https://arm.sputniknews.ru/20211109/haj-zhvoghvovrdi-tikunqum-gvortsarqner-chen-linelu-rd-despany-apashrjapakman-masin-35156828.html
Հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չեն լինելու. ՌԴ դեսպանը` ապաշրջափակման մասին
Հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չեն լինելու. ՌԴ դեսպանը` ապաշրջափակման մասին
Sputnik Արմենիա
Եռակողմ աշխատանքային խումբը, ըստ Կոպիրկինի, փորձում է շահերի հավասարակշռման ու փոխզիջման տարբերակներ գտնել։ 09.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-09T17:47+0400
2021-11-09T17:47+0400
2021-11-09T18:03+0400
սերգեյ կոպիրկին
արցախ
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախյան պատերազմ
եռակողմ հայտարարություն
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1e/34833080_0:67:1600:968_1920x0_80_0_0_8c7d8a629ba80dd76a8f4e53171a64f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացման գործընթացում հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չեն արվի։ Sputnik Արմենիայի և 24News-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Նրա խոսքով` մեկ տարի առաջ Երևանի, Մոսկվայի ու Բաքվի միջև կնքված պայմանագրերը, ընդհանուր առմամբ, աշխատում են, թեև ոչ առանց խնդիրների ու ողբերգական միջադեպերի։Դեսպանը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մշակման համար 2021 թվականի հունվարի 11-ին հայտարարություն էր ընդունվել, որի համաձայն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կոմունիկացիաների վերաբացման նպատակով։Նրա խոսքով` աշխատանքը հեշտ չէ։ Քննարկում են հաղորդակցությունների բացման տարբեր տարբերակներ։ Բոլոր աշխատանքները կառուցված են երկխոսության վրա, հիմնված կողմերի շահերի վրա։ Դեսպանի բնորոշմամբ` խոսքը ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտադրելու մասին է, այլ շահերի հավասարակշռության, փոխզիջումային տարբերակների, որոնք ձեռնտու կլինեն երկու կողմերին։Նա հավելել է, որ Ռուսաստանը շատ զգույշ է աշխատում՝ հարգելով երկու կողմերի ինքնիշխանությունը։ Տվյալ դեպքում Մոսկվայի խնդիրն է ստեղծել առավել բարենպաստ պայմաններ փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրելու համար։Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվեց երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին։Ստեղծվել են հետևյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված տրանսպորտի համար. փոխադրումների, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տեսակի հսկողության ապահովման հարցերով։
https://arm.sputniknews.ru/20211109/amen-kerp-npastelu-enq-hajastani-ev-adrbejani-haraberutjunneri-kargavvormany-rd-agn-35142732.html
https://arm.sputniknews.ru/20211109/arshak-karapetjany-meknel-e-mvoskva-35155236.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1e/34833080_168:0:1591:1067_1920x0_80_0_0_fc081683877ae94ca8c37b88d4267eb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, արցախ, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, եռակողմ հայտարարություն, խաղաղապահներն արցախում
սերգեյ կոպիրկին, արցախ, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, եռակողմ հայտարարություն, խաղաղապահներն արցախում
Հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չեն լինելու. ՌԴ դեսպանը` ապաշրջափակման մասին
17:47 09.11.2021 (Թարմացված է: 18:03 09.11.2021) Եռակողմ աշխատանքային խումբը, ըստ Կոպիրկինի, փորձում է շահերի հավասարակշռման ու փոխզիջման տարբերակներ գտնել։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացման գործընթացում հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չեն արվի։
Sputnik Արմենիայի և 24News-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով` մեկ տարի առաջ Երևանի, Մոսկվայի ու Բաքվի միջև կնքված պայմանագրերը, ընդհանուր առմամբ, աշխատում են, թեև ոչ առանց խնդիրների ու ողբերգական միջադեպերի։
«Հակամարտության, տասնամյակներ շարունակ կուտակված հուզական լարվածության ֆոնին, մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգության ֆոնին, կարելի է ասել, որ պայմանավորվածությունները գործում են և կարևոր դերակատարում ունեն արյունահեղությունը կանխելու, բնակչության անվտանգության ապահովման, իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնման առումով»,- ասաց Կոպիրկինը։
Դեսպանը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մշակման համար 2021 թվականի հունվարի 11-ին հայտարարություն էր ընդունվել, որի համաձայն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կոմունիկացիաների վերաբացման նպատակով։
Նրա խոսքով` աշխատանքը հեշտ չէ։ Քննարկում են հաղորդակցությունների բացման տարբեր տարբերակներ։ Բոլոր աշխատանքները կառուցված են երկխոսության վրա, հիմնված կողմերի շահերի վրա։ Դեսպանի բնորոշմամբ` խոսքը ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտադրելու մասին է, այլ շահերի հավասարակշռության, փոխզիջումային տարբերակների, որոնք ձեռնտու կլինեն երկու կողմերին։
«Դրա համար, հավանաբար, ամեն ինչ չէ, որ տեղի է ունենում այնքան արագ, որքան մենք կցանկանայինք: Խնդիրն ընդհանուր շփման կետեր գտնելն է: Ոչ մի գործարք, ինչպես մտահոգվում են, շահերի հանձնում, դավաճանություն հայ ժողովրդի թիկունքում չի լինի` իհարկե նման տրամաբանությունը բացառվում է»,- նշել է դեսպանը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը շատ զգույշ է աշխատում՝ հարգելով երկու կողմերի ինքնիշխանությունը։ Տվյալ դեպքում Մոսկվայի խնդիրն է ստեղծել առավել բարենպաստ պայմաններ փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրելու համար։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվեց երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին։
Ստեղծվել են հետևյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված տրանսպորտի համար. փոխադրումների, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տեսակի հսկողության ապահովման հարցերով։