքիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/466/79/4667967_140:0:861:541_1920x0_80_0_0_116d9e038a2a7b72c85d37588658750e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ամն, թունավորում, թուրք, ֆեթուլլահ գյուլեն, մահափորձ
թուրքիա, ամն, թունավորում, թուրք, ֆեթուլլահ գյուլեն, մահափորձ
ԱՄՆ–ում թունավորել են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին. ԶԼՄ
21:07 18.11.2021 (Թարմացված է: 23:03 18.11.2021) Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը մեղադրում են 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի -Sputnik. Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որն Անկարայի կողմից մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի մեջ, թունավորել են։ Այս մասին հայտնում է թուրքական Oda TV լրատվական կայքը։
Աղբյուրը նշում է, որ Գյուլենը թունավորվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի իր տանը: Գյուլենի շրջապատից մեկ մարդ մահացել է, իսկ առանձնատան աշխատակիցներին հրամայել են խուսափել մամուլի հետ շփումից, նշում է Oda TV-ն ՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին:
Ամերիկյան տեղական լրատվամիջոցները չեն լուսաբանում այդ մասին տեղեկատվությունը։
Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը` FETO-ին(Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։
Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել կամ հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: ԱՄՆ-ում գտնվող Գյուլենն ինքը դատապարտել է հեղաշրջման փորձն ու հերքել մեղադրանքները։