00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բալթիկ-սևծովյան թիրախը․ «Պրոմեթեյը» խոցում է 550 կմ հեռավորության թիրախները

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցНочной пуск ракет зенитными ракетными системами С-400 "Триумф"
Ночной пуск ракет зенитными ракетными системами С-400 Триумф - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորագույն C-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համակարգի ի հայտ գալը պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ արտաքին սպառնալիքներով։

Ալեքսանդր Խրոլենկո

Անցած շաբաթ ռուսական ՀՕՊ միջոցները հայտնաբերել և ուղեկցել են օտարերկրյա 46 ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք հետախուզություն էին իրականացնում ՌԴ սահմանների մոտ: Այս մասին հայտնել է «Красная звезда» թերթը՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը։

Председатель Комитета Совета Федерации по международным делам Константин Косачев на совместном заседании Постоянной комиссии по внешним связям НС Армении и Комитета СФ по международным делам ФС России (18 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դաշնային խորհուրդը բացառել է New START պայմանագրում ռուսական նոր զենքի ներառումը

Երկրի օդային տարածքը խախտել չի հաջողվել, սակայն նմանատիպ «հյուրերի» քանակն անշեղորեն աճում է։ Այսպիսով, Պենտագոնը մշակում է «անկանխատեսելի հարվածի» ռազմավարությունը, մարտավարությունը և տեխնոլոգիական ալգորիթմները: Ռուսաստանը ստիպված է արձագանքել, և ստեղծել հավանական ագրեսորի թռչող սարքերի վերահսկման և խոցման ավելի արդյունավետ միջոցներ։

Ավարտվում են С-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համակարգի փորձարկումները․ հրթիռը ռեկորդ է սահմանել՝ խոցելով 553 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոստացել է, որ համակարգը կսկսեն մատակարարել զորքերին 2020 թ․-ին: Այսինքն ՝ շատ շուտով C-500 հակաօդային պաշտպանության համակարգը կանցնի մարտական հերթապահության։

Ավելի վաղ ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը հայտարարել էր. «C-500 ԶՀՀ-ի հնարավորությունները թույլ են տալիս, բացի աէրոդինամիկ և բալիստիկ նպատակների թիրախներից, ոչնչացնել նաև բոլոր մոդիֆիկացիաների գերձայնային զենքերը, այդ թվում ՝ մերձավոր տիեզերքում»:

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

«Պրոմեթեյի»՝ երկրից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա թիրախներ որսալու ունակության մասին պատմել է նաև «Ալմազ-Անթեյ» մշակող կոնցեռնի գլխավոր կոնստրուկտոր Պավել Սոզինովը:

C-500 «Պրոմեթեյ» հեռահար հակաօդային պաշտպանության եզակի համալիրը պատկանում է հակահրթիռային պաշտպանության մեծ ներուժով «երկիր – օդ» ունիվերսալ համակարգերի նոր սերնդին և կարող է ոչնչացնել բոլոր օդային թիրախները՝ բալիստիկ, աէրոդինամիկ, գերձայնային ՝ այսօր և հեռանկարում հասանելի բոլոր արագություններով:

Անհրաժեշտության դեպքում «Պրոմեթեյը» կարող է խոցել F-35-ը «4 վայրկյանում» (և «փոշիացնել» հակառակորդի արբանյակային խմբավորումները Երկրի ուղեծրում: Գործողության արդյունավետության C-500-ի նմանը աշխարհում չկա և առաջիկա տասնամյակում չի լինի:

Ծովային հորիզոններ

«Պրոմեթեյը» օգնության կգա С-400 «Տրիումֆին» և կդառնա Ռուսաստանի Դաշնության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի հիմքը: Դա նշանակում է, որ հավանական հակառակորդի տեսանելի և իբր անտեսանելի հետախուզական և հարվածային ինքնաթիռները սահմանից 600 կմ հեռավորության վրա արդեն թիրախում կլինեն։

Истребитель пятого поколения Су-57 - Sputnik Արմենիա
Սու-57-ի փորձարկումներն ավարտված են. երբ ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան առաջին կործանիչները

Սևծովյան ուղղությամբ С-500 համակարգերը կարող են, զուտ տեսականորեն, Ղրիմից կրակելով, խոցել ագրեսորի կործանիչներն ու ռազմավարական ռմբակոծիչները Բուխարեստի, Անկարայի կամ Կիևի երկնքում(այս բոլոր դեպքերում հեռավորություն 550 կմ-ից էլ պակաս կլինի)։ Գուցե «Պրոմեթեյի» ռադիոտեղորոշիչ կայանի ճառագայթումը Սև ծովից նշանակալի հեռավորության վրա նվազեցնի «գործընկերների» հետախուզական և ռազմական ավիացիայի գրեթե ամենօրյա ակտիվությունը տարածաշրջանում, գործնականում անօգուտ դարձնի Ռումինիայիում Պենտագոնի նոր բազաները։

Բալթյան տարածաշրջանում ռազմական հակամարտության դեպքում Ռուսաստանը հաստատ կուժեղացնի Բալթիկայի երկնքում թռիչքազերծ գոտի կազմակերպելու գոյություն ունեցող տեխնոլոգիական հնարավորությունը: Կալինինգրադի շրջանում տեղակայված «Պրոմեթեյները» կարող են հուսալիորեն վերահսկել ողջ Լեհաստանի օդային տարածքը, Գերմանիայի մի մասը (ներառյալ Բեռլինը), Դանիայի (ներառյալ Կոպենհագենը), Չեխիայի և Սլովակիայի օդային տարածքները:

Այսպիսով, C-500-ը բավականին արագ արժեզրկելու է լեհական տարածքում ամերիկյան զորքերի տեղակայումը և Վաշինգտոն-Վարշավայի ընդլայնված ռազմական գործընկերությունն՝ ընդհանրապես: Մյուս կողմից՝ ռուսական նոր ԶՀՀ-ն ավելի հուսալի կպաշտպանի դաշնակից Բելառուսի օդային տարածքը։

Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է Հայաստանը «Օսա ԱԿ-Մ» ձեռք բերել. ուշագրավ մանրամասներ

Ամերիկյան The National Interest պարբերականը տագնապով հետևում է «Պրոմեթեյի» փորձարկումներին և հաղորդում. «Նոր սերնդի այս զենքը նախատեսված է Մոսկվայի առանց այդ էլ հզոր C-400 համակարգը լրացնելու համար... C-500-ը բացառիկ մեծ հեռահարությամբ բարձր թիրախներ խոցելու աննախադեպ հնարավորություններ ունի և կարող է պայքարել «Սթելս» տեխնոլոգիայով ստեղծված ինքնաթիռների դեմ»:

Եվ իրոք, Պենտագոնի համար դա տհաճ «հայտնագործություն է»՝ յուրաքանչյուր համալիրի կողմից 10 թիրախների միաժամանակյա խոցում՝ 600 կմ շառավղով(«Պրոմեթեյը» է՛լ ավելի հեռուն է տեսնում)։ Կասկած չկա, որ ռուսական նոր համակարգը մի քանի աստիճանով կնվազեցնի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմաօդային ուժերի ազատությունները Բալթիկ և Սև ծովերի երկնքում (ԱՄՆ-ի տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռու)։

Կալինինգրադի շրջանից С-500 ԶՀՀ-ները մարտական իրավիճակում կարող են թևավոր հրթիռներ և F-35 «անտեսանելիներ» խոցել հեռավոր մատույցներում՝ Սկագերրակ նեղուցի շրջանում, որը միացնում է Հյուսիսային և Բալթյան ծովերը (որտեղով անցնում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հարվածային ավիացիայի ավանդական «բրիտանական» երթուղին):

Капитан Сара Миллер и техник Сержант Кэррол Брюстер обсуждают варианты ответа на инсценированную кибератаку во время съемок сцены для видео миссии командования резерва ВВС на Объединенной базе Сан-Антонио-Лакленд (1 июня 2019). Техас - Sputnik Արմենիա
«Դոկտրինը լի է ագրեսիայով»․ ԱՄՆ զինվորականները մտադիր են գրավել Երկրի ուղեծիրը

Կալինինգրադի շրջանից С-500 ԶՀՀ-ները մարտական իրավիճակում կարող են թևավոր հրթիռներ և F-35 «անտեսանելիներ» խոցել հեռավոր մատույցներում՝ Սկագերրակ նեղուցի շրջանում, որը միացնում է Հյուսիսային և Բալթյան ծովերը (որտեղով անցնում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հարվածային ավիացիայի ավանդական «բրիտանական» երթուղին):

Ի դեպ, եթե ամերիկյան օդաչուները չհատեն «կարմիր գիծը», Ղրիմի, Կալինինգրադի, Սանկտ-Պետերբուրգի և ՌԴ այլ շրջանների ուղղությամբ հրթիռա-ռումբային հարվածներ չմշակեն, ամեն օր «չլողան» Արևելյան Եվրոպայի խաղաղ տարածաշրջանի երկնքում, ապա անհանգստանալու բան էլ չեն ունենա։ «Պրոմեթեյը» ստեղծված է բացառապես պաշտպանության, արտաքին ագրեսիայի դեպքում ցամաքային զորքերի և ռազմածովային ուժերի օպերատիվ տեղաշարժին աջակցելու, խաղաղություն պարտադրելու արդյունավետության համար։

Տիեզերական բարձունքներ

Ռազմավարություններն ու հակամարտությունները տեխնոլոգիապես ավելի բարդ են դառնում, հետախուզության և տեղորոշման շատ համակարգեր դուրս են բերվել Երկրի ուղեծիր: Վերջերս ԱՄՆ Տիեզերական ուժերը «ոչ բարեկամ պետությունների» արբանյակային խմբավորումների չեզոքացման առաքելություններ, ինչպես նաև հարձակողական գործողություններ են ծրագրում:

Պենտագոնը գործողությունները տիեզերքում դիտարկում է որպես մարտական գործողությունների առանձին ոլորտ, այդ պատճառով վաղ թե ուշ մերձերկրային ուղեծրում հարվածային սպառազինություն կտեղադրի (կինետիկ, լազերային, էլեկտրամագնիսական): Միացյալ Նահանգները վաղուց է տիեզերական միջոցներ մշակում և կարող է դրանք կիրառել ՌԴ-ի դեմ։

Ռուսաստանին բացարձակապես պետք է մասնակցել հոլիվուդյան ոճով «աստղային պատերազմներին»։ «Պրոմեթեյների» երկրային ցանցը, որը թույլ կտա արագ վերացնել ուղեծրային սպառնալիքները, շատ ավելի օպտիմալ և արդյունավետ տեսք ունի, քան ցանկացած «միջաստղային նավատորմ»։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ գլխավոր կոնստրուկտոր Պավել Սոզինովը հայտարարել էր С-500-ի՝ Երկրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող թիրախների ոչնչացման հնարավորության մասին։ «Պրոմեթեյ» համակարգը ստեղծված է պայքարելու ինչպես բոլոր գոյություն ունեցող օդատիեզերական միջոցների դեմ, այնպես էլ նրանց, որոնք դեռ չեն հայտնաբերվել։

C-500 տեխնոլոգիաները նոր հորիզոններ են բացում ռազմական գործում, ուղղակիորեն ազդում են մերձավոր տիեզերքի և գլոբալ աշխարհաքաղաքականության վրա։ Ընդ որում, Ռուսաստանում և հետխորհրդային տարածքում ոչ ոք չի հրաժարվի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ինտեգրված, խորապես յուրացված համակարգից (ներառյալ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի համանման համակարգերը՝ հիմնական հրթիռավտանգ ուղղություններով): C-500, C-400 և C-300 համակարգերը արդյունավետ կերպով կպաշտպանեն ռուսական օդային տարածքը զանազան սպառնալիքներից:

Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը

Եվ վերջինը․ C-500-ի հնարավորությունները զգալիորեն գերազանցում են C-400 համակարգի տակտիկա-տեխնիկական բնութագրերը, էլ չենք խոսում ամերիկյան անալոգի՝ Patriot Advanced Capability-3-ի մասին: Ըստ եգիպտական Sasapost պարբերականի տեղեկությունների ՝ հակաօդային պաշտպանության նորագույն ռուսական համակարգը կարող է արժենալ մոտ 500 մլն դոլար, մինչդեռ Patriot-ը վաճառվում է մեկ միլիարդ դոլարով, իսկ THAAD-ն արժե մինչև 3 մլրդ դոլար: Դյուրակիր և «ամենակեր» «Պրոմեթեյը» հաջողություն է խոստանում նաև միջազգային սպառազինությունների շուկայի բարձր ուղեծրում։

Լրահոս
0