https://arm.sputniknews.ru/20211107/rus-zinvorakannery-sev-tsovum-hetevum-en-amn-i-naverin-shojgu---35077285.html
Ռուս զինվորականները Սև ծովում հետևում են ԱՄՆ-ի նավերին. Շոյգու
Ռուս զինվորականները Սև ծովում հետևում են ԱՄՆ-ի նավերին. Շոյգու
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարծում է, որ արևմտյան ուժերը փորձում են ստուգել ռուսական բանակի պատրաստվածությունը։ 07.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-07T16:46+0400
2021-11-07T16:46+0400
2021-11-07T16:46+0400
զորավարժություններ
սև ծով
սերգեյ շոյգու
նավատորմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/17/28045228_0:161:3071:1888_1920x0_80_0_0_774954de7f633ad156ce84ab8a89fe99.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Ռուս զինվորականները Սև ծովում հետևում են ԱՄՆ ռազմանավերին և չպետք է նրանց կողմից սադրանքներ թույլ տան։ «Ռոսիա-1» հեռուստաալիքով «Մոսկվա․Կրեմլ․ Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Ռուսաստանը կզարգացնի ռազմական համագործակցությունն Իրանի հետ. Շոյգու«Երբ Սև ծով է մտնում ոչ թե տարածաշրջանային տերության նավը, երբ մենք հասկանում ենք, որ դրա վրա զենքը բարձր ճշգրտության է, մեծ հեռահարության է, բնականաբար, մենք հետևում ենք նրան, մենք ուղեկցում ենք այն։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած պահի հնարավոր են ցանկացած սադրանքներ, ինչպես դա եղել է ոչ այնքան վաղուց բրիտանական նավի հետ, և, իհարկե, մենք չպետք է թույլ տանք նման բաներ», - ասել է նախարարը: Շոյգուի խոսքով՝ դրանով արևմտյան ուժերը, այսինքն՝ ոչ միայն ԱՄՆ-ն, փորձում են ստուգել ռուսական բանակը որքանով է այն պատրաստ, ինչպես է կազմակերպված սևծովյան ափի պաշտպանության ամբողջ համակարգը: «Հետագայում, ինչպես ես հասկանում եմ, նրանք զորավարժություններ կունենան մեր հարևանների հետ՝ վրացական, ուկրաինական նավատորմերի հետ։ Բայց մենք էլ ենք զորավարժություններ անցկացնում ու անցկացնելու ենք», - հավելել է նախարարը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Սև ծով է մտել թևավոր հրթիռներով զինված ԱՄՆ-ի «Պորտեր» Էսկադրային ականակիրը, որին հետևում են ՌԴ սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները:
https://arm.sputniknews.ru/20210926/putinn-u-shojgun-hangstacel-en-sibirum-kremly-tesanjut-e-hraparakel-33663081.html
սև ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/17/28045228_170:0:2901:2048_1920x0_80_0_0_1407806bffcfe5daa9c2f6c8f4904377.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորավարժություններ, սև ծով, սերգեյ շոյգու, նավատորմ
զորավարժություններ, սև ծով, սերգեյ շոյգու, նավատորմ
Ռուս զինվորականները Սև ծովում հետևում են ԱՄՆ-ի նավերին. Շոյգու
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարծում է, որ արևմտյան ուժերը փորձում են ստուգել ռուսական բանակի պատրաստվածությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Ռուս զինվորականները Սև ծովում հետևում են ԱՄՆ ռազմանավերին և չպետք է նրանց կողմից սադրանքներ թույլ տան։ «Ռոսիա-1» հեռուստաալիքով «Մոսկվա․Կրեմլ․ Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Երբ Սև ծով է մտնում ոչ թե տարածաշրջանային տերության նավը, երբ մենք հասկանում ենք, որ դրա վրա զենքը բարձր ճշգրտության է, մեծ հեռահարության է, բնականաբար, մենք հետևում ենք նրան, մենք ուղեկցում ենք այն։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած պահի հնարավոր են ցանկացած սադրանքներ, ինչպես դա եղել է ոչ այնքան վաղուց բրիտանական նավի հետ, և, իհարկե, մենք չպետք է թույլ տանք նման բաներ», - ասել է նախարարը:
Շոյգուի խոսքով՝ դրանով արևմտյան ուժերը, այսինքն՝ ոչ միայն ԱՄՆ-ն, փորձում են ստուգել ռուսական բանակը որքանով է այն պատրաստ, ինչպես է կազմակերպված սևծովյան ափի պաշտպանության ամբողջ համակարգը:
26 սեպտեմբերի 2021, 16:23
«Հետագայում, ինչպես ես հասկանում եմ, նրանք զորավարժություններ կունենան մեր հարևանների հետ՝ վրացական, ուկրաինական նավատորմերի հետ։ Բայց մենք էլ ենք զորավարժություններ անցկացնում ու անցկացնելու ենք», - հավելել է նախարարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Սև ծով է մտել թևավոր հրթիռներով զինված ԱՄՆ-ի «Պորտեր» Էսկադրային ականակիրը, որին հետևում են ՌԴ սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները: