https://arm.sputniknews.ru/20211109/uzhi-cucadrum-pvordzagety-meknabanel-e-amn-i-gvortsvoghutjunnery-sev-tsvovum-35163461.html
«Ուժի ցուցադրում»․ փորձագետը մեկնաբանել է ԱՄՆ-ի գործողությունները Սև ծովում
«Ուժի ցուցադրում»․ փորձագետը մեկնաբանել է ԱՄՆ-ի գործողությունները Սև ծովում
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններին։ 09.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-09T23:55+0400
2021-11-09T23:55+0400
2021-11-09T23:55+0400
ռուսաստան
ուկրաինա
ամն
զորավարժություններ
սպառազինություն
սև ծով
նավ
մոնտրյոյի կոնվենցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1940/80/19408070_0:117:3225:1931_1920x0_80_0_0_43bf0148e69e66a9e415c414632fd2d6.jpg
Երևան, 9 նոյեմբերի – Sputnik Արմենիա. Սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացումը կապված է Վաշինգտոնի՝ Ռուսաստանին զսպելուն ուղղված պաշտոնական դիրքորոշման հետ և ուժի դրսևորում է, բայց հազիվ թե ամերիկացիները որոշում կայացնեն ուկրաինական տարածքում ռազմական կամ ռազմածովային բազաների ստեղծման մասին։ Այս կարծիքին է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Էկոնոմիկայի բարձրագուն դպրոցի համաշխարհային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Բատյուկը:Ավելի վաղ Սև ծով էին մտել թևավոր հրթիռներով զինված «Պորտեր» էսկադրային ականակիրը և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Մաունթ Ուիթնի» շտաբային նավը:«Դա ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն է՝ Ռուսաստանին զսպելուն ուղղված, այդ թվում՝ մերձավոր սահմաններում` ներառյալ Սև և Բալթիկ ծովերը․․․ Դա իչ–որ տեղ ուժի ցուցադրություն է Վաշինգտոնի կողմից, բայց ոչ ավելին», - ասել է Բատյուկը ՌԻԱ Նովոստին։Փորձագետը նշել է, որ եթե դիտարկենք ԱՄՆ-ի կողմից Սևծովյան տարածաշրջանում ռազմակայանների հնարավոր կառուցումը, ապա որոշակի հարցեր կան, այդ թվում՝ Մոնտրոյի կոնվենցիայի սահմանափակումների հետ կապված:Նրա խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ ամերիկյան ռազմական նավի մուտքը Սևծովյան տարածաշրջան կարող էր ինչ-որ կերպ օգնել ուկրաինացի զինվորականներին Դոնբասում, քանի որ Դոնբասն ու Սև ծովը ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմեր են։Բատյուկը պարզաբանել է, որ Սև ծովում ամերիկյան ռազմակայանների հնարավոր ստեղծման հետ կապված բարդությունները կապված են ոչ միայն Մոնտրոյի կոնվենցիայի, այլև այն բանի հետ, որ աշխարհում այնքան էլ շատ չեն այն երկրները, որտեղ ամերիկացիները մշտական գործող խոշոր ռազմակայաններ ունեն: Փորձագետը նշել է, որ դրանք, որպես կանոն, շատ հարուստ, չափազանց կայուն ներքաղաքական իրավիճակ ունեցող երկրներ են, որտեղ ամերիկյան ռազմածովայիններն ու քաղաքացիական անձնակազմը կարող են իրենց ապահով ու հարմարավետ զգալ:«Դրանք Արևմտյան Եվրոպայի երկրներն են` այնպիսի երկրներ, ինչպիսին է, օրինակ, Բահրեյնը, որը դասվում է մոլորակի ամենահարուստ երկրների շարքին։ Դրանք այնպիսի երկրներ են, ինչպիսիք են Ճապոնիան, Հարավային Կորեան և Ավստրալիան։ Ուկրաինան ոչ մի չափանիշով չի համապատասխանում այդ կատեգորիային։ Դա աղքատ երկիր է՝ ներքին խժդժություններից եռացող։ Ուստի հազիվ թե առողջ բանականությամբ ու սթափ հիշողությամբ օժտված որևէ ամերիկացի զինվորական կամ քաղաքական ղեկավար որոշում կայացնի ուկրաինական տարածքում ինչ-որ մշտական ամերիկյան ռազակայանների կամ ռազմածովային բազաների ստեղծման մասին»,-ընդգծել Է գործակալության զրուցակիցը։Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններին՝ ընդգծելով, որ ակնհայտ է Դոնբասում Կիևի կողմից ուժային լուծում նախապատրաստելիս ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմի ուսումնասիրությունը:ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ ռուսական Սևծովյան նավատորմը Սև ծովի ջրատարածքում իրականացնում է «ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերի գործողությունների վերահսկման միջոցառումների համալիր»:ԱՄՆ-ի Large Scale Exercise 2021 զորավարժությունները․ ուժերը կհերիքե՞ն Սև ծովի համարԳերատեսչությունում հավելել են, որ Սև ծովում ԱՄՆ ՌԾՈւ-իգործողություններն ապակայունացնող գործոն են, նպատակներից մեկը Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն է:Ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերի սպա Բրայան Հարինգթոնը հայտարարել էր, որ կանոնավոր զորավարժություններ անցկացնելը՝ Մոնտրոյի կոնվենցիան շրջանցելով, կօգնի զրկել Ռուսաստանին Սև ծովում նրա գերիշխանությունից։Հարինգթոնն առաջարկել էր ռազմական մանևրներ անցկացնել Սև ծովում՝ բարձր տեխնոլոգիական սպառազինությունների և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նավերի օպերատիվ համատեղելիության կիրառմամբ:Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն՝ ոչ Սևծովյան երկրները պարտավոր են պահպանել խաղաղ ժամանակ նեղուցներով անցնող ռազմանավերի տարողության սահմանափակումները, ուստի մասնագետը պետություններին կոչ է արել միավորել իրենց ուժերը՝ այդ կանոնը շրջանցելու համար:Էրդողանի խորամանկ ծրագիրը, կամ միջազգային հանրության վրա հույս դնող միամիտներ էլի կանՄոնտրոյի կոնվենցիան ընդունվել է 1936թ․-ին, այն բոլոր երկրների առևտրական նավերի համար պահպանում է նեղուցներով անցնելու ազատությունն ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում։ Սակայն ռազմանավերի անցման ռեժիմը Սևծովյան և ոչ սևծովյան պետությունների համար տարբեր է։Ոչ Սևծովյան տերությունների ռազմանավերի համար զգալի սահմանափակումներ են հաստատվել՝ ըստ դասի և գտնվելու ժամկետի:
https://arm.sputniknews.ru/20211107/rus-zinvorakannery-sev-tsovum-hetevum-en-amn-i-naverin-shojgu---35077285.html
https://arm.sputniknews.ru/20200817/Baltik-Sevcovyan-tiraxy-Prometeyy-xocum-e-550-km-heravorutyan-tiraxnery-24142980.html
https://arm.sputniknews.ru/20210725/rusastan-agn-sev-cov-28423957.html
ուկրաինա
ամն
սև ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1940/80/19408070_247:0:2978:2048_1920x0_80_0_0_b11b78014a7487280760f2cf309d11a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, ամն, զորավարժություններ, սպառազինություն, սև ծով, նավ, մոնտրյոյի կոնվենցիա
ռուսաստան, ուկրաինա, ամն, զորավարժություններ, սպառազինություն, սև ծով, նավ, մոնտրյոյի կոնվենցիա
«Ուժի ցուցադրում»․ փորձագետը մեկնաբանել է ԱՄՆ-ի գործողությունները Սև ծովում
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններին։
Երևան, 9 նոյեմբերի – Sputnik Արմենիա. Սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացումը կապված է Վաշինգտոնի՝ Ռուսաստանին զսպելուն ուղղված պաշտոնական դիրքորոշման հետ և ուժի դրսևորում է, բայց հազիվ թե ամերիկացիները որոշում կայացնեն ուկրաինական տարածքում ռազմական կամ ռազմածովային բազաների ստեղծման մասին։ Այս կարծիքին է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Էկոնոմիկայի բարձրագուն դպրոցի համաշխարհային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Բատյուկը:
Ավելի վաղ Սև ծով էին մտել թևավոր հրթիռներով զինված «Պորտեր» էսկադրային ականակիրը և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Մաունթ Ուիթնի» շտաբային նավը:
«Դա ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն է՝ Ռուսաստանին զսպելուն ուղղված, այդ թվում՝ մերձավոր սահմաններում` ներառյալ Սև և Բալթիկ ծովերը․․․ Դա իչ–որ տեղ ուժի ցուցադրություն է Վաշինգտոնի կողմից, բայց ոչ ավելին», - ասել է Բատյուկը ՌԻԱ Նովոստին։
Փորձագետը նշել է, որ եթե դիտարկենք ԱՄՆ-ի կողմից Սևծովյան տարածաշրջանում ռազմակայանների հնարավոր կառուցումը, ապա որոշակի հարցեր կան, այդ թվում՝ Մոնտրոյի կոնվենցիայի սահմանափակումների հետ կապված:
անն այն է, որ ըստ Մոնտրոյի կոնվենցիայի (իսկ այն ոչ ոք չի չեղարկել)` ոչ սևծովյան պետություններն իրավունք ունեն իրենց ռազմական նավերը Սև ծովում պահել երեք շաբաթ՝ 21 օր։ Ոչ ավելի։ Այդ պայմաններում նավատորմի մշտական բազավորման համար ինչ-որ ռազմակայաններ կառուցելու իրավունք ամերիկացիները պարզապես չունեն։ Առավել հավանական է, որ տեսանելի ապագայում ամերիկացիները «այցելություններ կանեն»՝ կայցելեն Սև ծովում իրենց դաշնակիցներին և գործընկերներին, բայց ոչ ավելի»,-պարզաբանել է Բատյուկը։
Նրա խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ ամերիկյան ռազմական նավի մուտքը Սևծովյան տարածաշրջան կարող էր ինչ-որ կերպ օգնել ուկրաինացի զինվորականներին Դոնբասում, քանի որ Դոնբասն ու Սև ծովը ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմեր են։
Բատյուկը պարզաբանել է, որ Սև ծովում ամերիկյան ռազմակայանների հնարավոր ստեղծման հետ կապված բարդությունները կապված են ոչ միայն Մոնտրոյի կոնվենցիայի, այլև այն բանի հետ, որ աշխարհում այնքան էլ շատ չեն այն երկրները, որտեղ ամերիկացիները մշտական գործող խոշոր ռազմակայաններ ունեն: Փորձագետը նշել է, որ դրանք, որպես կանոն, շատ հարուստ, չափազանց կայուն ներքաղաքական իրավիճակ ունեցող երկրներ են, որտեղ ամերիկյան ռազմածովայիններն ու քաղաքացիական անձնակազմը կարող են իրենց ապահով ու հարմարավետ զգալ:
«Դրանք Արևմտյան Եվրոպայի երկրներն են` այնպիսի երկրներ, ինչպիսին է, օրինակ, Բահրեյնը, որը դասվում է մոլորակի ամենահարուստ երկրների շարքին։ Դրանք այնպիսի երկրներ են, ինչպիսիք են Ճապոնիան, Հարավային Կորեան և Ավստրալիան։ Ուկրաինան ոչ մի չափանիշով չի համապատասխանում այդ կատեգորիային։ Դա աղքատ երկիր է՝ ներքին խժդժություններից եռացող։ Ուստի հազիվ թե առողջ բանականությամբ ու սթափ հիշողությամբ օժտված որևէ ամերիկացի զինվորական կամ քաղաքական ղեկավար որոշում կայացնի ուկրաինական տարածքում ինչ-որ մշտական ամերիկյան ռազակայանների կամ ռազմածովային բազաների ստեղծման մասին»,-ընդգծել Է գործակալության զրուցակիցը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններին՝ ընդգծելով, որ ակնհայտ է Դոնբասում Կիևի կողմից ուժային լուծում նախապատրաստելիս ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմի ուսումնասիրությունը:
ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ ռուսական Սևծովյան նավատորմը Սև ծովի ջրատարածքում իրականացնում է «ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերի գործողությունների վերահսկման միջոցառումների համալիր»:
Գերատեսչությունում հավելել են, որ Սև ծովում ԱՄՆ ՌԾՈւ-իգործողություններն ապակայունացնող գործոն են, նպատակներից մեկը Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն է:
Ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերի սպա Բրայան Հարինգթոնը հայտարարել էր, որ կանոնավոր զորավարժություններ անցկացնելը՝ Մոնտրոյի կոնվենցիան շրջանցելով, կօգնի զրկել Ռուսաստանին Սև ծովում նրա գերիշխանությունից։
Հարինգթոնն առաջարկել էր ռազմական մանևրներ անցկացնել Սև ծովում՝ բարձր տեխնոլոգիական սպառազինությունների և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նավերի օպերատիվ համատեղելիության կիրառմամբ:
Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն՝ ոչ Սևծովյան երկրները պարտավոր են պահպանել խաղաղ ժամանակ նեղուցներով անցնող ռազմանավերի տարողության սահմանափակումները, ուստի մասնագետը պետություններին կոչ է արել միավորել իրենց ուժերը՝ այդ կանոնը շրջանցելու համար:
Մոնտրոյի կոնվենցիան ընդունվել է 1936թ․-ին, այն բոլոր երկրների առևտրական նավերի համար պահպանում է նեղուցներով անցնելու ազատությունն ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում։ Սակայն ռազմանավերի անցման ռեժիմը Սևծովյան և ոչ սևծովյան պետությունների համար տարբեր է։
Ոչ Սևծովյան տերությունների ռազմանավերի համար զգալի սահմանափակումներ են հաստատվել՝ ըստ դասի և գտնվելու ժամկետի: