00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի բազմաթիվ զոհերից մեկը, կամ Թուրքիան 10 երկրի հետ լարում է հարաբերությունները

© AFP 2024 / ADEM ALTANՌեջեփ Էրդողան
Ռեջեփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Ռեջեփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մեր տարածաշրջանում վերջնականապես ձևավորվել է մի պետություն, որը հաշվի չի նստում ոչ մեկի հետ, հակառակը՝ պահանջում է, որ բոլորը հաշվի նստեն իր հետ։
Պերսոնա նոն գրատա՝ իրավապաշտպանին պաշտպանելու համար
Դա Թուրքիան է, որն անվերահսկելի է դարձել նաև Արևմուտքի համար, թեև այդ նույն Արևմուտքի ստեղծած պաշտպանական կառույցի՝ ՆԱՏՕ-ի անդամ է։ Իր հասցեին ցանկացած քննադատություն, բողոք կամ նույնիսկ դժգոհություն այսօրվա Թուրքիայում շատ կոշտ հակազդեցության առիթ է դառնում։ Ահավասիկ, ամենավերջին օրինակը։ Անցած շաբաթ տասը պետությունների դեսպաններ հորդորեցին Անկարային ազատ արձակել հայտնի իրավապաշտպաններից մեկին՝ Օսման Քավալային։
Եվ ի՞նչ։ Նախագահ Ռեջեփ Էրդողանը ոչ միայն հրահանգեց արտգործնախարարությանը այս տասը դիվանագետներին «պերսոնա նոն գրատա» հռչակել, այլև հոխորտաց. «Քնում զարթնում են, Քավալայի անունն են տալիս: Այդ Քավալա կոչվածը Սորոսի Թուրքիայի մասնաճյուղն է: Տասը դեսպան նրա համար գալիս են արտգործնախարարություն: Սա ի՞նչ անքաղաքավարություն է: Նրանք պետք է ճանաչեն Թուրքիան, հասկանան և իմանան: Այն օրը, երբ չեն հասկանա Թուրքիան, կհեռանան»,- սպառնացել է Էրդողանը։
Դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
10 դեսպանի մասին Թուրքիայի որոշումն ի գիտություն է ընդունվել. ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ
Աշխարհում երևի միջազգային իրավապաշտպան կազմակերպություն չմնաց, որը հանդես չգար Օսման Քավալային ազատ արձակելու օգտին՝ «Ֆրիդոմ հաուս», «Հյուման ռայթս ուոչ», «Էմնիսթի ինթերնեշնլ» և այլն։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն է պահանջել դադարեցնել իրավապաշտպանի հետապնդումը, Եվրոպայի խորհուրդը զգուշացրել է, որ կկասեցնի Թուրքիայի անդամությունը կամ առնվազն կզրկի ձայնից թուրքական պատվիրակությանը Խորհրդարանական վեհաժողովում։ Բայց թուրքերը լավ գիտեն այն ճշմարտությունը, որը մենք սիրում էինք կրկնել անկախության արշալույսին. «Ուժն է ծնում իրավունք»։
Ո՞վ է Օսման Կավալան, որի պատճառով Թուրքիան տուն է ուղարկում 10 առաջատար պետությունների դեսպաններին։ Իրականում նա երբեք չի դատվել, թեև արդեն գրեթե 4 տարի է, ինչ ճաղերի հետևում է գտնվում։ Նրան ներկայացվող գլխավոր մեղադրանքը սկզբում կապված էր մի քանի տարի առաջ Ստամբուլի կենտրոնում, Թաքսիմ հրապարակի մոտակայքում կազմակերպված հակակառավարական ցույցերի հետ, բայց այդ դրվագով դատարանը Քավալային անմեղ ճանաչեց, ու մինչ նա իրերը հավաքում էր մեկուսարանը լքելու ակնկալիքով, նրան հենց նույն օրը, մի քանի ժամ անց նոր մեղադրանք ներկայացվեց՝ մասնակցություն Ռեջեփ Էրդողանի դեմ ձեռնարկած հեղաշրջման փորձին։ Այսինքն` Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի իրավապաշտպան բիզնեսմենը գեթ մեկ օր ազատության մեջ չլինի։

ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆոռնիեն քուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը փաստում է, որ Օսման Քավալան, որը ծնվել է Փարիզում, սովորել Բրիտանիայում և աշխատել Նյու Յորքում, պարբերաբար հորդորել է Թուրքիային ճանաչել Հայերի ցեղասպանությունը։ 2016 թվականի ապրիլին, Ծիծեռնակաբերդում այցելելով Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Քավալան հայաստանյան լրատվամիջոցներից մեկին ասել է. «Նախևառաջ պետք է ձևավորել պատմությանը սթափ նայելու ձգտում, հասկանալ, թե ինչ է կատարվել, ու բարյացակամ երկխոսություն սկսել հայերի հետ։ Այդ ուղղությամբ մենք արդեն որոշ քայլեր նկատում ենք, բայց ոչ՝ քաղաքական մակարդակով»,- փաստել է իրավապաշտպանը, որը նաև ողջունել է Ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Գերմանիայի պառլամենտի կողմից։

Սակայն Հարութ Սասունյանը մտահոգություն է հայտնել, որ Օսման Քավալան, ունենալով լիբերալ հայացքներ, այնուամենայնիվ, վերապահումով է մոտենում հայերի պահանջներից մեկին՝ պապենական հողերը վերադարձնելու հարցին։ «Երբ մոտ 10 տարի առաջ գրեցի Քավալային, որ հողերի հարցը այդքան հեշտ չէ շրջանցել,- ասում է Սասունյանը,- նա ինձ պատասխանեց, որ հողերը վերադարձնելու պահանջը շատ դժվար է լրջորեն քննարկել իրավական տեսակետից, և այդ խնդրի արծարծումը միայն կբարդացներ երկու ժողովուրդների միջև համերաշխության մթնոլորտի հաստատումը։ Այնուհանդերձ, քաղաքակիրթ աշխարհը պետք է իր ձայնը բարձրացնի հանուն Քավալայի շուտափույթ ազատ արձակման, որովհետև նա նախագահ Էրդողանի բազմաթիվ անմեղ զոհերից մեկն է»։
Ինչո՞ւ է նախկին լրագրողը կողմ ԶԼՄ–ների պատժամիջոցները խստացնելուն
Իհարկե, ոմանք կարող են հույս ունենալ, որ ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի ու էլի 5 այլ դեսպանների «պերսոնա նոն գրատա» ճանաչելու հետ կապված այս սկանդալը կարող է նպաստել Օսման Քավալայի վիճակի մեղմացմանը, բայց, համաձայնե՛ք, միգուցե ավելի իրատես են նրանք, ովքեր փաստում են՝ այն հիմնական կարգախոսը, որով ղեկավարվում է Թուրքիան և որը հիմա արդեն մեծ հաճույքով ընդօրինակել և կիրառում է Ադրբեջանը, մնում է նույնը. «Ուժն է ծնում իրավունք»։
Լրահոս
0