https://arm.sputniknews.ru/20211113/shpman-gits-sharunakvvogh-krakn-u-khaghaghapahneri-araqelutjunn-arcakhum-35323697.html
Շփման գիծ. շարունակվող կրակն ու խաղաղապահների առաքելությունն Արցախում
Շփման գիծ. շարունակվող կրակն ու խաղաղապահների առաքելությունն Արցախում
Sputnik Արմենիա
Արցախում տեղի ունեցող ցանկացած ողբերգական միջադեպ քննադատական արձագանք է առաջացնում խաղաղապահների հասցեին։ Սակայն իրավիճակի հպանցիկ վերլուծությունը թույլ է... 13.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-13T22:07+0400
2021-11-13T22:07+0400
2021-11-13T22:07+0400
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25360307_0:0:1600:901_1920x0_80_0_0_723b46ec59d6113ac783c409dd5ac3c7.jpg
Արցախում ռուս խաղաղապահներին հաջողվում է զսպել ծանր սպառազինությունների կիրառմամբ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը։ Ինչ վերաբերում է տեղային մակարդակով կրակոցներին, ապա ցանկացած խաղաղապահ գործողության համար դա խնդիր է, որի կարգավորումը ժամանակ և մեծ ջանքեր է պահանջում։Տեղակայումը տեղանքումԼեռնային Ղարաբաղում տեղակայված է 1960 ռուս զինծառայող և 27 ստացիոնար դիտակետ: Խաղաղապահ գործողության իրականացման տարածքը բաժանված է երկու գոտու՝ «Հյուսիս» և «Հարավ»:Հակամարտության կողմերը պայմանավորվել են, որ խաղաղապահները կտեղավորվենտրանսպորտային զարկերակների վրա, որոնցով երկուստեք ակտիվ տեղաշարժ է ընթանում, այդ թվում՝ ռազմական շարասյուների: Դիտակետերըտեղակայված են նաև այն վայրերում, որտեղ սահմանազատման գիծն անցնում է բնակավայրերին մոտ և այնտեղ, որտեղ երկու կողմերի դիրքերում ակտիվությանը հետևելու համար խորը տեսանելիություն է ապահովված:Այնտեղ, որտեղ տեղակայված են խաղաղապահների ստացիոնար դիտակետերը, մինչև օրս ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել։ Սակայն, օրինակ, այն բարձունքներում, որտեղ հակառակորդ կողմերի դիրքերը դեմ առ դեմ են գտնվում, խաղաղապահները մշտապես ներկա չեն։Այդ ուղղություններով հրադադարի ռեժիմի հսկումն իրականացվում է զրահատեխնիկայով (ՀՄՄ, զրահափոխադրիչներ) կամ այլ տրանսպորտային հատուկ միջոցներով («Тигр», «Патриот») պարեկության մեթոդով: Խաղաղապահները շարժական դիտարկում են անցկացնում՝ որոշակի ժամանակային ընդմիջումով։Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է ԼՂ–ում խաղաղ բնակչի սպանությունըԱնհրաժեշտության դեպքում պարեկային շարժման ինտենսիվությունն աճում է։ Այսինքն՝ միամտություն է կարծելը, թե խաղաղապահներն ուս– ուսի կանգնած են սահմանազատման գծի ողջ երկայնքով։Գործունեության արդյունավետությունըՆերկայում Արցախում հայկական և ադրբեջանական կողմերից մոտ 200 մարտական դիրք կա։ Եվ հենց այնտեղ, որտեղ ստացիոնար խաղաղապահ հենակետեր չկան, փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Մի իրավիճակում, երբ դեմ դիմաց, ոչ մեծ հեռավորության վրա զինված մարդիկ են կանգնած, չափազանց մեծ է հավանականությունը, որ որևէ մեկը կարող է խոցող կրակ բացել։Պատճառները տարբեր են․ գիշերային խշխշոցներ, վախ, հակառակորդի սադրիչ գործողություններ, ալկոհոլի ազդեցություն և այլն։ Չնայած փոքր թվաքանակին՝ մեկ տարվա ընթացքում խաղաղապահներին հաջողվել է զգալիորեն նվազեցնել լարվածությունն ու առճակատման ֆոնը։ Այդ խնդիրը հաջողվել է լուծել ոչ թե անձնակազմի թվի, այլ հրամանատարության բանիմացության շնորհիվ։Ռուս զինվորականները պայմանավորվածություն են ձեռք բերել ստացիոնար դիտակետերի հարևանությամբ գտնվող մի քանի տասնյակ դիրքերից հայկական և ադրբեջանական ուժերը հայելային հետ քաշելու մասին: Ամրաշինական կառույցները, որտեղ մեծ թվով զինված մարդիկ մարտական հերթապահություն էին իրականացվում, քանդվել են և ծածկվել հողով։ Դրանով իսկ զորքերի սահմանազատման գծի այդ հատվածներում ողբերգական ելքով բախումների և փոխհրաձգությունների հավանականությունը նվազել է։Ողբերգական միջադեպերՀրադադարի կնքումից հետո խաղաղ բնակչի մահվան առաջին դեպքը Մարտակերտում տեղի ունեցած միջադեպն էր, երբ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ սպանվել էր տարեց տրակտորիստը:Իսկ վերջին ողբերգական միջադեպը տեղի ունեցավ Շուշիի մերձակայքում, երբ ջրատարի վերանորոգման ժամանակ ադրբեջանցի զինծառայողի կրակոցների հետևանքով զոհվեց մեկ հայ բնակիչ, ևս երեքը վիրավորվեցին:Ռուս խաղաղապահների ներկայությունը միշտ անհրաժեշտ կլինի. ՀՀ նախագահԴա առաջին օրը չէր, որ բրիգադն աշխատում էր այդ հատվածում։ Նրանց ներկայությունը չեզոք (մոխրագույն) գոտում համաձայնեցված էր ադրբեջանական կողմի հետ։ Բայց այդ օրը քաղաքում միջոցառում էր ընթանում՝ բարձրաստիճան անձանց մասնակցությամբ, որոնց ուղեկցում էին սեփական թիկնապահները։ Վիրավոր շինարարներից մեկի խոսքով՝ իրենց վրա ոչ զինվորական համազգեստով մարդ է կրակ բացել։Ամենայն հավանականությամբ, դա անվտանգության ծառայության աշխատակից է եղել, որը որոշել է իր ձևով հարցը լուծել։ Սրա պատասխանը դարձավ նոյեմբերի 13-ի միջադեպը, երբ Արցախի բնակիչը պայթուցիկ սարք նետեց Շուշիի մոտ ադրբեջանական դիրքի վրա։ Խաղաղապահները ձերբակալել են նրան և փոխանցել Արցախի իրավապահներին։Ռուս խաղաղապահների առաքելությունը բարդացնում է այն փաստը, որ Բաքուն մինչ օրս չի հաստատել նրանց մանդատը։ Ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում հանդիպում են «ժամանակավոր տեղակայված ռուս խաղաղապահներ» ձևակերպումները։ Չէ՞ որ խաղաղապահ զորակազմի ներկայությունը միակ զսպող գործոն է Բաքվի և Անկարայի համար։Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունըՌուս զինվորականներն իրենց գործողություններում սահմանափակված են նաև միջազգային նորմատիվ-իրավական ակտերով, որոնք կարգավորում են հակամարտության գոտիներում նման գործողությունների անցկացումը: Այդ ակտերը, օրինակ, լրջորեն սահմանափակում են խաղաղապահների՝ այս կամ այն իրավիճակում կրակ բացելու հնարավորությունները։ Շատ միջադեպեր ստիպված են լինում կարգավորել զինծառայողների արագ և վճռական արձագանքի, փորձի և անձնական հատկանիշների շնորհիվ։Թե՛ Արցախում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտող կողմերի միջև չգրված կանոն է գործում. եթե հակառակորդի դիրքերում մտահոգիչ ակտիվություն է նկատվում, ապա առաջին հերթին նախազգուշական կրակոցներ են արձակվում օդ։ Եթե դա արդյունք չի տալիս և, օրինակ, դիրքերի ամրացման ինժեներական աշխատանքները շարունակվում են, ապա դիպուկահար զենք է կիրառվում։Կրակում են տեխնիկային՝ այն շարքից հանելու համար, կամ որպեսզի ստիպեն մեխանիզատորին դադարեցնել աշխատանքն ու թաքնվել ապաստարանում։Դա ամրությունների կառուցումը կանխելու արդյունավետ և անարյուն միջոցներից մեկն է։
https://arm.sputniknews.ru/20211113/dedo-mer-polkajum-arden-torqern-en-garegin-papn-yntaniqic-tsatsuk-e-paterazm-meknel-35284506.html
https://arm.sputniknews.ru/20211113/aknhajt-sadranqi-hetevanq-e-eghel-arcakhi-mijadepvov-qreakan-gvorts-e-harucvel-35317269.html
https://arm.sputniknews.ru/20211011/minch-spanutjuny-martakertcin-traktvorvov-rus-khaghaghapahi-het-mi-qani-ptujt-e-katarel-34159204.html
https://arm.sputniknews.ru/20211108/alievy-krkin-hajatjac-hajtararutjun-e-arel-hh-agni-ardzaganqy-shushii-depqin-35126310.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25360307_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e94ba9cbe7e86c3e5c2d4a548d5edd84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
Շփման գիծ. շարունակվող կրակն ու խաղաղապահների առաքելությունն Արցախում
Արցախում տեղի ունեցող ցանկացած ողբերգական միջադեպ քննադատական արձագանք է առաջացնում խաղաղապահների հասցեին։ Սակայն իրավիճակի հպանցիկ վերլուծությունը թույլ է տալիս համոզվել, որ դա բխում է առաջին հերթին խաղաղապահների դերի և խնդիրների վերաբերյալ տեղեկացվածության պակասից:
Արցախում ռուս խաղաղապահներին հաջողվում է զսպել ծանր սպառազինությունների կիրառմամբ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը։ Ինչ վերաբերում է տեղային մակարդակով կրակոցներին, ապա ցանկացած խաղաղապահ գործողության համար դա խնդիր է, որի կարգավորումը ժամանակ և մեծ ջանքեր է պահանջում։
Լեռնային Ղարաբաղում տեղակայված է 1960 ռուս զինծառայող և 27 ստացիոնար դիտակետ: Խաղաղապահ գործողության իրականացման տարածքը բաժանված է երկու գոտու՝ «Հյուսիս» և «Հարավ»:
Հակամարտության կողմերը պայմանավորվել են, որ խաղաղապահները կտեղավորվենտրանսպորտային զարկերակների վրա, որոնցով երկուստեք ակտիվ տեղաշարժ է ընթանում, այդ թվում՝ ռազմական շարասյուների: Դիտակետերըտեղակայված են նաև այն վայրերում, որտեղ սահմանազատման գիծն անցնում է բնակավայրերին մոտ և այնտեղ, որտեղ երկու կողմերի դիրքերում ակտիվությանը հետևելու համար խորը տեսանելիություն է ապահովված:
Այնտեղ, որտեղ տեղակայված են խաղաղապահների ստացիոնար դիտակետերը, մինչև օրս ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել։ Սակայն, օրինակ, այն բարձունքներում, որտեղ հակառակորդ կողմերի դիրքերը դեմ առ դեմ են գտնվում, խաղաղապահները մշտապես ներկա չեն։
Այդ ուղղություններով հրադադարի ռեժիմի հսկումն իրականացվում է զրահատեխնիկայով (ՀՄՄ, զրահափոխադրիչներ) կամ այլ տրանսպորտային հատուկ միջոցներով («Тигр», «Патриот») պարեկության մեթոդով: Խաղաղապահները շարժական դիտարկում են անցկացնում՝ որոշակի ժամանակային ընդմիջումով։
Անհրաժեշտության դեպքում պարեկային շարժման ինտենսիվությունն աճում է։ Այսինքն՝ միամտություն է կարծելը, թե խաղաղապահներն ուս– ուսի կանգնած են սահմանազատման գծի ողջ երկայնքով։
Գործունեության արդյունավետությունը
Ներկայում Արցախում հայկական և ադրբեջանական կողմերից մոտ 200 մարտական դիրք կա։ Եվ հենց այնտեղ, որտեղ ստացիոնար խաղաղապահ հենակետեր չկան, փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Մի իրավիճակում, երբ դեմ դիմաց, ոչ մեծ հեռավորության վրա զինված մարդիկ են կանգնած, չափազանց մեծ է հավանականությունը, որ որևէ մեկը կարող է խոցող կրակ բացել։
Պատճառները տարբեր են․ գիշերային խշխշոցներ, վախ, հակառակորդի սադրիչ գործողություններ, ալկոհոլի ազդեցություն և այլն։ Չնայած փոքր թվաքանակին՝ մեկ տարվա ընթացքում խաղաղապահներին հաջողվել է զգալիորեն նվազեցնել լարվածությունն ու առճակատման ֆոնը։ Այդ խնդիրը հաջողվել է լուծել ոչ թե անձնակազմի թվի, այլ հրամանատարության բանիմացության շնորհիվ։
Ռուս զինվորականները պայմանավորվածություն են ձեռք բերել ստացիոնար դիտակետերի հարևանությամբ գտնվող մի քանի տասնյակ դիրքերից հայկական և ադրբեջանական ուժերը հայելային հետ քաշելու մասին: Ամրաշինական կառույցները, որտեղ մեծ թվով զինված մարդիկ մարտական հերթապահություն էին իրականացվում, քանդվել են և ծածկվել հողով։ Դրանով իսկ զորքերի սահմանազատման գծի այդ հատվածներում ողբերգական ելքով բախումների և փոխհրաձգությունների հավանականությունը նվազել է։
Հրադադարի կնքումից հետո խաղաղ բնակչի մահվան առաջին դեպքը Մարտակերտում տեղի ունեցած միջադեպն էր, երբ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ սպանվել էր տարեց տրակտորիստը:
Իսկ վերջին ողբերգական միջադեպը տեղի ունեցավ Շուշիի մերձակայքում, երբ ջրատարի վերանորոգման ժամանակ ադրբեջանցի զինծառայողի կրակոցների հետևանքով զոհվեց մեկ հայ բնակիչ, ևս երեքը վիրավորվեցին:
Դա առաջին օրը չէր, որ բրիգադն աշխատում էր այդ հատվածում։ Նրանց ներկայությունը չեզոք (մոխրագույն) գոտում համաձայնեցված էր ադրբեջանական կողմի հետ։ Բայց այդ օրը քաղաքում միջոցառում էր ընթանում՝ բարձրաստիճան անձանց մասնակցությամբ, որոնց ուղեկցում էին սեփական թիկնապահները։ Վիրավոր շինարարներից մեկի խոսքով՝ իրենց վրա ոչ զինվորական համազգեստով մարդ է կրակ բացել։
11 հոկտեմբերի 2021, 12:47
Ամենայն հավանականությամբ, դա անվտանգության ծառայության աշխատակից է եղել, որը որոշել է իր ձևով հարցը լուծել։ Սրա պատասխանը դարձավ նոյեմբերի 13-ի միջադեպը, երբ Արցախի բնակիչը պայթուցիկ սարք նետեց Շուշիի մոտ ադրբեջանական դիրքի վրա։ Խաղաղապահները ձերբակալել են նրան և փոխանցել Արցախի իրավապահներին։
Ռուս խաղաղապահների առաքելությունը բարդացնում է այն փաստը, որ Բաքուն մինչ օրս չի հաստատել նրանց մանդատը։ Ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում հանդիպում են «ժամանակավոր տեղակայված ռուս խաղաղապահներ» ձևակերպումները։ Չէ՞ որ խաղաղապահ զորակազմի ներկայությունը միակ զսպող գործոն է Բաքվի և Անկարայի համար։
Ռուս զինվորականներն իրենց գործողություններում սահմանափակված են նաև միջազգային նորմատիվ-իրավական ակտերով, որոնք կարգավորում են հակամարտության գոտիներում նման գործողությունների անցկացումը: Այդ ակտերը, օրինակ, լրջորեն սահմանափակում են խաղաղապահների՝ այս կամ այն իրավիճակում կրակ բացելու հնարավորությունները։ Շատ միջադեպեր ստիպված են լինում կարգավորել զինծառայողների արագ և վճռական արձագանքի, փորձի և անձնական հատկանիշների շնորհիվ։
Թե՛ Արցախում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտող կողմերի միջև չգրված կանոն է գործում. եթե հակառակորդի դիրքերում մտահոգիչ ակտիվություն է նկատվում, ապա առաջին հերթին նախազգուշական կրակոցներ են արձակվում օդ։ Եթե դա արդյունք չի տալիս և, օրինակ, դիրքերի ամրացման ինժեներական աշխատանքները շարունակվում են, ապա դիպուկահար զենք է կիրառվում։
Կրակում են տեխնիկային՝ այն շարքից հանելու համար, կամ որպեսզի ստիպեն մեխանիզատորին դադարեցնել աշխատանքն ու թաքնվել ապաստարանում։
Դա ամրությունների կառուցումը կանխելու արդյունավետ և անարյուն միջոցներից մեկն է։