«Շարունակելու եմ մնալ Հայաստանի լավ բարեկամը». ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
© Photo / official site of the President of RAЧрезвычайный и Полномочный Посол Германии в Армении Михаэль Банчаф
Բաժանորդագրվել
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян
Президент Армен Саркисян
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Բանցհաֆին՝ հայ-գերմանական կապերի խորացման և երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Նախագահը նշել է, որ, որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, այս ընթացքում Հայաստանի համար կարևոր էր ծանոթանալ խորհրդարանական կառավարման ավանդույթներ ունեցող Գերմանիայի փորձին, և շնորհակալություն է հայտնել փորձի փոխանակման գործում ցուցաբերած աջակցության ու համագործակցության համար:
© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян принял Чрезвычайного и Полномочного Посла Германии в Армении Михаэля Банчафа в связи с завершением его дипломатической миссии в нашей стране (13 сентября 2021). Еревaн
Президент Армен Саркисян принял Чрезвычайного и Полномочного Посла Германии в Армении Михаэля Банчафа в связи с завершением его дипломатической миссии в нашей стране (13 сентября 2021). Еревaн
Դեսպան Միխայել Բանցհաֆն իր հերթին նշել է, որ շարունակելու է մնալ Հայաստանի լավ բարեկամը և այսուհետ ևս կձգտի հնարավորինս նպաստել երկու երկրների միջև կապերի զարգացմանը:
Հավելենք, որ Միխայել Բանցհաֆը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն էր 2019 թվականից։