00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոների չեղարկումը խոչընդոտ չէ՞․ ինչ արժեն ամանորյա փաթեթները Հայաստանի հյուրանոցներում

© Sputnik / Andranik GhazaryanДед Мороз поздравляет прохожих на центральных улицах Еревана
Дед Мороз поздравляет прохожих на центральных улицах Еревана - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցը զանգահարել է տարբեր կարգի հանգստյան տներ ու պարզել՝ որքան կարժենա ամանորյա հանգիստը մարզերում:
Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր փոփոխություններ կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում՝ երկար ամանորյա տոները կրճատելու նպատակով։ Հանգստյան օրեր են մնացել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 6-ը: Քանի որ այս տարվա հունվարի երկուսը կիրակի է, քաղաքացիները աշխատանքի կանցնեն հունվարի 3-ին (օրինագիծն ԱԺ-ում անցել է դեռ միայն առաջին ընթերցմամբ-խմբ.)։
Աշնանային մարաթոն․ ՀՀ–ում զբոսաշրջիկների թվով առաջին տեղում կմնա Ռուսաստանը
Առաջարկը, ինչպես և սպասվում էր, միանշանակ չընդունվեց հանրության կողմից՝ առավելապես բացասական արձագանք առաջացնելով։ Հայ Առաքելական եկեղեցին նույնպես քննադատել է կառավարության նախաձեռնությունը՝ առաջարկելով որպես փոխզիջումային որոշում տոներին ավելացնել ևս երկու օր ու ոչ աշխատանքային հայտարարել հունվարի 5-ը (ճրագալույցը) ու 7-ը (մեռելոցը): Սակայն երկրի ղեկավարներն անդրդվելի մնացին, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այնքան էլ քաղաքավարի չէր՝ առաջարկելով Հայ առաքելական եկեղեցուն մտածել ամանորյա տոներն ամբողջությամբ չեղյալ հայտարարելու մասին՝ «որևէ կրոնական բովանդակության և համատեքստի բացակայության պատճառով»։
Քերոբյանը համոզված է, որ երկար տոների չեղարկման դրական ազդեցությունը երկրի տնտեսության համար գերազանցում է մյուս բոլոր փաստարկները: Բայց արդյոք ամեն ինչ այնքան միանշանակ է, ինչպես կարծում է նախարարը, որը հանուն իր համոզմունքների պատրաստ է արհամարհել անգամ վարվեցողության նորմերը, եթե առաջին և բավականին զգայուն հարվածը կարող է հասնել զբոսաշրջությանը՝ հայկական տնտեսության առաջատար ճյուղերից մեկին։ Այն առանց այդ էլ բավականին «քրքրվել» է համավարակի ու պատերազմի պատճառով։
Швейцарские Альпы - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Որ դեպքում Շվեցարիան կարգելի Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների մուտքը երկիր
Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը պատրաստ է համաձայնել, որ մի շարք ոլորտների ու տնտեսության վրա, ընդհանուր առմամբ, կառավարության որոշումը կարող է դրական ազդեցություն ունենալ, սակայն նրա ոլորտի համար իրավիճակը բարդ է, իսկ հետևանքները՝ անկանխատեսելի։
Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ արդեն ձևավորվել է ամանորյա փաթեթները կազմելու ավանդույթ, դրանք ոչ միայն լավ են վաճառվել տեղական և արտասահմանյան շուկաներում, այլև լուրջ դերակատարություն են ունեցել ինչպես ձմեռային հանգստավայրերի, այնպես էլ հայկական այլ զբոսաշրջային ապրանքների առաջխաղացման գործում:
«Տուրիստական գործակալություններն ու հյուրանոցային բիզնեսը լավ էին աշխատում այդ ժամանակահատվածում, ինչն օգնում էր նրանց գոյատևել ավելի պասիվ սեզոնին։ Իսկ հիմա մարդիկ կնախընտրեն տոնը նշել տանը և մի քանի օրով մարզ չգնալ», — ասաց փորձագետը։
Ապրեսյանը չբացառեց, որ քաղաքացիների մի մասը, այնուամենայնիվ, կուզենա ժամանակավորապես փախչել քաղաքից, սակայն նա վստահ է, որ դա զանգվածային բնույթ չի կրի։ Փորձագետը նշեց, որ պահանջարկի նվազումն անխուսափելիորեն կհանգեցնի գների աճի։
Նրա խոսքով՝ ամանորյա տոներին լավ շահույթ կարող են ստանալ միայն լավ գովազդված հյուրանոցները, որոնք հայտնի են դարձել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս՝ զբոսաշրջային կազմակերպությունների շնորհիվ: Ապրեսյանը վստահ է, որ փոքր հյուրանոցներն ու հյուրատները լուրջ վնասներ կկրեն։
Կատերինա Դանեկինա - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Հայաստանին զանգվածային զբոսաշրջություն պետք չէ՞․ փորձագետների կարծիքները համընկնում են
Գուցե մեր զրուցակիցը թերագնահատել է մեր հայրենակիցներին, կամ գուցե ոչ մի կոլապս չի կարող սպանել հայերի մեջ գեղեցիկ ապրելու ձգտումը, բայց դատելով հարցումից՝ մեր հյուրանոցների հետ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Եթե չասենք ՝ շատ լավ է։
Զանգահարելով տարբեր կարգի հյուրանոցներ՝ հասկանալու համար, թե արդյոք ամանորյա փաթեթների պահանջարկ կա, ու որքան արժեն դրանք, մենք, խոստովանում ենք, փոքր-ինչ զարմացած էինք։
Այսպես, Ծաղկաձորի 4 աստղանի հյուրանոցում ամանորյա փաթեթի արժեքը (դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը) երկու անձի համար արժե 1,1 միլիոն դրամ։ Հատկանշական է, որ հյուրանոցում ազատ համարներ գրեթե չկան, իսկ փաթեթները գնել են հիմնականում զբոսաշրջիկները։
Զբոսաշրջության ամենաակտիվ սեզոնն առջևո՞ւմ է. Ապրեսյանը` նախարարի կանխատեսումների մասին
Ծաղկաձորի ավելի համեստ հյուրանոցներում ամանորյա փաթեթների գները (դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը երկու անձի համար) տատանվում են 400-ից մինչեւ 700 հազար դրամի սահմաններում: Ավելի մատչելի հյուրանոցներում տեղերի ընդհանրապես չկան։ Ավելի թանկերում ազատ տեղեր դեռ կան, բայց սահմանափակ թվով։
Ամանորյա առաջարկները բոլոր հյուրանոցներում ներառում են ամանորյա ընթրիք, նախաճաշեր բոլոր 5 օրվա համար, իսկ որոշ հյուրանոցներում հունվարի 2-ին խաշ են հյուրասիրում:
Դիլիջանում ամանորյա տուրփաթեթի արժեքը (դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը երկու անձի համար) տատանվում է 520 հազար մինչև 800 հազար դրամ: Հիմնականում բոլոր սենյակները արդեն զբաղված են ու հասանելի են միայն առանց պատշգամբների կամ մեկտեղանոց սենյակները։ Ինչպես Ծաղկաձորի դեպքում, Դիլիջանի հյուրանոցներում կազմակերպվում են ամանորյա շոուներ, խաշ են հյուրասիրում և երեխաների համար ժամանցային միջոցառումներ են կազմակերպում:
Эмма Хашманян - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Ինչպես ՌԴ–ում ստացած կրթությունն Էմմային օգնեց Հայաստանում զբաղվել զբոսաշրջային նախագծերով
«Փաթեթների արժեքը շատ չի տարբերվում նախորդ տարիներից, բայց օրերի քանակը զգալիորեն կրճատվել է։ Նախկինում մարդիկ հանգստանում էին դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը, իսկ այժմ նախընտրում են դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 3-ը, քանի որ չեն ուզում բաց թողնել առաջին աշխատանքային օրը», - նշեց Ջերմուկի հյուրանոցներից մեկի ադմինիստրատորը:
Ի դեպ, գները Ջերմուկում շատ ավելի բարձր են, քան Դիլիջանում։
Ամանորյա փաթեթի արժեքը (դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը երկու անձի համար) սկսվում է 750 հազար դրամից (մոտ 1,7 հազար դոլար):
Այն ներառում է ամանորյա ընթրիք, սնունդ, մանկական միջոցառումներ, ինչպես նաև բուժական միջոցառումներ, որոնցից կարելի է օգտվել, բայց միայն հունվարի երկուսից։
«Համարներ գրեթե չեն մնացել, քանի որ ամրագրումները սկսվել են հոկտեմբերի վերջից, բայց եթե շտապեք, ապա կարելի է հանգստանալ կիսալյուքսում նախագահական համարի գնով», - նշեց Աղվերանում հյուրանոցի ադմինիստրատորը:
Այստեղի հյուրանոցներում համարներն ամրագրում են նույնքան ակտիվ, որքան մնացած քաղաքներում։ Աղվերանի հյուրանոցներում երկու անձի համար նախատեսված ամանորյա փաթեթի արժեքը սկսվում է 410 հազար դրամից: Սակայն, ի տարբերություն այլ հանգստավայրերի, այստեղ դեռ ժամկետների հետ կապված որոշակիություն չկա, քանի որ առաջարկները կազմում են ինչպես դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը, այնպես էլ 31-ից հունվարի 4-ը:
Հատկանշական է, որ գրեթե բոլոր հյուրանոցներն աշխատում են սոցփաթեթներով (տարեկան 76 հազար դրամ), անհրաժեշտ է միայն հավելյալ վճարել ամանորյա առաջարկի համար։ Գրեթե բոլոր հյուրանոցներում համարների հիմնական մասն արդեն ամրագրված է, և, ինչը հատկանշական է՝ հայաստանցիների կողմից։
Օգոստոսի դրությամբ դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքն աճել է 30%-ով. Քերոբյան
Ի դեպ, ինչպես և ենթադրում էր փորձագետը, ավելի համեստ հյուրանոցներում ու հյուրատներում կարելի է տեղ գտնել։ Բայց այստեղ առանձնահատկություններ կան: Նախ, համարները այնքան էլ շատ չեն, ու երկրորդը՝ դրանցից յուրաքանչյուրն «իր հանգստացողն» ունի. Այնուամենայնիվ, հիմա ամրագրելու դեպքում կարելի է հասանելի տեղ գտնել, սակայն առանց ավելորդությունների և աստղային կազմով մեգա-շոուների։
«Մենք արդեն երեք տարի է՝ Ամանորին ընկերներով Ծաղկաձոր կամ Դիլիջան ենք գնում, բայց այս տարի կասկածում ենք՝ արժե, թե ոչ։ Եթե տոները ընդամենը երեք օր են լինելու, ապա ավելի լավ է արձակուրդ վերցնել ու գնալ Եգիպտոս կամ Դուբայ: Բացի այդ, գները գրեթե նույնն են, իսկ միջին խավի հյուրանոցի վրա գումար ծախսել չենք ուզում՝ ամեն դեպքում Նոր տարի է, էլի», - ասաց միջին օղակի մենեջեր Լուսինե Հաբեթյանը։
Территория гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Խաթարված հանգիստ, հայ զբոսաշրջիկներին կրկին խաբել են. ինչպե՞ս խուսափել նման իրավիճակներից
Աղջիկը, որպես հյուրանոցային հանգստի այլընտրանք, դիտարկում է նշված բոլոր քաղաքներում տան վարձակալությունը: Դրանց արժեքը տատանվում է 30 հազար դրամից մինչև 150-ի սահմաններում՝ կախված գտնվելու վայրից և չափերից։ Ճիշտ է, այս դեպքում շոուներ չեն լինի ու պետք է իրենք ճաշ եփեն։
Բայց, դատելով մեր հարցումից, հայերը, այնուամենայնիվ, շքեղ հանգիստ են նախընտրում լյուքս հյուրանոցում ու պատրաստ են դրա դիմաց իրենց միջին աշխատավարձը բազմապատիկ գերազանցող գումարներ վճարել։
Լրահոս
0