https://arm.sputniknews.ru/20211105/rus-divanagetin-mahacats-en-gtel-berlinum-rd-despanatan-mvot-35030265.html
Ռուս դիվանագետին մահացած են գտել Բեռլինում ՌԴ դեսպանատան մոտ
Ռուս դիվանագետին մահացած են գտել Բեռլինում ՌԴ դեսպանատան մոտ
Sputnik Արմենիա
Ռուս դիվանագետի մահվան վարկածները դեռ հստակ չեն։ 05.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-05T16:43+0400
2021-11-05T16:43+0400
2021-11-05T17:48+0400
ռուսաստան
գերմանիա
մահ
դիվանագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/2211/83/22118305_0:0:1600:901_1920x0_80_0_0_db32cba4ce4bb0ddf09ccc2f2c4f3512.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ռուս դիվանագետին մահացած են գտել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի շենքի մոտ։ Ենթադրվում է, որ տղամարդը պատուհանից է ընկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Spiegel-ը:Ոստիկանության տվյալներով՝ հոկտեմբերի 19-ի առավոտյան է Բեռլինի ոստիկանությունը շենքի մոտ հայտնաբերել տղամարդու դի:Ենթադրվում է, որ 35-ամյա տղամարդը՝ դեսպանատան երկրորդ քարտուղարը, վայր է ընկել շենքի վերին հարկից։ Նա հավատարմագրվել էր 2019 թ․-ի ամռանը։ Անվտանգության ծառայության աղբյուրները հայտնել են, որ ենթադրյալ ընկնելու հանգամանքները և մահվան պատճառն անհայտ են:Թերթը պնդում է, որ Գերմանիայի անվտանգության ծառայությունների կարծիքով՝ նա հատուկ ծառայությունների քողարկված աշխատակից է եղել։Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն հայտնել է, որ տեղյակ է Բեռլինում ՌԴ դեսպանատան աշխատակցի զոհվելու մասին, սակայն չի մեկնաբանում մանրամասները՝ անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով:
https://arm.sputniknews.ru/20210913/sharinakelu-em-mnal-hayastani-lav-barekam-hh-naxagahn-yndunel-e-germaniayi-despanin-28988237.html
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2211/83/22118305_90:0:1513:1067_1920x0_80_0_0_84adbd8c78b2aa89af91d20398326aa5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, գերմանիա, մահ, դիվանագետ
ռուսաստան, գերմանիա, մահ, դիվանագետ
Ռուս դիվանագետին մահացած են գտել Բեռլինում ՌԴ դեսպանատան մոտ
16:43 05.11.2021 (Թարմացված է: 17:48 05.11.2021) Ռուս դիվանագետի մահվան վարկածները դեռ հստակ չեն։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ռուս դիվանագետին մահացած են գտել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի շենքի մոտ։ Ենթադրվում է, որ տղամարդը պատուհանից է ընկել,
հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Spiegel-ը:
Ոստիկանության տվյալներով՝ հոկտեմբերի 19-ի առավոտյան է Բեռլինի ոստիկանությունը շենքի մոտ հայտնաբերել տղամարդու դի:
13 սեպտեմբերի 2021, 12:32
Ենթադրվում է, որ 35-ամյա տղամարդը՝ դեսպանատան երկրորդ քարտուղարը, վայր է ընկել շենքի վերին հարկից։ Նա հավատարմագրվել էր 2019 թ․-ի ամռանը։ Անվտանգության ծառայության աղբյուրները հայտնել են, որ ենթադրյալ ընկնելու հանգամանքները և մահվան պատճառն անհայտ են:
Թերթի տեղեկություններով՝ դիվանագետի մարմինը տեղափոխվել է Ռուսաստան։ Դեսպանատունը «էթիկական նկատառումներով» հրաժարվել է մեկնաբանություններ տալ պարբերականին։
Թերթը պնդում է, որ Գերմանիայի անվտանգության ծառայությունների կարծիքով՝ նա հատուկ ծառայությունների քողարկված աշխատակից է եղել։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն հայտնել է, որ տեղյակ է Բեռլինում ՌԴ դեսպանատան աշխատակցի զոհվելու մասին, սակայն չի մեկնաբանում մանրամասները՝ անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով: