https://arm.sputniknews.ru/20211116/sracum-leh-belarusakan-sahmanin-pakhstakannerin-heracnum-en-arcunqaber-gazvov-u-jrvov-35399574.html
Սրացում լեհ-բելառուսական սահմանին. փախստականներին հեռացնում են արցունքաբեր գազով ու ջրով
Սրացում լեհ-բելառուսական սահմանին. փախստականներին հեռացնում են արցունքաբեր գազով ու ջրով
Sputnik Արմենիա
Լեհ ուժայինները սահմանին ներգաղթյալների դեմ արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են օգտագործել։ 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T14:48+0400
2021-11-16T14:48+0400
2021-11-16T14:59+0400
տեսանյութեր
բելառուս
լեհաստան
միգրանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35394212_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0b5708bbc050a4f5adc730313051abaf.jpg
Փախստականների ճամբարում իրավիճակը հանկարծակի սրվել է. միգրանտները սկսել են կոտրել չեզոք գոտու պատնեշն ու քարեր նետել լեհերի ուղղությամբ: Լեհ ուժայինները պատասխան միջոցներ են ձեռնարկել՝ արցունքաբեր գազ կիրառելով։ Տեղեկությունը փոխանցում է @SPUTNIKBY-ն։Գործի են դրվել նաև լուսաձայնային նռնակներ ու ջրցան մեքենաներ, միգրանտներին փորձում են հետ մղել բելառուսական տարածք: Միգրանտները վրաններ են տեղադրել Լեհաստանի սահմանի հետ չեզոք տարածքումՓախստականները ստիպված էին ճամբարի խորքերը վերադառնալ։Բելառուս պատգամավորներւ լեհ ուժայինների գործողությունների կապակցությամբ ուզում են դիմել միջազգային կառույցներին։ Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Գայդուկևիչը:«Պետք է դիմել ՄԱԿ, այլ միջազգային կառույցներ, քրեական գործ հարուցել այն բանից հետո, երբ լեհ ուժայինները սկսել են գազով թունավորել երեխաներին ու հղի կանանց», - ասել է Գայդուկևիչը: «Լեհաստանի տարածք զանգվածային ներթափանցման խոշորագույն փորձը»` լուսանկարներովՆոյեմբերի 8–ին Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել էր, որ փախստականների մի մեծաթիվ խումբ, հիմնականում՝ քրդեր, ճանապարհ են ընկել դեպի Լեհաստանի հետ սահման: Սահմագածին՝ լեհական պատնեշների առջև, կանգ է առել ավելի քան 2 հազար փախստական, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ, նրանք տարերային ճամբար են հիմնել Գրոդենսկի մարզի «Բրուզգի» սահմանային անցակետի մոտակայքում։Լեհաստանի ուժայինները նրանց թույլ չեն տալիս անցնել. Բելառուսից ժամանողներին փախստական չեն համարում, միգրանտներն էլ իրենց հերթին արգելապատնեշները հաղթահարելու փորձ են արել։ Չավուշօղլուն հերքել է Անկարայի կապը Լեհաստան-Բելառուս սահմանին փախստականների ճգնաժամի հետԲելառուսում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մուլուսեու Մամոն, որն այս շաբաթ այցելել է տարերային ճամբար, ասել է, որ բելառուսա-լեհական սահմանին Մերձավոր Արևելքից փախստականների հետ կապված իրավիճակն աղետալի է։
բելառուս
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35394212_161:0:1601:1080_1920x0_80_0_0_2b2c0eafb27bf288bf770428404133be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, բելառուս, լեհաստան, միգրանտ, видео
տեսանյութեր, բելառուս, լեհաստան, միգրանտ, видео
Սրացում լեհ-բելառուսական սահմանին. փախստականներին հեռացնում են արցունքաբեր գազով ու ջրով
14:48 16.11.2021 (Թարմացված է: 14:59 16.11.2021) Լեհ ուժայինները սահմանին ներգաղթյալների դեմ արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են օգտագործել։
Փախստականների ճամբարում իրավիճակը հանկարծակի սրվել է. միգրանտները սկսել են կոտրել չեզոք գոտու պատնեշն ու քարեր նետել լեհերի ուղղությամբ: Լեհ ուժայինները պատասխան միջոցներ են ձեռնարկել՝ արցունքաբեր գազ կիրառելով։ Տեղեկությունը փոխանցում է @SPUTNIKBY-ն։
Գործի են դրվել նաև լուսաձայնային նռնակներ ու ջրցան մեքենաներ, միգրանտներին փորձում են հետ մղել բելառուսական տարածք:
Փախստականները ստիպված էին ճամբարի խորքերը վերադառնալ։
Բելառուս պատգամավորներւ լեհ ուժայինների գործողությունների կապակցությամբ ուզում են դիմել միջազգային կառույցներին։ Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Գայդուկևիչը:
«Պետք է դիմել ՄԱԿ, այլ միջազգային կառույցներ, քրեական գործ հարուցել այն բանից հետո, երբ լեհ ուժայինները սկսել են գազով թունավորել երեխաներին ու հղի կանանց», - ասել է Գայդուկևիչը:
Նոյեմբերի 8–ին Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել էր, որ փախստականների մի մեծաթիվ խումբ, հիմնականում՝ քրդեր, ճանապարհ են ընկել դեպի Լեհաստանի հետ սահման: Սահմագածին՝ լեհական պատնեշների առջև, կանգ է առել ավելի քան 2 հազար փախստական, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ, նրանք տարերային ճամբար են հիմնել Գրոդենսկի մարզի «Բրուզգի» սահմանային անցակետի մոտակայքում։
Լեհաստանի ուժայինները նրանց թույլ չեն տալիս անցնել. Բելառուսից ժամանողներին փախստական չեն համարում, միգրանտներն էլ իրենց հերթին արգելապատնեշները հաղթահարելու փորձ են արել։
Բելառուսում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մուլուսեու Մամոն, որն այս շաբաթ այցելել է տարերային ճամբար, ասել է, որ բելառուսա-լեհական սահմանին Մերձավոր Արևելքից փախստականների հետ կապված իրավիճակն աղետալի է։