https://arm.sputniknews.ru/20211027/vor-karujcnern-en-teghjak-eghel-nvojemberi-9-i-pastatghti-masin-mirzvojani-pataskhany-34729936.html
Ո՞ր կառույցներն են տեղյակ եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին. Միրզոյանի պատասխանը
Ո՞ր կառույցներն են տեղյակ եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին. Միրզոյանի պատասխանը
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը հարցրեց` արդյոք անձամբ Արմեն Ռուստամյանը կստորագրե՞ր նման փաստաթուղթ։ 27.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-27T18:11+0400
2021-10-27T18:11+0400
2021-10-27T20:14+0400
հայաստան
արարատ միրզոյան
արմեն ռուստամյան
եռակողմ հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_0:168:1600:1068_1920x0_80_0_0_02a77fb1d38f8b4f4c2f325ad4eeaae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն իր բոլոր բանակցություններում ու հանդիպումներում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերի պաշտպանության հանձնառությամբ, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն կառուցելու մոտիվացիայով։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Միրզոյանն իր հերթին հարցրեց` արդյոք անձամբ ինքը` Ռուստամյանը, կստորագրե՞ր այդ պայմաններում նման փաստաթուղթ։«Ես չէի վարանի իմ աթոռը կորցնելու գնով կանգնեցնել այն պատերազմը, որն ակնհայտ գնում էր պարտության, կհրաժարվեի այդ պաշտոնից ավելի առաջ։ Կառաջարկեի նաև, որպեսզի գար այնպիսի մեկը, ով կիմանար, թե ինչպես պետք է շարունակել պատերազմը և հաղթական ավարտին հասցնել»,– նշեց Ռուստամյանը։Ռուստամյանը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթում բացակայում է Արցախի սուբյեկտայնության մասը։ Ի պատասխան Միրզոյանն ընդգծեց, որ Արցախի սուբյեկտայնությունը մեծ հարցականի տակ է դրվել այն պահից, երբ այն սկսել է չհանդիսանալ բանակցությունների կողմ։Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
https://arm.sputniknews.ru/20211027/erb-e-zekucvel-vor-paterazmi-shemin-enq-pataskhanum-e-pashinjany-34728816.html
https://arm.sputniknews.ru/20211027/pashinjan-alievhnaravvor-handipmany-guce-hamadzajnecvats-voreve-teqst-hraparakvi-mirzvojan-34725966.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_91:0:1515:1068_1920x0_80_0_0_3ea25c04d83f531cb0d5f0fa419fc262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, արմեն ռուստամյան, եռակողմ հայտարարություն
հայաստան, արարատ միրզոյան, արմեն ռուստամյան, եռակողմ հայտարարություն
Ո՞ր կառույցներն են տեղյակ եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին. Միրզոյանի պատասխանը
18:11 27.10.2021 (Թարմացված է: 20:14 27.10.2021) ՀՀ արտգործնախարարը հարցրեց` արդյոք անձամբ Արմեն Ռուստամյանը կստորագրե՞ր նման փաստաթուղթ։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն իր բոլոր բանակցություններում ու հանդիպումներում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերի պաշտպանության հանձնառությամբ, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն կառուցելու մոտիվացիայով։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր բոլոր բանակցություններում բոլոր հարցերի շուրջ ցուցաբերվող մոտեցումները 100 տոկոսով համահունչ են այն մոտեցումներին, որոնք մենք բարձրաձայնում ենք և հայտնում ենք հրապարակավ։ Ձեր կողմից նշված, նաև չնշված բազմաթիվ գերատեսչություններ մանրամասն տեղեկացված են եղել փաստաթղթին և դրա ձևավորման ընթացքին»,– նշեց Միրզոյանը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի դիտարկմանը, որ եռակողմ հայտարարության փաստաթղթից տեղյակ չէր ՀՀ նախագահը և արտաքին գործերի նախկին նախարարը։
Միրզոյանն իր հերթին հարցրեց` արդյոք անձամբ ինքը` Ռուստամյանը, կստորագրե՞ր այդ պայմաններում նման փաստաթուղթ։
«Ես չէի վարանի իմ աթոռը կորցնելու գնով կանգնեցնել այն պատերազմը, որն ակնհայտ գնում էր պարտության, կհրաժարվեի այդ պաշտոնից ավելի առաջ։ Կառաջարկեի նաև, որպեսզի գար այնպիսի մեկը, ով կիմանար, թե ինչպես պետք է շարունակել պատերազմը և հաղթական ավարտին հասցնել»,– նշեց Ռուստամյանը։
Ռուստամյանը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթում բացակայում է Արցախի սուբյեկտայնության մասը։ Ի պատասխան Միրզոյանն ընդգծեց, որ Արցախի սուբյեկտայնությունը մեծ հարցականի տակ է դրվել այն պահից, երբ այն սկսել է չհանդիսանալ բանակցությունների կողմ։
27 հոկտեմբերի 2021, 17:59
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց
եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի
նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
27 հոկտեմբերի 2021, 17:16