00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանին զանգվածային զբոսաշրջություն պետք չէ՞․ փորձագետների կարծիքները համընկնում են

© Sputnik / Asatur YesayantsԿատերինա Դանեկինա
Կատերինա Դանեկինա - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները Ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակներում քննարկել են «Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում» թեմայով կլոր սեղանի մասնակիցները:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է համավարակն ու տարբեր երկրներում գոյություն ունեցող սահմանափակումներն օգտագործել զբոսաշրջիկներ ներգրավելու համար։ Այս մասին հայտարարել է Anex Tour զբոսաշրջային օպերատորի գլխավոր տնօրենի տեղակալ Յանա Մուրոմովան Ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակներում կլոր սեղանի ժամանակ։

«Հայաստանի համար համավարակը կարող է շանս դառնալ։ Կարելի է օգտագործել բաց սահմանները, սահմանափակումների բացակայությունն ու սկսել ակտիվորեն գովազդել երկիրը, օգտագործել ամբողջ ներուժը և առավելագույն թվով զբոսաշրջիկներ գրավել»,-համոզված է նա։

Մուրոմովան կարծում է, որ Հայաստանի համար առաջնային է երկրի դիրքավորումն ու բրենդավորումը։ Զբոսաշրջիկները պետք է հասկանան, թե ինչի համար են գալիս այս երկիր, որքանով է դա շահավետ և որակյալ։
© Sputnik / Asatur YesayantsՅանա Մուրումովա
Заместитель генерального директора туроператора Anex Tour Яна Муромова во время круглого стола “Развитие культурно-исторического туризма” (18 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Յանա Մուրումովա
Դրա հետ մեկտեղ նա վստահ է, որ պետք է շեշտը դնել ոչ թե անհատական, այլ կազմակերպված ուղևորությունների վրա, երբ մարդիկ ճամփորդում են գործակալության միջոցով՝ նախապես մշակված երթուղիներով:
Туристы в горах Армении - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Աշնանային մարաթոն․ ՀՀ–ում զբոսաշրջիկների թվով առաջին տեղում կմնա Ռուսաստանը
Իր հերթին «Տուրինդուստրիայի» ռուսական միության փոխնախագահ, «Турпомощь» ասոցիացիայի տնօրեն Ալեքսանդր Օսաուլենկոն կարծում է, որ Հայաստանի պատասխանատու մարմինները պետք է հասկանան, թե արդյոք երկիրը ցանկանում է զարգացնել զանգվածային զբոսաշրջությունը և արդյոք բավարար են նրա ռեսուրսները: Նա նշել է, որ ռուս զբոսաշրջիկների թիվը նախորդ տարիների համեմատ ավելանում է, սակայն պետք է հասկանալ, թե արդյոք հայկական ենթակառուցվածքները պատրաստ են շատ մեծ թվով ժամանողների ընդունել:
© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Օսաուլենկո
Вице-президент Российского союза туриндустрии Александр Осауленко во время круглого стола “Развитие культурно-исторического туризма” (18 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Ալեքսանդր Օսաուլենկո
«Որոշ երկրներ իրենց դիրքավորում էին զանգվածային զբոսաշրջության տեսանկյունից, բայց երբ սկսեցին օրական տասնյակ ինքնաթիռներ ժամանել, հասկացան, որ գլուխ չեն հանում։ Դուք պատրա՞ստ եք»,-հարց է բարձրացրել Օսաուլենկոն։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է և ուրախ կլինի մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունել, սակայն զանգվածային զբոսաշրջություն զարգացնելը նպատակահարմար չէ։
© Sputnik / Asatur YesayantsՌուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցները
Круглый стол “Развитие культурно-исторического туризма” в рамках Восьмого российско-армянского межрегионального форума (18 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցները
Նա համոզված է, որ զանգվածային զբոսաշրջությունը կայուն չէ և շատ հաճախ չի փոխհատուցվում, ուստի հայկական կողմը անդես է գալիս որպես գիտակցված զբոսաշրջության կողմնակից։

«Զանգվածային զբոսաշրջությունը ոչ մեկին պետք չէ, բայց ռուսաստանցիներին միշտ ուրախ ենք տեսնել։ Այն երկրները, որոնք շեշտը դնում էին զանգվածային զբոսաշրջության վրա, արդեն սկսել են փոխել իրենց քաղաքականությունը, և մենք չենք ուզում կրկնել նրանց սխալները»,-նշել է նա։

Զբոսաշրջային ամսագրի ներկայացուցիչ Կատերինա Դանեկինան իր հերթին նշել է, որ Հայաստանը «գիտակցված» զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի, քանի որ երկրում շատ են պատմամշակութային հուշարձանները, տարբեր հետաքրքիր փառատոնները, ժամանցի բազմաթիվ եղանակներ և գաստրոնոմիական զարգացած ավանդույթներ կան:
Նա համոզված է, որ արդեն առկա ռեսուրսների ճիշտ մատուցումը կարող է հանգեցնել զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։
«Մեզ պետք են զբոսաշրջիկներ, որոնք գալիս են որևէ նոր, հետաքրքիր, առանձնահատուկ և անսովոր բան իմանալու։ Զբոսաշրջիկներն իսկապես դժվարությամբ են բաժանվում Հայաստանից»,-ասել է նա։
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Օգոստոսի դրությամբ դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքն աճել է 30%-ով. Քերոբյան
Նշենք, որ ըստ OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության տվյալների` Հայաստանն ընդգրկվել է արտասահմանյան երկրների եռյակում, որտեղ հոկտեմբերին ամենից շատ են պատրաստվում մեկնել Ռուսաստանի քաղաքացիները: Երկիրը երրորդ տեղն է զբաղեցնում Թուրքիայից և Ուզբեկստանից հետո։
Չնայած COVID-19-ի հետ կապված իրավիճակին՝ Հայաստանում հունիս-օգոստոս ամիսներին բավականին լավ զբոսաշրջային ակտիվություն է գրանցվել։ Հունվարից մինչև օգոստոս երկիր է այցելել 488 558 մարդ, որից 313 396-ը՝ ամռանը։ Ամառվա շրջանում ամենաշատը Հայաստան են ժամանել Ռուսաստանի քաղաքացիները՝ 119 417, երկրորդ տեղում Իրանն է (36 239), երրորդում՝ Վրաստանը (19 311), չորրորդում՝ ԱՄՆ-ն (15 109): Նրանց հաջորդում են Հնդկաստանից և Ուկրաինայից ժամանած զբոսաշրջիկները։
Լրահոս
0