https://arm.sputniknews.ru/20211116/iraqi-mvot-200-qaghaqaci-hamadzajnel-e-hajreniq-veradarnal-belarusa-lehakan-sahmanic-35414482.html
Իրաքի մոտ 200 քաղաքացի համաձայնել է հայրենիք վերադառնալ բելառուսա-լեհական սահմանից
Իրաքի մոտ 200 քաղաքացի համաձայնել է հայրենիք վերադառնալ բելառուսա-լեհական սահմանից
Sputnik Արմենիա
Մինսկից թռիչքը նախատեսված է նոյեմբերի 18-ին։ 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T18:42+0400
2021-11-16T18:42+0400
2021-11-16T18:42+0400
բելառուս
փախստական
իրաք
լեհաստան
միգրանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0c/35271294_0:0:3000:1688_1920x0_80_0_0_9687ee9470dba0c2e1d09aad4ba25f68.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Իրաքի շուրջ 200 քաղաքացի համաձայնել է հայրենիք վերադառնալ բելառուսա-լեհական սահմանից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչ Ահմադ աս-Սահհաֆի խոսքով՝ այս պահին 170 հոգի կամավոր հայրենիք վերադառնալու ցանկություն է հայտնել, տրվել է 55 տարանցիկ անձնագիր։Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը նաև հայտնել է, որ իրենք շփվում են Մինսկի օդանավակայանի ղեկավարության հետ՝ արտագնա չվերթ կազմակերպելու համար: Թռիչքը պլանավորված է նոյեմբերի 18-ին։Ավելի վաղ Ռուսաստանում Իրաքի դեսպանատունը հայտնել էր, որ մոտ 200 իրաքցի խնդրում են Բելառուսից հայրենադարձվել։Նոյեմբերի 8–ին Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել էր, որ փախստականների մի մեծաթիվ խումբ, հիմնականում՝ քրդեր, ճանապարհ են ընկել դեպի Լեհաստանի հետ սահման: Սահմագածին՝ լեհական պատնեշների առջև, կանգ է առել ավելի քան 2 հազար փախստական, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ, նրանք տարերային ճամբար են հիմնել Գրոդենսկի մարզի «Բրուզգի» սահմանային անցակետի մոտակայքում։Լեհաստանի ուժայինները նրանց թույլ չեն տալիս անցնել. Բելառուսից ժամանողներին փախստական չեն համարում, միգրանտներն էլ իրենց հերթին արգելապատնեշները հաղթահարելու փորձ են արել։Չավուշօղլուն հերքել է Անկարայի կապը Լեհաստան-Բելառուս սահմանին փախստականների ճգնաժամի հետԲելառուսում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մուլուսեու Մամոն, որն այս շաբաթ այցելել է տարերային ճամբար, ասել է, որ բելառուսա-լեհական սահմանին Մերձավոր Արևելքից փախստականների հետ կապված իրավիճակն աղետալի է։
https://arm.sputniknews.ru/20211116/sracum-leh-belarusakan-sahmanin-pakhstakannerin-heracnum-en-arcunqaber-gazvov-u-jrvov-35399574.html
բելառուս
իրաք
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0c/35271294_300:0:2967:2000_1920x0_80_0_0_2a75bafb02bdaebcc99d8de0c11c607f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, փախստական, իրաք, լեհաստան, միգրանտ
բելառուս, փախստական, իրաք, լեհաստան, միգրանտ
Իրաքի մոտ 200 քաղաքացի համաձայնել է հայրենիք վերադառնալ բելառուսա-լեհական սահմանից
Մինսկից թռիչքը նախատեսված է նոյեմբերի 18-ին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Իրաքի շուրջ 200 քաղաքացի համաձայնել է հայրենիք վերադառնալ բելառուսա-լեհական սահմանից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչ Ահմադ աս-Սահհաֆի խոսքով՝ այս պահին 170 հոգի կամավոր հայրենիք վերադառնալու ցանկություն է հայտնել, տրվել է 55 տարանցիկ անձնագիր։
Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը նաև հայտնել է, որ իրենք շփվում են Մինսկի օդանավակայանի ղեկավարության հետ՝ արտագնա չվերթ կազմակերպելու համար: Թռիչքը պլանավորված է նոյեմբերի 18-ին։
Ավելի վաղ Ռուսաստանում Իրաքի դեսպանատունը հայտնել էր, որ մոտ 200 իրաքցի խնդրում են Բելառուսից հայրենադարձվել։
Նոյեմբերի 8–ին Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել էր, որ փախստականների մի մեծաթիվ խումբ, հիմնականում՝ քրդեր, ճանապարհ են ընկել դեպի Լեհաստանի հետ սահման: Սահմագածին՝ լեհական պատնեշների առջև, կանգ է առել ավելի քան 2 հազար փախստական, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ, նրանք տարերային ճամբար են հիմնել Գրոդենսկի մարզի «Բրուզգի» սահմանային անցակետի մոտակայքում։
Լեհաստանի ուժայինները նրանց թույլ չեն տալիս անցնել. Բելառուսից ժամանողներին փախստական չեն համարում, միգրանտներն էլ իրենց հերթին արգելապատնեշները հաղթահարելու փորձ են արել։
Բելառուսում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մուլուսեու Մամոն, որն այս շաբաթ այցելել է տարերային ճամբար, ասել է, որ բելառուսա-լեհական սահմանին Մերձավոր Արևելքից փախստականների հետ կապված իրավիճակն աղետալի է։