https://arm.sputniknews.ru/20211109/arshak-karapetjany-meknel-e-mvoskva-35155236.html
Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա
Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա
Sputnik Արմենիա
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։ 09.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-09T17:15+0400
2021-11-09T17:15+0400
2021-11-09T17:31+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
մոսկվա
արշակ կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0b/28637260_0:0:1025:577_1920x0_80_0_0_e7bdf26259ca3480683052201c162586.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 9-ին մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարը մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։ Sputnik Ադրբեջանն էլ հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նույնպես մեկնել է Մոսկվա։ Վերջինս նույնպես մասնակցելու է վերոնշյալ նիստին։Նշենք, որ սա Արշակ Կարապետյանի՝ նախարարի պաշտոնում չորրորդ աշխատանքային այցն է Մոսկվա։ Նա երկու անգամ Մոսկվա էր մեկնել օգոստոսին։ Առաջին այցը օգոստոսի 10-ին էր՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։ Այդ այցի ժամանակ Շոյգուն խորհրդանշական նվեր՝ դաշույն էր հանձնել Կարապետյանին՝ ասելով. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:Երկրորդ այցը օգոստոսի 22-ին էր, երբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՌԴ–ում մասնակցում էր «Բանակ 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: Վերջին անգամ Կարապետյանը Մոսկվա է մեկնել հոկտեմբերի 11-ին, որտեղ հաջորդ օրը հանդիպել էր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգույի հետ։
https://arm.sputniknews.ru/20211108/arshak-karapetjann-ajcelel-e-arcakhi-dirqer-ev-sjuniqi-sev-ltshi-taratsq-35117568.html
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0b/28637260_1:0:958:718_1920x0_80_0_0_f117095436b89849412da4857e07a6ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), մոսկվա, արշակ կարապետյան
հհ պաշտպանության նախարարություն (պն), մոսկվա, արշակ կարապետյան
Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա
17:15 09.11.2021 (Թարմացված է: 17:31 09.11.2021) Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 9-ին մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում են
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարարը մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։
Sputnik Ադրբեջանն էլ հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նույնպես մեկնել է Մոսկվա։ Վերջինս նույնպես մասնակցելու է վերոնշյալ նիստին։
Նշենք, որ սա Արշակ Կարապետյանի՝ նախարարի պաշտոնում չորրորդ աշխատանքային այցն է Մոսկվա։ Նա երկու անգամ Մոսկվա էր մեկնել օգոստոսին։ Առաջին այցը օգոստոսի 10-ին էր՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։ Այդ այցի ժամանակ Շոյգուն խորհրդանշական նվեր՝ դաշույն էր հանձնել Կարապետյանին՝ ասելով. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:
Երկրորդ այցը օգոստոսի 22-ին էր, երբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՌԴ–ում մասնակցում էր «Բանակ 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: Վերջին անգամ Կարապետյանը Մոսկվա է մեկնել հոկտեմբերի 11-ին, որտեղ հաջորդ օրը հանդիպել էր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգույի հետ։