00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի «մահը», հայի բախտը. Հայաստանը հնարավորություն կունենա բարելավելու իր տխուր վիճակը

© AP Photo / Carolyn KasterՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Բաժանորդագրվել
Տարածաշրջանում ուժերի ներկայիս դասավորությունը հօգուտ Հայաստանի չէ, բայց դա չի նշանակում, որ իրավիճակը չի կարող մոտ ապագայում փոխվել։ Այն մասին, թե ինչ գործոններ կարող են ձեռնտու լինել Երևանի համար, կարդացեք Sputnik Արմենիայի նյութում։
Թուրք սուլթանի առողջությունը համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ հիվանդ է, մամուլում նախկինում էլ է հայտնվել, բայց ոչ այսքան ակտիվ։ Լուրերը թեժանում են կադրերով, որոնցում երևում է, թե ինչպես է Էրդողանը ծանր շարժվում, սկսում է քնել ուղիղ հեռուստաեթերի ժամանակ, դժվարությամբ է բառեր ընտրում։ Ալիքը բարձրացել է ամերիկյան Foreign Policy պարբերականի հրապարակումից, որից հետո այն շարունակեցին արտասահմանյան այլ լրատվամիջոցներ, իսկ հետո նաև սոցցանցերի թուրքական տիրույթը: Բանը հասել է նրան, որ թուրքական իշխանությունը 30 մարդու դեմ քրգործ է հարուցել Twitter-ում «նա մահացել է» (#ölmüş) հեշթեգով մի շարք հաղորդագրությունների պատճառով։

Էրդողանի առաքելությունը

Եվ ահա նախագահական վարչակազմը ստիպված էր շտապ տեսանյութ հրապարակել, որտեղ թուրքական սուլթանը սպորտային հագուստով իր նախարարների հետ բասկետբոլ է խաղում և նույնիսկ մի քանի հաջող նետումներ է անում։ Twitter-ում այդ տեսանյութի տակ Էրդողանը գրել է, որ շաբաթական երեք օր սպորտով է զբաղվում։ Մեսիջը բոլորին հասկանալի է. իբր, վաղ է ինձ թաղել։
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Էրդողանի օրոք «նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրգործերի թիվը 40 անգամ ավելացել է
Թաղել միգուցե վաղ է (թեև ոչ ոք այս կյանքում հավերժ չէ), սակայն Թուրքիայի նախագահի առջև, այնուամենայնիվ, բարդ խնդիր է դրված՝ ոչ միայն «ձգել» մինչև 2023 թվականին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունները, այլև հաղթել։ Թեև ամեն ինչ կարող է շատ ավելի շուտ տեղի ունենալ՝ հաշվի առնելով իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» ընկնող վարկանիշը, երկրի ընկղմումը տնտեսական ճգնաժամի մեջ, նախագահի քաղաքականությունից դժգոհությունը ոչ միայն ընդդիմության, այլև իր սեփական թիմում` արտահերթ ընտրությունները բացառված չեն։
Ինչ արժե վերջերս Թուրքիայում 10 երկրների դեսպաններին արտաքսելու սպառնալիքի հետ կապված սկանդալը։ Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Չավուշօղլուն, որն այդ պահին արտասահմանյան գործուղման մեջ էր, սպառնացել է հրաժարական տալ, եթե Էրդողանն իսկապես ստիպի ՆԱՏՕ-ի դաշնակից պետությունների դեսպաններին լքել երկիրը։ Իշխող կուսակցության անդամները նույնպես զգուշացրել են նման որոշման լուրջ հետևանքների մասին: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ արդյունքում հաղթել է թուրքական բյուրոկրատիան՝ նախագահի վարչակազմն ու ԱԳՆ-ն, փաստացի շրջանցելով Էրդողանին, հաջողացրել են փոխզիջումային տարբերակ գտնել՝ դեսպանատներին համոզելով հայտարարություններ անել՝ դիվանագիտական աղետից խուսափելու համար։
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
«Ովքե՞ր եք դուք». Էրդողանը սպառնացել է արտաքսել 10 երկրի դեսպաններին
Ամեն դեպքում արդեն հիմա փորձագետները հարց են տալիս՝ ի՞նչ կլինի Էրդողանի հեռանալուց հետո։ Արդյո՞ք Անկարան կշարունակի ագրեսիվ էքսպանսիոնիստական քաղաքականությունը՝ ուղղված Օսմանյան կայսրության վերաստեղծմանը։ Ըստ ամենայնի՝ ոչ. այս արևելյան երկրում ամեն ինչ որոշում է ուժեղ առաջնորդը։ Իսկ նրա ժամանակը մոտենում է ավարտին։ Եվ եթե Էրդողանին դեռ հաջողվում է (թեև դա գնալով ավելի բարդ է) խուսանավել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ապա Թուրքիայի հաջորդ առաջնորդին հազիվ թե թույլ տան նման կրկնակի խաղ խաղալ։ Անկարան ստիպված կլինի ընտրություն կատարել։ Եվ այդ ընտրությունը, մեր կարծիքով, կլինի հօգուտ Արևմուտքի։
Էրդողանի անձի շուրջ իրարանցման ֆոնին ուշագրավ է Լոնդոնից արված հաղորդագրությունը։ Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Երկրորդ ընթերցումը տեղի կունենա հաջորդ տարվա մարտին։ Ինչպե՞ս դա ստացվեց։
Թուրքիան Բրիտանիայի ամենամոտ դաշնակիցն է, որը կատարում է դրա «մայցամաքային սրի» դերը, իսկ այստեղ հանկարծ նման որոշում է կայացվում։ Իհարկե, այստեղ կարելի է հիշել, որ Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնի նախապապ Ալի Քեմալը քաղաքական գործիչներից մեկն էր, որը պահանջում էր դատական կերպով հետապնդել թուրք ղեկավարներին, որոնք պատասխանատու էին 1915 թվականին հայերի ու այլ քրիստոնյաների կոտորածների համար: Քեմալին, ինչպես հայտնի է, սպանել են գեներալ Նուրեդդին փաշայի հրամանով, որը ծայրահեղ ազգայնական հայացքներ ուներ։ Բայց հարցը նույնիսկ դա չէ։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
Թեհրանի ու Բաքվի միջև տարաձայնությունները հարթվել են. Իրանը կողմ է «3+3» ձևաչափին
Իրականում մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի որոշումը կանխատեսելի էր։ Հայոց ցեղասպանության ճանաչումն այն թրենդն է, որն այսօր արդեն դժվար է չեզոքացնել։ Հատկապես Միացյալ Նահանգների կողմից այդ փաստը ճանաչելուց հետո, այն էլ իշխանության բոլոր մակարդակներում։ Այդ պատճառով Լոնդոնին չեն կանգնեցնի անգամ Անկարայի հետ դաշնակցային հարաբերությունները։
Հետո Իսրայելի հերթը կգա։ Ի դեպ, հենց այն օրը, երբ Համայնքների պալատը պատմական որոշում կայացրեց, լուր եկավ Թել Ավիվից, որ մի խումբ իսրայելցի պատգամավորներ Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ մտցրեցին։
Իսկ եթե այս թրենդին հանկարծ հետևեն Պեկինը և Նյու Դելին (յուրաքանչյուրը սեփական նկատառումներից ելնելով), ապա կստացվի, որ Հնդկաստանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները Թուրքիայի ցանկությանը հակառակ ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը (Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան արդեն արել են դա)։ Այո՛, Էրդողանն ավելի ու ավելի հաճախ է խոսում այն մասին, որ «աշխարհը հինգից ավելի է»՝ պնդելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ընդլայնվի դրանում մահմեդական երկրների ընդգրկմամբ, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչն ավելի շուտ տեղի կունենա՝ Ցեղասպանության ճանաչումը ԱԽ բոլոր անդամ պետությունների մակարդակո՞վ, թե՞ ՄԱԿ-ի բարեփոխումը։

Իրանի զգուշավորությունն ու Իսրայելի դատարկ սպառնալիքները

Ինչ վերաբերում է Իրանին (որը դժգոհ է Թուրքիայի ակտիվացումից), ապա այն այժմ իրեն շատ զգուշավոր է պահում՝ հաշվի առնելով «միջուկային գործարքի» շուրջ Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածության հասնելու բարձր հնարավորությունները։ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գործողության վերականգնումը կհանգեցնի պատժամիջոցների չեղարկմանը, ինչը թույլ կտա Թեհրանին վերջապես շունչ քաշել:
Ռեջեփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Էրդողանի բազմաթիվ զոհերից մեկը, կամ Թուրքիան 10 երկրի հետ լարում է հարաբերությունները
Դրան դեռ փորձում է խոչընդոտել Իսրայելը։ Պաշտոնական Թել Ավիվն, ի դեմս Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի, կրկին հայտարարել է, որ Թեհրանն «իրենից ներկայացնում է ռազմավարական սպառնալիք աշխարհին ու էքզիստենցիալ սպառնալիք Իսրայելին»՝ խոստանալով միջուկային Իրանի դեմ «անել այն ամենը, ինչ հարկավոր է»:
Իսրայելական բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավին նշել է, որ «ՑԱԽԱԼ-ն ու պաշտպանական իսթեբլիշմենթը բաց ու գաղտնի աշխատում են շուրջօրյա և առանց հանգստյան օրերի` Իրանի ու դրա դրածոների դեմ շարունակվող արշավում»։ Իսկ ՑԱԽԱԼ-ի հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինն ասել է, որ Իսրայելը ռազմական ներուժ ունի Իրանին հարված հասցնելու համար։
Այս բոլոր սպառնալիքները ներկա պայմաններում բլեֆ են թվում։ Նույնիսկ Բենիամին Նեթանյահուն, լինելով Իսրայելի վարչապետ, ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ Իրանի հետ սրացման չգնաց։ Այս տարվա մայիսին, արդեն Ջո Բայդենի օրոք, Նեթանյահուն փորձեց օգտագործել իրավիճակն Արևելյան Երուսաղեմում մերձավորարևելյան գործերին Վաշինգտոնի ավելի ակտիվ մասնակցության, Թել Ավիվին օգնության և «միջուկային գործարքի» ձախողման համար։ Բայց նա այդպես էլ չհամարձակվեց Գազայում ցամաքային գործողություն իրականացնել՝ արդյունքում զրկվելով վարչապետական աթոռից։
Այնպես որ, եթե նույնիսկ Նեթանյահուն իրանական հարցում չհամարձակվեց կանգնել Միացյալ Նահանգների ճանապարհին, ապա Իսրայելի ներկայիս ղեկավարությանը, որը վճռականությամբ ակնհայտորեն զիջում է նախկին վարչապետին, հազիվ թե հաջողվի դա անել:

Հայի բախտ

Իհարկե, Էրդողանի հեռանալը չի նշանակի, որ Թուրքիան դադարում է աջակցել Ադրբեջանին։ Բայց Թուրքիայի նոր ղեկավարությունը, որն առանց այդ էլ բազմաթիվ հոգսեր կունենա, կարող է էապես կրճատել աջակցությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Եթե Բաքուն զրկվի Անկարայի հզոր օգնությունից` դրա դիրքերն արտաքին ճակատում կտրուկ կթուլանան։
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Նպաստավոր մթնոլորտ է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղության համար. Էրդողան
Թուրքիայի կուրսի ճշգրտման, Ադրբեջանի թուլացման, Իրանի առջև բացվող նոր հեռանկարների դեպքում Հայաստանը նույնպես հնարավորություն կունենա բարելավել այն տխուր վիճակը, որում այսօր հայտնվել է։
Կհաջողվի՞ մեզ օգտվել իրավիճակից սեփական շահերն առաջ մղելու համար, թե՞ սովորության համաձայն կվախենանք ու ամեն ինչ կվերագրենք «հայի բախտին»։
Ժամանակն է, որ մենք մի պարզ ճշմարտություն հասկանանք․ «Աղքատները ծառաներ չունեն»:
Ոչ ոք մեր փոխարեն չի լուծի մեր խնդիրները։
Լրահոս
0