https://arm.sputniknews.ru/20211111/mirzvojani-ev-bajramvovi-het-handipumic-hetvo-eahk-mkh-hamanakhagahnery-hajtararutjun-en-arel-35247662.html
Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են արել
Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են արել
Sputnik Արմենիա
Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ 11.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-11T21:27+0400
2021-11-11T21:27+0400
2021-11-11T21:35+0400
եահկ մինսկի խումբ
հայաստան
արարատ միրզոյան
ադրբեջան
ջեյհուն բայրամով
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/1338/52/13385276_0:84:1600:984_1920x0_80_0_0_efcc268fe0b8591d42de94ea3da26252.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Փարիզում առանձին հանդիպումներ ունենալուց հետո հանդես են եկել հայտարարությամբ:ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։«Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը»,- նշված է հաղորդագրությունում։ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։Համանախագահները նաև կարևորել են սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից խուսափելու հարցերը։Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց ընթացիկ ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելուն։Խոսվել է նաև այս ձևաչափով ապագա հանդիպումների և համանախագահների առաջարկած տարածաշրջան այցի մասին։
https://arm.sputniknews.ru/20211111/parizum-handipel-en-hajastani-ev-adrbejani-ag-nakhararnery-35230506.html
https://arm.sputniknews.ru/20211110/mvoskvan-karevvor-e-hamarum-eahk-mkh-liafvormat-ajceri-versksumy-taratsashrjan-zakharvova-35199555.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1338/52/13385276_90:0:1511:1066_1920x0_80_0_0_7e2fa941910d716d2016b91714c871f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ մինսկի խումբ, հայաստան, արարատ միրզոյան, ադրբեջան, ջեյհուն բայրամով, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, խաղաղապահներն արցախում
եահկ մինսկի խումբ, հայաստան, արարատ միրզոյան, ադրբեջան, ջեյհուն բայրամով, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, խաղաղապահներն արցախում
Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են արել
21:27 11.11.2021 (Թարմացված է: 21:35 11.11.2021) Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Փարիզում առանձին հանդիպումներ ունենալուց հետո հանդես են եկել հայտարարությամբ:
ԵԱՀԿ-ի
պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։
«Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը»,- նշված է հաղորդագրությունում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
«Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ ականազերծման, անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը։ Կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը»,- ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։
Համանախագահները նաև կարևորել են սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից խուսափելու հարցերը։
Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց ընթացիկ ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելուն։
Խոսվել է նաև այս ձևաչափով ապագա հանդիպումների և համանախագահների առաջարկած տարածաշրջան այցի մասին։