https://arm.sputniknews.ru/20211116/anushadrutjan-matnel-kaskatseli-zangery-chtaratsel-zu-teghasharzhi-masin-njuter-aatsi-kvochy-35416543.html
Անուշադրության մատնել կասկածելի զանգերը, չտարածել ԶՈւ տեղաշարժի մասին նյութեր. ԱԱԾ–ի կոչը
Անուշադրության մատնել կասկածելի զանգերը, չտարածել ԶՈւ տեղաշարժի մասին նյութեր. ԱԱԾ–ի կոչը
Sputnik Արմենիա
ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող... 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T19:16+0400
2021-11-16T19:16+0400
2021-11-16T19:28+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան
ադրբեջան
սյունիք
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/55/11135526_0:106:3267:1943_1920x0_80_0_0_1266ce245c8b289ef16d2c1795a5c1f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում և կոչ է անում անուշադրության մատնել կասկածելի զանգերն ու հաղորդագրությունները։ ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել` հավելելով, բացառապես ապավինել պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին։ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր` նոյեմբերի 16-ին, ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում մասնավորապես կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ:Այդ հաղորդագրություններում խորհուրդ է տրվում հավաքել +374 երկրի կոդը, այնուհետև բջջային կապի օպերատորների բոլոր 91, 99, 43, 77, 93, 94, 98 հեռախոսային կոդերը, ինչից հետո հավաքել 7-նիշանոց որևէ համար և ռուսերենով ձայնային կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկել Ադրբեջանի հետ սահմանամերձ քաղաքները և բնակավայրերը անմիջապես լքելու կոչերով:Միաժամանակ կոչ է արվում ուղերձներ տարածել՝ համաձայն որոնց` Մեղրի, Կապան, Քաջարան, Ջերմուկ, Տաթև, Գորիս, Տեղ, Սիսիան, Անգեղակոթ քաղաքներն ու բնակավայրերը շուտով օկուպացվելու են ադրբեջանական զինված ուժերի կողմից, և որ այդ հողերն արդեն հանձնված են Ադրբեջանին, ինչպես նաև տարածել, որ «Յաշմա»-ն և ադրբեջանական հատուկ ծառայությունների դիվերսիոն խմբերը արդեն այդ բնակավայրերում են:Նշենք, որ հայաստանյան կապի օպերատորները նույնպես թշնամու սադրանքներին չտրվելու, կասկածելի զանգերն ու հաղորդագրություններն անտեսելու կոչով են հանդես եկել։Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը սկզբում հայտնեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, մարտերի արդյունքում զոհեր և վիրավորներ ունենք, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են։Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը ՀՀ ԶՈւ 12 զինծառայողի է գերեվարել։ Նրանցից 7-ը պայմանագրային են, 5–ը` ժամկետային։ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
https://arm.sputniknews.ru/20211116/adrbejani-hardzakumn-ughekcvum-e-lajnatsaval-apateghekatvakan-arshavvov-pn-35405764.html
https://arm.sputniknews.ru/20211116/hnaravvor-en-zanger-ev-namakner-adrbejanakan-hamarneric-viva-mts-y-zgvonutjan-kvoch-e-anum-35412604.html
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/55/11135526_267:0:2998:2048_1920x0_80_0_0_78cc3dfe35b008c93af8bc47f9dfccbd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայաստան, ադրբեջան, սյունիք, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայաստան, ադրբեջան, սյունիք, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
Անուշադրության մատնել կասկածելի զանգերը, չտարածել ԶՈւ տեղաշարժի մասին նյութեր. ԱԱԾ–ի կոչը
19:16 16.11.2021 (Թարմացված է: 19:28 16.11.2021) ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում և կոչ է անում անուշադրության մատնել կասկածելի զանգերն ու հաղորդագրությունները։
ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել` հավելելով, բացառապես ապավինել պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին։
«Պետք է չտարածել կասկածելի, չճշտված տեղեկություններ, զինված ուժերի կամ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ»,– նշում են կառույցից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր` նոյեմբերի 16-ին, ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում մասնավորապես կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ:
Այդ հաղորդագրություններում խորհուրդ է տրվում հավաքել +374 երկրի կոդը, այնուհետև բջջային կապի օպերատորների բոլոր 91, 99, 43, 77, 93, 94, 98 հեռախոսային կոդերը, ինչից հետո հավաքել 7-նիշանոց որևէ համար և ռուսերենով ձայնային կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկել Ադրբեջանի հետ սահմանամերձ քաղաքները և բնակավայրերը անմիջապես լքելու կոչերով:
Միաժամանակ կոչ է արվում ուղերձներ տարածել՝ համաձայն որոնց` Մեղրի, Կապան, Քաջարան, Ջերմուկ, Տաթև, Գորիս, Տեղ, Սիսիան, Անգեղակոթ քաղաքներն ու բնակավայրերը շուտով օկուպացվելու են ադրբեջանական զինված ուժերի կողմից, և որ այդ հողերն արդեն հանձնված են Ադրբեջանին, ինչպես նաև տարածել, որ «Յաշմա»-ն և ադրբեջանական հատուկ ծառայությունների դիվերսիոն խմբերը արդեն այդ բնակավայրերում են:
Նշենք, որ հայաստանյան կապի օպերատորները նույնպես թշնամու սադրանքներին չտրվելու, կասկածելի զանգերն ու հաղորդագրություններն անտեսելու կոչով են հանդես եկել։
Հիշեցնենք` ՊՆ–ն
հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։
Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն
Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը սկզբում հայտնեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, մարտերի արդյունքում զոհեր և վիրավորներ ունենք, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Ավելի ուշ
հաղորդագրություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը ՀՀ ԶՈւ 12 զինծառայողի է գերեվարել։ Նրանցից 7-ը պայմանագրային են, 5–ը` ժամկետային։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Հայաստանը
դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։