00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ՌԴ–ում ստացած կրթությունն Էմմային օգնեց Հայաստանում զբաղվել զբոսաշրջային նախագծերով

© Sputnik / Данара КурмановаЭмма Хашманян
Эмма Хашманян - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Բաժանորդագրվել
Մագիստրոսական թեզի վրա աշխատելու ընթացքում Էմման ուսումնասիրում էր զբոսաշրջությունը Հայաստանում։ Զուգահեռ աշխատանքի տեղավորվեց Նևսկի պողոտայի վրա գտնվող հայ համայնքում։
Դանարա Կուրմանովա, Sputnik.
«Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը այսօր` սեպտեմբերի 1-ին, սկսում է ընդունելության հերթական արշավը օտարերկրյա այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են անվճար սովորել ռուսական բուհերում։ Այս անգամ գործակալությունն ավելացնում է քվոտաների քանակը. 2022-2023 ուսումնական տարվա համար հատկացվել է 23 հազար տեղ, ինչը 5 հազարով ավելի է նախորդ տարվա ծավալից:
Կալավանի հրաշքը. արկածային զբոսաշրջություն, թե՞ համայնքային զարգացում
Անվճար ուսուցման համար հայտ կարելի է ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը, առցանց՝ education-in-russia.com կայքի միջոցով։ Նախորդ տարի ընտրությանը մասնակցել է 175 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Եվ մինչ նոր ընդունելությունը թափ է հավաքում, Sputnik-ը հրապարակում է Էմմա Խաշմանյանի պատմությունը, որն այն մասին է, թե ինչպես կարելի է անվճար ընդունվել ռուսական բուհ, տարածել հայոց լեզուն Սանկտ Պետերբուրգում և հյուրանոց բացել համավարակի շրջանում։

Երազանքը պապիկի շնորհիվ է ծնվել

Էմման պատմում է․ ընդամենը երեք տարեկան էր, երբ հասկացավ, որ ուզում է ճամփորդել ամբողջ աշխարհով։
«Պապիկի հետ մենք հաճախ էինք ուսումնասիրում աշխարհի քարտեզը, և արդյունքում ես դեռ նույնիսկ դպրոց չէի գնում, բայց արդեն անգիր գիտեի բոլոր երկրներն ու դրանց մայրաքաղաքները,-ժպտում է նա,-այդպես էլ ծնվեց առաջին երազանքը` դառնալ աշխարհագրագետ։ Հետո, երբ մեծացա, հասկացա, որ ուզում եմ զբոսաշրջությամբ զբաղվել»։
Любители экстремального туризма в ущелье реки Ахурян  - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2020
Շիրակի մարզի պոտենցիալը. Ախուրյանի կիրճը սպասում է արկածային տուրիզմի սիրահարներին
Աշխարհագրության հանդեպ սերն ավելացրեցին գրքերը։ «Մեր տանը երկու լեզվով են խոսում՝ հայերեն և ռուսերեն,-պատմում է Էմման,-տանը միշտ հսկայական գրադարան կար՝ ռուսերեն գրքերով, ես դրանք բոլորը կարդում էի։ Ընթերցանությունն, իհարկե, ամենից լավ է ընդլայնում մտահորիզոնը․ օրինակ` ես երբեք Սանկտ Պետերբուրգում չէի եղել, բայց գրքերի շնորհիվ երևակայությանս մեջ հստակ պատկերացնում էի այդ քաղաքը»։
Դպրոցից հետո Էմման ընդունվեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան, «Տուրիզմի տարածաշրջանային կառավարում» մասնագիտությամբ։ «Իրականացրի երազանքս,-ասում է նա,-մենք այնքան գործնական դասեր ենք ունեցել, Հայաստանում անկյուն չի մնացել, ուր չենք այցելել»։
Էմման ոչ մի ստաժավորում բաց չի թողել և արդյունքում հայտնվել է ֆակուլտետի լավագույն շրջանավարտների եռյակում։ Չորս տարի շարունակ գերազանց սովորելու պարգևը Ռուսաստան մեկնելու առաջարկն էր. Էմմային պատրաստ էին ընդունել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի (СПБГУ) մագիստրատուրա:
«Գնթունիքի» հացթուխը մտնելով շիկացած թոնիրը` ապշեցնում ու վախեցնում է զբոսաշրջիկներին
«Անվճար սովորել գեղեցիկ քաղաքում, որի մասին այդքան կարդացել եմ։ Ես ոչ մի վայրկյան նույնիսկ չտատանվեցի։ Այո ասացի և շտապեցի անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու,-հիշում է աղջիկն ու ծիծաղում,-դժվարությունների մասին սկսեցի մտածել միայն այն ժամանակ, երբ հասա Պետերբուրգ․ այնտեղ, ախր, բոլորովին այլ կլիմա է։ Հետո էլ պարզվեց, որ հանրակացարանից մինչև իմ ֆակուլտետ ճանապարհը երկու ժամ է տևում։ Երևանը փոքր քաղաք է, այդ պատճառով ինձ երկար ժամանակ պետք եկավ սովորելու համար, որ փաստացի ավտոբուսի մեջ եմ ապրում։ Մյուս կողմից՝ դա կյանքի հիանալի դպրոց էր։ Ես մինչ այդ ծնողներիս հետ էի ապրում, իսկ այդտեղ բացարձակ ամեն ինչ պետք էր ինքուրույն անել»։

Միշտ և ամենուր առաջ էր մղում Հայաստանը

Մագիստրոսական թեզի վրա աշխատելու ընթացքում Էմման ուսումնասիրում էր զբոսաշրջությունը Հայաստանում։ Զուգահեռ աշխատանքի տեղավորվեց Նևսկի պողոտայի վրա գտնվող հայ համայնքում։
«Ես մենեջեր էի Հայ առաքելական եկեղեցու հյուրատանը, իսկ պաշտպանությունից հետո որոշեցի վերադառնալ Երևան, հատկապես, որ ինձ սպասում էին,-պատմում է Էմման,-աշխատանքն ինքն ինձ գտավ․ ինձ կանչեցին զբոսաշրջային գործակալություն, որտեղ ժամանակին, երբ ուսանող էր, կամավորի աշխատանք էի անում Տաթևի ճոպանուղու բացման ժամանակ։ Նրանք այդ ժամանակներից հիշել էին ինձ, բացի այդ՝ նրանց դուր էր գալիս կրթության իմ մակարդակը»։
Գործակալությունում Էմման պատասխանատու էր միջոցառումերի կազմակերպման համար։ «Ինձ համար ամենահնչեղ նախագիծը դարձավ UWC քոլեջի բացումը Դիլիջանում,-ասում է նա,- դա շատ կարևոր իրադարձություն էր, Հայաստանում միջազգային գիշերօթիկ դպրոց էր բացվում, որտեղ դեռահասներ են սովորելու ամբողջ աշխարհից։ Մենք հասկանում էինք, թե ինչքան հյուրեր են լինելու, երբեմն մի քանի գիշեր չէինք քնում, որպեսզի ամեն ինչ բարձր մակարդակով անենք։ Բայց այն ժամանակ ես ոչ թե հոգնածություն էի զգում, այլ «դրայվ»։ Բացի այդ, հասկանում էի, որ կարող եմ շարժվել դեպի ավելի մասշտաբային նպատակ․ ես ուզում էի որևէ միջազգային հյուրանոցային ցանցում աշխատել»։
Ինչու են իրանցի զբոսաշրջիկները գալիս Հայաստան
2016թ․-ին Էմմայի ցանկությունն իրականացավ․ նրան հրավիրեցին ղեկավարելու հյուրանոցների խոշոր ցանցի երևանյան մասնաճյուղի վաճառքի բաժինը։ Իսկ երեք տարի անց աղջիկը պաշտոնի բարձրացում ստացավ․ «Ամենահետաքրքիրն այն է, որ ես նորից վերադարձա Սանկտ Պետերբուրգ՝ վաճառքի բաժինը գլխավորելու,-ժպտում է նա,-ինձ համար մասամբ հեշտ էր, որովհետև քաղաքին ծանոթ էի, իսկ ահա շուկան ընկալելը սկզբում մի քիչ բարդ էր։ Հայաստանում ինչ-ինչ ուղղվածության (օրինակ՝ արդյունաբերական) ընկերություններ պարզապես չկան, իսկ այստեղ ես հաճախ էի նրանց հետ համագործակցում։ Եվ դա կարևոր փորձ էր, քանի որ անցած տարի ես Հայաստան վերադարձա նույնատիպ աշխատանքով՝ նոր հյուրանոցի բացմանը մասնակցելու»։

«Փորձեք հյուրանոց բացել Covid-ի ժամանակ»

Համավարակը խառնեց Էմմայի և նրա թիմի ծրագրերը։
«Ուղղակի պատկերացրեք, թե դա ինչ է՝ հյուրանող բացել Covid-ի ժամանակ,-ասում է Էմման,-նախ՝ ոչ ոք չի ճամփորդում, ամեն ինչ փակ է և անհասկանալի է, թե որքան կձգվի այդ ամենը։ Երկրորդ՝ դու փորձում ես տնից աշխատել։ Իսկ երբ արդեն կարելի էր գրասենյակ գնալ, ժամկետները սեղմում էին, ուստի մենք զբաղվում էինք ամեն ինչով` և՛ կահույքն էինք օգնում տեղափոխել, և՛ անգամ ստուգում էինք՝ արդյո՞ք խողովակները ճիշտ են տեղադրված»։
Татевский монастырь - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2020
Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա
Սակայն աշխատանքն իր արդյունքը տվեց. հյուրանոցը բացվեց այս տարի և գրեթե վայրկենական լցվեց։
«Մարդիկ կարոտել էին ճամփորդությունները,-բացատրում է Էմման,-ներկայիս անկանխատեսելի պայմաններում նրանք պատրաստ չեն ռիսկի դիմել և հեռավոր ուղղություններ վերցնել, այդ պատճառով ավելի մոտ երկրներն են ընտրում։ Մեր հյուրանոցում ապրում էին հիմնականում զբոսաշրջիկներ Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից և, իհարկե, այդ առումով ինձ օգնեց Սանկտ Պետերբուգում ուսման և աշխատանքի փորձը։ Ես սկսեցի ավելի լավ հասկանալ մեր լսարանին»։
Սեպտեմբերի 1-ից Էմման նաև դասախոս կդառնա։
«Հարազատ Ռուս-հայկական համալսարանի բակալավրերին կպատմեմ միջազգային հյուրանոցային ցանցերի մասին,-ասում է Էմման,-դա լրիվ իմ ոլորտն է, ես այնտեղ աշխատում եմ արդեն հինգ տարի, և համալսարանում որոշել են, որ ուսանողների համար հետաքրքիր կլինի գործնականում դրանով զբաղվող մարդուն լսելը։ Դասավանդելու եմ և՛ հայերեն, և՛ ռուսերեն։ Ահա թե ինչով է լավ լեզուների իմացությունը․ այն քեզ ունիվերսալ մարդ է դարձնում»։
Խորովածի միջազգային փառատոնը և Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները
Լրահոս
0