https://arm.sputniknews.ru/20211027/pashinjan-alievhnaravvor-handipmany-guce-hamadzajnecvats-voreve-teqst-hraparakvi-mirzvojan-34725966.html
Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը գուցե համաձայնեցված որևէ տեքստ հրապարակվի. Միրզոյան
Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը գուցե համաձայնեցված որևէ տեքստ հրապարակվի. Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը պատասխանեց հարցին, թե արդյո՞ք այս պահին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ 27.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-27T17:16+0400
2021-10-27T17:16+0400
2021-10-27T17:18+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արարատ միրզոյան
ադրբեջան
իլհամ ալիև
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/10/22071055_0:52:1000:615_1920x0_80_0_0_18f336b68481213164768767459bd302.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին որևէ հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ֆորմատով նախատեսված չէ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով լուրերին, թե նոյեմբերի 9-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։«Այս պահին քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»,–ասաց Միրզոյանը։Նրա խոսքով` քննարկվող փաստաթղթերի ստորագրում չի լինելու։ Նշենք, որ խոսքն Aliq Media-ի հրապարակման մասին է, ըստ որի` նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները 2 փաստաթուղթ պետք է ստորագրեն, որոնցից մեկը 1920-ական թթ. քարտեզներով սահմանազատմանն է առնչվում, մյուսը` ապաշրջափակմանը։Միրզոյանը նշեց` հանդիպումները կարևոր են, քանի որ դրանց միջոցով հնարավոր է լինում բարձրացնել ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տարածքում մնացած մշակութային հուշարձանների հարցը։ Բացի այդ, ըստ նրա, այդ հանդիպումները նպաստում են թուլացնել լարվածությունը տարածաշրջանում և երկարատև կայունություն ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրելու։«Զանգեզուրի միջանցքը կկապի ողջ թյուրքական աշխարհը». Ալիևը`Բաքվի և Անկարայի քայլերի մասին«Նման հանդիպումների առաջարկներ կան, և այդ հանդիպումներից հետո համաձայնեցված տեքստերի հրապարակում է լինում»,–ասաց Միրզոյանը։Նա հավելեց նաև, որ հանդիպումների ժամանակ ներկայացվում է այն դիրքորոշումը, ինչ հրապարակավ հայտնում է իրենց քաղաքական թիմը։
https://arm.sputniknews.ru/20211023/putini-pashinjani-u-pashinjani-handipumy-karvogh-e-kajanal-nvojemberi-arajin-tasnorjakum-34593798.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/10/22071055_56:0:945:667_1920x0_80_0_0_8341e7633a5e5ef3b22c6af2ad49027a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, ադրբեջան, իլհամ ալիև, սահման
հայաստան, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, ադրբեջան, իլհամ ալիև, սահման
Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը գուցե համաձայնեցված որևէ տեքստ հրապարակվի. Միրզոյան
17:16 27.10.2021 (Թարմացված է: 17:18 27.10.2021) Արարատ Միրզոյանը պատասխանեց հարցին, թե արդյո՞ք այս պահին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին որևէ հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ֆորմատով նախատեսված չէ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով լուրերին, թե նոյեմբերի 9-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։
«Այս պահին քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»,–ասաց Միրզոյանը։
23 հոկտեմբերի 2021, 12:07
Նրա խոսքով` քննարկվող փաստաթղթերի ստորագրում չի լինելու։ Նշենք, որ խոսքն Aliq Media-ի հրապարակման մասին է, ըստ որի` նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները 2 փաստաթուղթ պետք է ստորագրեն, որոնցից մեկը 1920-ական թթ. քարտեզներով սահմանազատմանն է առնչվում, մյուսը` ապաշրջափակմանը։
Միրզոյանը նշեց` հանդիպումները կարևոր են, քանի որ դրանց միջոցով հնարավոր է լինում բարձրացնել ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տարածքում մնացած մշակութային հուշարձանների հարցը։ Բացի այդ, ըստ նրա, այդ հանդիպումները նպաստում են թուլացնել լարվածությունը տարածաշրջանում և երկարատև կայունություն ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրելու։
«Նման հանդիպումների առաջարկներ կան, և այդ հանդիպումներից հետո համաձայնեցված տեքստերի հրապարակում է լինում»,–ասաց Միրզոյանը։
Նա հավելեց նաև, որ հանդիպումների ժամանակ ներկայացվում է այն դիրքորոշումը, ինչ հրապարակավ հայտնում է իրենց քաղաքական թիմը։