Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
16:13 11.11.2021 (Թարմացված է: 16:19 11.11.2021)
© Sputnik / Aram NersesyanԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Մինչ այդ Արարատ Միրզոյանը քննարկում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպումը կայացել է երեկ`նոյեմբերի 10–ին։
«Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը` լիարժեքորեն վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,–ասված է հաղորդագրության մեջ։
«Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը` լիարժեքորեն վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը՝ այդ թվում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև՝ սադրանքների ու հայատյաց հռետորաբանության անընդունելիության վերաբերյալ։
Մինչ այդ կայացել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հանդիպումը։
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։
Կարևորվել է համանախագահների տարածաշրջան այցը` իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Հանդիպման ընթացքում կողմերն առաջնահերթ են համարել տարածաշրջանում դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։
Կարևորվել է համանախագահների տարածաշրջան այցը` իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Հանդիպման ընթացքում կողմերն առաջնահերթ են համարել տարածաշրջանում դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։
«Այս առումով Արարատ Միրզոյանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության վրա հարձակումները, որոնք հանգեցրել են զոհերի, ինչպես նաև անընդունելի է համարել շարունակական հայատյաց հռետորաբանությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում: