https://arm.sputniknews.ru/20211116/adrbejani-hardzakumn-ughekcvum-e-lajnatsaval-apateghekatvakan-arshavvov-pn-35405764.html
Ադրբեջանի հարձակումն ուղեկցվում է լայնածավալ ապատեղեկատվական արշավով. ՊՆ
Ադրբեջանի հարձակումն ուղեկցվում է լայնածավալ ապատեղեկատվական արշավով. ՊՆ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբեի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։ Այսպիսի... 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T16:23+0400
2021-11-16T16:23+0400
2021-11-16T16:27+0400
հայաստան
ադրբեջան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/2266/47/22664763_0:0:3072:1728_1920x0_80_0_0_7d614b3a065adaa013c328d7479c057d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբեի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։ Այսպիսի հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։«Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը»,–ասված է հաղորդագրության մեջ։Տեղեկացվում է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև պնդել է, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ։ «Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին, այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ»,–ասված է ՊՆ–ի հայտարարության մեջ։Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Հայաստանը կոչով դիմում է Ռուսաստանին. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն ԳրիգորյանԸստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ 2 ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչպես նաև մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ։
https://arm.sputniknews.ru/20211116/hh-azh-patgamavvornery-kvochvov-dimum-en-hapkin-u-rdin-35405090.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2266/47/22664763_341:0:3072:2048_1920x0_80_0_0_3d6d777ad19d188465ad7ab8efd6fff9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), հայ-ադրբեջանական
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), հայ-ադրբեջանական
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբեի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։ Այսպիսի
հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև պնդել է, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ։
«Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին, այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ»,–ասված է ՊՆ–ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ
հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն
Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ 2 ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչպես նաև մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ։