00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զանգեզուրի կոմբինատի գործարքի դիմաց ՀՀ–ում նոր ատոմակայան կկառուցվի

© Photo : official site of the Prime minister of RAՓաշինյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում
Փաշինյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Փաշինյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է ռուսական ընկերության հետ գործարքի չերևացող պայմանավորվածությունները։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ժողովուրդը 2000-ական թվականներից հետո առաջին անգամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է։ Այս մասին այսօր ԱԺ–ում, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԶՊԿ–ի բաժնետոմսերի 15 տոկոսը վարչապետի աշխատակազմին նվիրելու գործարքի մասին հարցին։
«Ես հույս ունեմ, որ ՀՀ ժողովրդի, կառավարության այդ փայաբաժինը կավելանա, բայց այնպիսի չափերով, որ չի դեֆորմացնի մեր տնտեսության շուկայական բնույթը»,– ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը` Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Հայաստանի պատմության մեջ թերևս ամենամութ գործարքն է. Քոչարյանը` Զանգեզուրի կոմբինատի մասին
Նա նաև արձանագրեց, որ գործարքի մասին հայտարարությունից հետո կարծիքներ հնչեցին, թե այն «մութ» ու «կասկածելի» է։
«Այ, եթե այդ 15 տոկոսի սեփականատերը լիներ ոչ թե կառավարությունը, այլ մի օֆշորային ընկերություն և այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ մեկ այլ օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ, ասենք` վարչապետի ընտանիքի անդամ կամ որևէ նախարարի ընտանիքի անդամ, այ, այդ դեպքում կլիներ մութ գործարք»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ խորհրդարանի դահլիճի ընդդիմադիր հատվածում նստած մարդիկ կան, որոնք այդպիսի գործարքներ արել են։
Վարչապետը նշեց, որ ընկերության տնօրինության կողմից ՀՀ կառավարությանն արվել է առաջարկ, որի քննարկման արդյունքում պարզվել է, որ այն համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին։

«Այդ առաջարկը ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ. առաջինը` պղնձաձուլարանի կառուցում, ինչը նշանակում է, որ ՀՀ–ն այլևս ոչ թե խտանյութ պիտի արտահանի և ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ, այլ ՀՀ–ում պետք է թողարկվի պղինձ, երկրորդը` այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` այդ խոշոր ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի կառուցման պարտավորություն և բանակցություններ է վարում ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցելու մասին։
«Կառավարության մասնակցությունն այս գործին հենց սրանով է կարևոր, որ ատոմակայանը լիարժեք մասնավոր նախաձեռնություն չի կարող լինել, և կառավարությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա»,– ասաց նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։
Քաղաքական-մասնավոր պայմանավորվածություններ, կամ Զանգեզուրի կոմբինատի գործարքի մութ կողմը
Քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, ապա այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։
Հետաքրքրական է, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ն նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։
Բանն այն է, որ իրականում այն բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին ու նույն օրն էլ իր ձեռք բերած 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը։
Պարզվում է նաև, որ այս ընկերությունն իր հերթին պատկանում է կոմբինատի բաժնետեր «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությանը։
Լրահոս
0