00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ատոմակայանը միացվել է Հայաստանի էներգահամակարգին

© Sputnik / Aram NersesyanԱտոմակայան
Ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Ատոմակայան
Բաժանորդագրվել
Հայաստանի ատոմակայանի աշխատանքը դադարեցվել էր մոտ հինգ ամիս։ ՀԱԷԿ-ը պատրաստ է շահագործման ժամկետի երկարաձգման։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայկական ԱԷԿ-ը հոկտեմբերի 17-ին միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին։ Տեղեկությունը հայտնում է ատոմակայանի մամուլի ծառայությունը։
ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում պլանային-նախազգուշական վերջնական վերանորոգումն (ՊՆՎՎ 2021) ավարտվել է: Սա ամենաերկար և ամենակարևոր ՊՆՎՎ-ն է, որը նախորդում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից մինչև 2026 թվականը շահագործման լիցենզիա տալու մասին որոշման ընդունմանը:

«Ավարտվել է ամենաերկար պլանային-նախազգուշական վերանորոգումը. կայանի աշխատանքը դադարեցվել էր մոտ հինգ ամիս։ Մեր ատոմակայանի կոլեկտիվը բարձր պրոֆեսիոնալիզմ և իրական թիմային համակարգված աշխատանք է ցույց տվել Ռոսատոմի մասնագետների հետ համագործակցությամբ։ Բացի պարտադիր աշխատանքներից, լրացուցիչ ստուգումներ են անցկացվել»,- ասել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Նա նաև նշել է, որ այժմ ՀԱԷԿ-ը պատրաստ է շահագործման ժամկետի երկարաձգման։
2015թ.-ից մոտ 250 մլն դոլար արժողությամբ սարքավորումներ են գնվել։Իրականացվել է շուրջ 5 հազար միավոր սարքավորումների զննում և արդիականացում, կատարվել է սպրինկլերային համակարգի, հուսալի սնուցման համակարգի արդիականացում, փոխարինվել են ավտոմատիկայի և կառավարման համակարգերը, ամբողջությամբ փոխարինվել են մեքենայական սրահի սարքավորումները, ինչը թույլ է տվել վառելիքի նույն ծախսերում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնել 10-15%-ով:
Փաշինյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Զանգեզուրի կոմբինատի գործարքի դիմաց ՀՀ–ում նոր ատոմակայան կկառուցվի
Արդիականացման աշխատանքների իրականացման համար կայան է հասցվել շուրջ 150 երկաթուղային վագոն Մոսկվայից, Կրասնոյարսկից, Խարկովից, Զապորոժիեից, Սանկտ Պետերբուրգից և այլ քաղաքներից․ ԱԷԿ-ի տուրբոգեներատորի համար 180 տոննա կշռող ստատոր և ռոտոր, մոտ 25 մետր երկարությամբ գոլորշու տուրբիններ, տրանսֆորմատորներ և այլ խոշոր ու ծանր սարքավորումներ: Առաքումը ՀԱԷԿ իրականացվել է ցամաքային տրանսպորտով, ծովով, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով՝ արդեն ՀԱԷԿ-ում։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումները տեղափոխելու համար վերանորոգվել է Արմավիր-Արշալույս երկաթգիծը, որը տանում է դեպի ատոմակայան։
Այս տարի ավարտվել են նախագծի ավարտական աշխատանքները. արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է միջուկային վառելիքի հնեցման ավազանը։ Միակ բանը, որ ԱԷԿ-ում չի կարելի արդիականացնել կամ փոխարինել՝ ռեակտորի կորպուսն է՝ Միջուկային էներգետիկական սարքավորման հիմնական անփոխարինելի տարրը։ Դրա համար կայանում 2020-2021 թթ.ընթացքում պատրաստվել են ռեակտորի կորպուսի վերականգնողական թրծաթողմանը։
Ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2021
Որակը նույնն է, գինը` ցածր. Հայաստանի ատոմակայանը տնտեսում է պետական միջոցները
ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մաս է կազմում:
«Ռոսատոմը՝ որպես գլոբալ առաջնորդ, հասկանում է Հայաստանի համար ատոմային գեներացիայի կարևորությունը։ Մենք մեր կողմից գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի արդիականացումն անցնի հնարավորինս սեղմ ժամկետներում ու տեխնիկական բարձր մակարդակով։ Կայանի աշխատանքներին միշտ ներկա են եղել մեր ինժեներները», - նշել է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը և հավելել , որ «Ռոսատոմի» և ՀԱԷԿ-ի միջև մշտապես փորձի փոխանակում ու տեխնիկական աջակցություն է իրականացվում։
Ընթացիկ տարում, չնայած COVID-19-ի սահմանափակումներին, հարթակում աշխատել է 300 ռուս մասնագետ։
Կոլայի ԱԷԿ–ում - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Այց ապագա. Մեծամորի ԱԷԿ–ի վաղը հնարավոր է այսօր տեսնել Կոլայի ԱԷԿ–ում
«Ռոսատոմը» գլոբալ տեխնոլոգիական առաջնորդ է, համաշխարհային ատոմային էներգետիկայի թիվ մեկ ընկերությունը, որն աշխատում է ավելի քան հիսուն երկրներում: Լինելով ատոմային ոլորտի պիոներներից մեկը՝ «Ռոսատոմն» ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցնում միջազգային միջուկային շուկայում, այդ թվում՝ ԱԷԿ-ի կառուցումը, ուրանի արդյունահանումն ու հարստացումը, միջուկային վառելիքի գործարանն ու մատակարարումները: Այսօր, շնորհիվ 75 տարվա ընթացքում կուտակած բացառիկ իրավասությունների, ընկերությունը ձեռք է բերում նոր հեռանկարային նորարարական ապրանքների շուկաներ: Ջրածնային էներգետիկան, էներգիայի կուտակիչները, միջուկային բժշկությունը, հողմաէներգետիկան, կոմպոզիտային նյութերը, լոգիստիկ բիզնեսը, բնապահպանական լուծումները, բիզնեսի ավելի քան հարյուր նոր ուղղություններ որոշում են Ռոսատոմի այսօրվա դիրքը առաջատար տեխնոլոգիական հսկաների շարքում:
Հայկական ԱԷԿ-ը միակն է Հարավային Կովկասի տարածքում և արտադրում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի առանցքային նախագիծը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման նախագիծն է: Հայաստանը կուտակել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման բացառիկ փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 6․5 տարվա ընթացքում կոնսերվացման մեջ մնալուց հետո: Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի և հանրապետության սոցիալ-տնտեսական ամբողջ կյանքի զարգացման համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որի հիմնական խնդիրներն են պաշարի վերականգնումը և կայանի աշխատանքի երկարաձգումը, դրա անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը:
Լրահոս
0